Վահագն Խաչատուրյանը և Սերգեյ Լավրովը անդրադարձել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+20.09 oC

Վահագն Խաչատուրյանը և Սերգեյ Լավրովը անդրադարձել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին

20:39 09.06.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով ՌԴ արտաքին գործերի նախարարին՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է.

«Ուրախ եմ ձեզ հետ հանդիպման և նախագահի նստավայրում ձեզ ողջունելու հնարավորության համար: Դուք միշտ ցանկալի հյուր եք Հայաստանի և հայ ժողովրդի համար: Մենք շատ լավ գիտենք այն դերի մասին, որը Դուք ունեցել եք Հայաստանի համար դժվարին ժամանակներում: Համոզված եմ, որ Հայաստանի ժողովուրդը գնահատում է Ձեր ջանքերը: Մենք այսօր խաղաղ պայմաններում ենք ապրում Ձեր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ: Ես մշտապես առաջնորդվում եմ այն սկզբունքով, որ պետք է ընկերությունն ու բարեկամությունը գնահատել և փայփայել: Հարևանի, երկրի հետ բարեկամությունը հարկավոր է գնահատել, հատկապես պետք է առանձնահատուկ գնահատել դարավոր կապեր ունեցող երկրի հետ հարաբերությունները: Այս իմաստով, իհարկե, Ռուսաստանն առաջին տեղում է: Համոզված եմ, որ Ձեր, ինչպես նաև պաշտոնական պատվիրակությունների և անձանց փոխայցելություններն իրենց նպաստն են բերում մեր հարաբերությունների զարգացման գործում:

Այս տարին առանձնահատուկ է մեզ համար, քանի որ նշում ենք մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակը: Այս պայմանագրի տարեթիվն ինձ համար մի փոքր առանձնահատուկ է, քանի որ պատիվ եմ ունեցել որպես պատգամավոր քվեարկել այդ պայմանագրի վավերացման օգտին: Դա 1997 թվականն էր: Այդ պայմանագիրը այդ ժամանակահատվածում մեծ նշանակություն ուներ Հայաստանի համար և մենք ևս մեկ անգամ վերահաստատեցինք մեր մտադրությունները, որ մեր հետագա ռազմավարական գործընկերությունը պետք է լինի Ռուսաստանի հետ: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ձեր այցելության համար: Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Ձեզ հետ և հնարավորություն ունենալ քննարկել հարցեր, որոնք շատ կարևոր են և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար»:

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է.

«Մենք կիսում ենք Ձեր տեսակետը և ցանկությունը՝ ռուս-հայկական դաշնակցային հարաբերութունները զարգացնելու առումով: Դաշնակցային հարաբերությունները հիմնականում առնչվում են միջպետական գործակցությանը, իսկ, մենք իրականում ունենք մարդկային հարաբերություններ և կապեր, որոնք անքակտելի են, և ինչպես Դուք նշեցիք բազմադարյա են: Դա միջպետական հարաբերությունների ամենալավ հիմքն է:

Շնորհակալություն մեզ ընդունելու հնարավորության համար: Մեզ համար միշտ մեծ պատիվ է շփվել Հայաստանի ղեկավարության հետ, մտքեր փոխանակել, թե ինչպես են իրականացվում պայմանավորվածությունները, ինչպես են իրագործվում պայմանագրերը՝ սկսած այն մեծ պայմանագրից, որի մասին նշեցիք, մինչև վերջին որոշումները, որոնք հավանության են արժանանում պետությունների կողմից, վավերացվում՝ մեր խորհրդարաններում: Դրանք արդեն իսկ բազմաթիվ են և, ըստ էության, ներառում են բոլոր ոլորտները և բնագավառները, այդ թվում՝ տնտեսական, ռազմատեխնիկական, հումանիտար, կրթական, բարձր տեխնոլոգիաների ոլորտները: Բարձր տեխնոլոգիաների ոլորտը ձեզ հարազատ է և Ձեր նախորդ պաշտոնում այս ոլորտի զարգացման գործում Դուք ունեցել եք նշանակալի ներդրում և համոզված եմ, որ կշարունակեք հետագայում ևս նպաստել այս բնագավառում հայ-ռուսական համագործակցության ընդլայնմանը: Մեզ համար դա շատ կարևոր է:

