18:38 09.06.2022
Քաղաքին պատկանող նյութական ունեցվածքի ցանկը քաղաքապետարանն ամեն տարի է վերահաստատում՝ կարգն է այդպիսին, որպեսզի պարզ լինի, թե ինչ ունեցվածք ունի քաղաքը։ Ըստ այդմ՝ գույքային ցուցակներում պարբերաբար փոփոխություններ են լինում, նոր ձեռք բերված կամ նվիրատվություն գույքն համալրվում է, իսկ օտարվածը՝ հանվում քաղաքի բալանսից։ Ունեցած գույքի փաստացի ուսումնասիրություն, այնուամենայնիվ, Գյումրիի քաղաքապետարանը սկսել է մոտ 10 տարի առաջ։
Գույքագրման ժամանակ պարզվել է, որ քաղաքի հաշվեկշռում կան գրանցված բազմաթիվ շինություններ, որոնք գոյություն չունեն, քաղաքապետարանը դրանք փնտրել ու չի գտել։
«Կրկնվող անուններ կային, կրկնվող համարներ, կային, որ օտարվել, բայց մնացել էին ցուցակի մեջ։ Կային ցուցակի մեջ շենք-շինություններ, որոնք հայտնի չէր՝ որտեղ էին, ինչ էին, որովհետև ո՛չ հասցե կար, ո՛չ չափ կար, ո՛չ գույն կար՝ ուղղակի գրված էր գույք»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։
Եվ միայն 2019թ․-ին առաջարկ է ներկայացվել Գյումրիի ավագանուն համայնքի գույքային ցուցակներից դրանք հանելու մասին, բայց պարզվել է, որ խնդիրը դրանով չէր լուծվելու կամ մոռացվելու։ Ե՞րբ էր վերացվել 21 անուն գույքը, կամ որտե՞ղ են այդ մասին վկայող փաստաթղթերը, հարցերը պարզելու համար այդ ժամանակ Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն էր դիմել Շիրակի մարզի դատախազություն։
«Ես առաջարկեցի դիմել իրավապահներին, որպեսզի քննեն ու պարզեն՝ որտեղ է այդ 21 անուն գույքը»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի ավագանու նախկին անդամ Լևոն Բարսեղյանը։
Քաղաքապետարանը մինչ այդ ուսումնասիրություններով կրկնվող շինություններ էր հայտնաբերել, նաև ժամանակին օտարված, բայց դեռ ցուցակներից չհանված շենքեր։ Գույքային ցուցակների ճշգրտում եղել է, սակայն գույքային քարտերը ոչ բոլոր շինությունների մասին են հստակ տեղեկություններ պարունակել։ Դատախազությունը 2019-ից սկսած ուսումնասիրման գործընթացում ներգրավել է ոստիկանությանը, Ազգային արխիվին, Կադաստրի կոմիտեին և Գյումրիի քաղաքապետարանին։
«Այսինքն՝ մոնիթորինգ են արել, գնացել, նայել են, այդ թվում նաև թաղամասի բնակիչների հետ են զրուցել, թե այստեղ նման կառույց հիշո՞ւմ եք, այսինքն՝ էդ ամեն ինչի արդյունքում չի հայտնաբերվել այդ շինությունը, և մենք տվյալ չունենք, որ նման շինություն եղել է, քանդել են կամ վաճառել են»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Արթուր Մնոյանը։
Մոտ երկու տարի է՝ դատախազությունն ուսումնասիրում է այս գործը, չբացահայտված շենք-շինությունների ցանկից 13 գույք այս պահին էլ գտնված չէ։ 6 գույք գոյություն ունի, դրանցից մեկը՝ «Պիոներ պալատի» տնակային տարածքին է վերաբերում, որը քանդվել է, տեղում կառուցվել «Անի» փողային նվագախմբի շենքը։ Իսկ գույքի օտարումներից երկուսի գործընթացում չարաշահումներ են հայտնաբերվել։
«Ուսումնասիրության շրջանակներում ձեռք են բերվել տեղեկություններ երկու գույքերի օտարման գործընթացում առերևույթ չարաշահումների մասին, որից հետո այդ կապակցությամբ ձեռնարկվել են քրեադատավարական միջոցներ, հարուցվել են քրեական գործեր և միացվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող մեկ այլ քրեական գործի»,- նշել է դատախազը։
Նախկին ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը նշում է նաև, որ դեռ պարզ չէ՝ այդ ցուցակներում փաստաթղթային զեղծարարություն եղել է, թե ոչ, կամ գուցե ցուցակներն են ուռճացված։ Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն այդ տարբերակն անհավանական է համարում․
«Չեմ կարծում՝ որևէ մեկը շահագրգռված լիներ, որ ինչ-որ զեղծարարություն արած լիներ՝ գույք գրանցեր, հակառակն ասեիք՝ կհասկանայի, որ պակասեցնեին»։
Դեռ պարզաբանումների անհրաժեշտություն կա՝ արդյոք չհայտնաբերված գույքը 2012 թվականից առա՞ջ է եղել գույքացուցակում, թե՞ հետո է ավելացել։ Գյումրիի նախկին երկու քաղաքապետների օրոք և այժմ էլ Գյումրիի գլխավոր ճարտարապետը նշում է, որ այն ժամանակ մոնիթորինգ չի կատարվել, գործընթացը սահմանափակվել է՝ փաստաթղթերը նախկին քաղաքային իշխանությունից նորին փոխանցելով։
