20:45 10.06.2022
Շիրակի մարզային գրադարանը հանդիպում էր կազմակերպել ժամանակակից գրող-արձակագիր Աշոտ Աղաբաբյանի հետ։ Արձակագիր Աղաբաբյանը գրական աշխարհում հայտնի է «Մենակը», «Ռեզիդենտը», «Գաղտնիքների տիրակալը», «Վերջին անգամ ենք ապրում», «Արտերը սպասում են հնձվորի», «Թակարդը» վեպերով։
«Ինձ շատ հետաքրքիր էր, թե ինչ տարիքի մարդիկ են ինձ ընթերցում, խնդրում էի գրախանութներում նշեն, թե ովքեր են իմ գրքերը գնում։ Ինձ համար շատ զարմանալի էր, որ երիտասարդներն ավելի շատ են իմ վեպերը կարդում, և յուրաքանչյուր գրիքի առաջին վաճառքի ժամանակ, երբ ինձ հրավիրում էին ստորագրելու գրքերս, ես տեսնում էի, թե ինչքան երիտասարդներ կային սրահում։ Դա իմ հպարտությունն է և դա ինձ մղում է, որ ես կրկին գրիչը վերցնեմ ձեռքս ու ստեղծագործեմ»,- ասում է գրող-արձակագիր Աշոտ Աղաբաբյանը։
Աշոտ Աղաբաբյանի վերպերի հերոսները իրական կյանքից են, նրանց նկարագրում է մարդկային բարդ փոխհարաբերությունների, հոգեբանական իրավիճակների ու բախումների մեջ։ Գրական-մշակութային միջոցառմանը ներկա է գտնվել նաև գրողի վերջին՝ «Թակարդը» վեպի գլխավոր հերոսը՝ Ջոհան Հովհաննիսյանը, ով արցախյան առաջին պատերազմում իր սխրանքներով առանցքային դերակատարություն է ունեցել, բայց այդ մասին երբևէ չի խոսվել, չի պատմվել։
«Աշոտը ազնվագույն մարդ է, Աշոտը հոգեբան է, փիլիսոփա, կարող է մարդկանց հետ գտնել ընդհանրություններ, նա կարող է քեզ ճանապարհել այնպես, որ վաղը դու էլի գաս, դու ունենաս անհրաժեշտություն արտահայտվելու, իսկ ինքը կարողանում է լսել քեզ և դա էլ այն գաղտնիքն է, որ ինքն ունի և կարողանում է ստեղծել այսպիսի գեղեցիկ աշխատանքներ, որոնք կմնան պատմության մեջ»,- հեղինակի մասին այսպե արտահայտվեց «Թակարդը» վեպի գլխավոր հերոս Ջոհան Հովհաննիսյանը։
Աշոտ Աղաբաբյանը իր վերահրատարակված«Թակարդը» վեպում նկարագրում է արցախյան պատերազմում իր հերոսի գործած սխրանքները և դրանց հաջորդած բանտարկության տարիների տառապանքները։ Աշոտ Աղաբաբյանը մերօրյա այն գրողներից է,ում արձակ ստեղծագործությունները մեծ պահանջարկ են վայելում և սպառվում են մեծ տպաքանակով։
20:30 07.04.2025
Դոնալդ Թրամփը սպառնում է 50 տոկոս լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների համարԱմերիկյան վարչակազմը Պեկինի նկատմամբ լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրքեր կսահմանի, եթե չինական կողմը չհրաժարվի ամերիկյան ապրանքների 34 տոկոս մաքսատուրքերից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Եթե Չինաստանը մինչև վաղը՝ 2025 թվականի ապրիլի 8-ը, չհրաժարվի իր մաքսատուրքերը 34 տոկոսով բարձրացնելուց, ապա ԱՄՆ-ը ապրիլի 9-ից սկսած Չինաստանի վրա լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրքեր կսահմանի», – գրել է […] ...
19:54 07.04.2025
Ֆուտբոլիստուհին Հիտլերի պատճառով հրաժարվել է իր ազգանունը մարզաշապիկի վրա նշելուցՄյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի 18-ամյա ֆուտբոլիստուհի Ալարա Շեհիտլերը հրաժարվել է մարզաշապիկի վրա իր ազգանունը նշելուց: Պատճառն այն է, որ ֆուտբոլիստուհու ազգանունը նման է նացիստական Գերմանիայի բռնապետ Ադոլֆ Հիտլերի ազգանվանը, հաղորդում է DW-ն: Շեհիտլերը Շոտլանդիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խաղում փոխարինման է դուրս եկել, մարզաշապիկի վրա գրված է եղել միայն նրա անունը՝ Ալարա: ...
19:47 07.04.2025
Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները 18-ամյա երիտասարդի մոտ սառը զենք և էլեկտրահարող սարք են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները «Սասունցի Դավիթ» կայարանի նախասրահում մետաղորսիչով ստուգել, ապա սառը զենք պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Սիսիանի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կռփազենք և էլեկտրահարող սարք: 18-ամյա երիտասարդը նախապատրաստված փաստաթղթերի հետ ներկայացվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […] ...
19:39 07.04.2025
Դեսպան Արման Խաչատրյանն ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Վալերի ՀայերինԱպրիլի 7-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը դեսպանությունում ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, «Renew Europe» քաղաքական խմբի նախագահ Վալերի Հայերին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում զրուցակիցների մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղ գտած վերջին զարգացումների, տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը միտված Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերի, ինչպես նաև՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև […] ...
19:30 07.04.2025
Անահիտ Ավանեսյանը եղել է Հանրապետական շտապօգնության ծառայության Վանաձորի կայանումԼոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եղել է նաև Հանրապետական շտապօգնության ծառայության Վանաձորի կայանում: Նախարարի հանձնարարականով Վանաձորի շտապօգնության ավտոպարկը համալրվել է ևս երկու ռեանիմոբիլով: ...