Ընդհանուր առմամբ հարցերը կապված են մեր երկկողմ հարաբերությունների ամբողջական օրակարգին և իհարկե այն ջանքերին, որոնք այսօր գործադրվում են Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ՝ հիմված Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների վրա: Կա պայմանավորվածությունների երեք փաթեթներ, որոնք մաքսիմալ կոնկրետ են և ուղղված են այս տարածաշրջանում իրավիճակի ամբողջական կարգավորմանը: Գիտենք, որ հայ ժողովրդի համար դա առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ տրանսպորտային, տնտեսական կապերի ապաշրջափակումը կարևոր նշանակություն ունի ձեր երկրի, մեր առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար, ինչպես նաև զուտ մարդկային հարաբերությունների համար: Այդ ամենը շատ օգտակար է մեր բոլորի ընդհանուր հարավկովկասյան «տան» համար:

Շնորհակալություն ևս մեկ անգամ»:

Հայաստանի նախագահը և Ռուսաստանի արտգործնախարարն անդրադարձել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին և զարգացմանը վերաբերող հարցերին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 25-28-ը

14:27 28.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 25-28-ը

Բացահայտվել է 249 հանցագործություն, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 30 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 28 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 27 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 22-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և խարդախության, 15 դեպք՝ հոգեկան ներգործության,14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11 դեպք՝ անձնական […] ...

Պուտինի գրաֆիկում դեռ չկա Թրամփի հետ նոր հեռախոսազրույց․ Պեսկով

14:20 28.04.2025

Պուտինի գրաֆիկում դեռ չկա Թրամփի հետ նոր հեռախոսազրույց․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում դեռ չկա հեռախոսազրույց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դա դեռ ժամանակացույցում չկա: Հարկ եղած դեպքում կարելի է շատ արագ համաձայնեցնել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին։ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը մարտի 18-ին տևել է մոտ երկու ժամ։ ...

«Մանչեսթեր Սիթին» երրորդ տարին անընդմեջ Անգլիայի գավաթի եզրափակչում է

14:16 28.04.2025

«Մանչեսթեր Սիթին» երրորդ տարին անընդմեջ Անգլիայի գավաթի եզրափակչում է

Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է «Նոթինգհեմ Ֆորեսթին»։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության է հասել պաշտպաններ Ռիկո Լյուիսի ու Յոշկո Գվարդիոլի գոլերի շնորհիվ։ «Մանչեսթեր Սիթին» երրորդ տարին անընդմեջ դուրս է եկել Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ և մայիսի 17-ին կմրցի «Քրիստալ Փելասի» դեմ։ Այդ հանդիպումը նույնպես կկայանա «Ուեմբլիում»։ ...

Վարչապետը Տալլինում հարգանքի տուրք է մատուցել Կոմունիզմի զոհերի հիշատակին

14:10 28.04.2025

Վարչապետը Տալլինում հարգանքի տուրք է մատուցել Կոմունիզմի զոհերի հիշատակին

Պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Տալլինում գտնվող Կոմունիզմի զոհերի հուշահամալիր: Վարչապետին ուղեկցել է Էստոնիայի Պատմական հիշողության ինստիտուտի խորհրդի անդամ Մարտին Անդրելլերը, ով ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը և խորհրդանշական նշանակությունը: Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել հուշապատի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Կոմունիզմի զոհերի հիշատակին: ...

Պեսկովն ասել է, որ ուղիղ բանակցությունների ազդանշանը պետք է գա Կիևից

14:06 28.04.2025

Պեսկովն ասել է, որ ուղիղ բանակցությունների ազդանշանը պետք է գա Կիևից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը Կիևից ազդանշան է սպասում բանակցությունները վերսկսելու համար։ «Կիևը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի այս հարցում: Կա իրավական արգելք: Մինչ այժմ մենք որևէ գործողություն չենք տեսել: Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է, շարունակվում են ԱՄՆ-ի ջանքերը՝ գործընթացը խաղաղ ճանապարհով իրականացնելու համար: Նախագահը բազմիցս հաստատել է […] ...

Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց, Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի

14:02 28.04.2025

Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց, Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մայիսի 1-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Մաշտոցի պողոտա-Պուշկին փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ նախկին թույլատրված «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ուղիղ» ուղղությունով: Փոփոխությունն իրականացվելու է Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում: ...

BACK_TO_TOP