«Ավելի փոքր հիմնարկ պատկերացրեք․ մանկապարտեզի կամ դպրոցի նոր տնօրեն է գալիս, հնից պիտի ընդունի ամբողջ գույքը, ինքը պիտի վստահ լինի, որ ամբողջությամբ ընդունում է այն, ինչ ցուցակներով իրեն հանձնվում է, հակառակ դեպքում, ինչ-որ բան պակասելու դեպքում պատասխանատվությունը ընկնելու է իր վրա, եթե մեխանիկորեն է ստորագրել ընդունումը, դրա պատասխանատվությունը ինքն է կրելու»,- նշել է Լևոն Բարսեղյանը։
Յուրաքանչյուր համայնքի գույքի համար պատասխանատուն մնում է համայնքապետարանը։ Դատախազության ուսումնասիրությունները դեռ ընթանում են, քաղաքապետարանի նախաձեռնած գույքագրումը ևս ընթացքի մեջ է։ Եթե այդպես էլ նշված շինությունները չգտնվեն, քաղաքապետարանում տարբեր աղբյուրներ օգտագործելով՝ փաստաթղթային հիմնավորումներ են գտնելու դրանք գույքացուցակներից հանելու համար։ Չհայտնաբերված 21 անուն գույքն այդ ցուցակներում գնահատված է 81 մլն 918 հազար դրամ։
20:30 07.04.2025
Դոնալդ Թրամփը սպառնում է 50 տոկոս լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների համարԱմերիկյան վարչակազմը Պեկինի նկատմամբ լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրքեր կսահմանի, եթե չինական կողմը չհրաժարվի ամերիկյան ապրանքների 34 տոկոս մաքսատուրքերից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Եթե Չինաստանը մինչև վաղը՝ 2025 թվականի ապրիլի 8-ը, չհրաժարվի իր մաքսատուրքերը 34 տոկոսով բարձրացնելուց, ապա ԱՄՆ-ը ապրիլի 9-ից սկսած Չինաստանի վրա լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրքեր կսահմանի», – գրել է […] ...
19:54 07.04.2025
Ֆուտբոլիստուհին Հիտլերի պատճառով հրաժարվել է իր ազգանունը մարզաշապիկի վրա նշելուցՄյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի 18-ամյա ֆուտբոլիստուհի Ալարա Շեհիտլերը հրաժարվել է մարզաշապիկի վրա իր ազգանունը նշելուց: Պատճառն այն է, որ ֆուտբոլիստուհու ազգանունը նման է նացիստական Գերմանիայի բռնապետ Ադոլֆ Հիտլերի ազգանվանը, հաղորդում է DW-ն: Շեհիտլերը Շոտլանդիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խաղում փոխարինման է դուրս եկել, մարզաշապիկի վրա գրված է եղել միայն նրա անունը՝ Ալարա: ...
19:47 07.04.2025
Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները 18-ամյա երիտասարդի մոտ սառը զենք և էլեկտրահարող սարք են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները «Սասունցի Դավիթ» կայարանի նախասրահում մետաղորսիչով ստուգել, ապա սառը զենք պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Սիսիանի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կռփազենք և էլեկտրահարող սարք: 18-ամյա երիտասարդը նախապատրաստված փաստաթղթերի հետ ներկայացվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […] ...
19:39 07.04.2025
Դեսպան Արման Խաչատրյանն ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Վալերի ՀայերինԱպրիլի 7-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը դեսպանությունում ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, «Renew Europe» քաղաքական խմբի նախագահ Վալերի Հայերին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում զրուցակիցների մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղ գտած վերջին զարգացումների, տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը միտված Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերի, ինչպես նաև՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև […] ...
19:30 07.04.2025
Անահիտ Ավանեսյանը եղել է Հանրապետական շտապօգնության ծառայության Վանաձորի կայանումԼոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եղել է նաև Հանրապետական շտապօգնության ծառայության Վանաձորի կայանում: Նախարարի հանձնարարականով Վանաձորի շտապօգնության ավտոպարկը համալրվել է ևս երկու ռեանիմոբիլով: ...