«Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» ծրագրին դպրոցականները մասնակցում են մեծ խանդավառությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+9.09 oC

«Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» ծրագրին դպրոցականները մասնակցում են մեծ խանդավառությամբ

14:10 09.06.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի» կողմից իրականացվող «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը:

Մայիսի 16-ին մեկնարկած ծրագրի շրջանակում Հայաստանի մշակութային գործիչները, արվեստագետները հանդիպում են ՀՀ մարզերի դպրոցականների հետ, քննարկում հատուկ ընտրված խորագրային թեմաները՝ բացահայտելով արվեստի պատմությանը, նպատակներին ու խնդիրներին առնչվող ուշագրավ փաստեր ու տեղեկություններ:

Թեմաների ընտրությունը կատարվում է՝ աշակերտների տարիքային խմբերի առանձնահատկությունները հաշվի առնելով: Հանդիպումներն անցկացվում են ինտերակտիվ ձևաչափով. երեխաներին հնարավորություն է ընձեռվում ստանալ ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև անմիջականորեն մասնակցություն ունենալ արվեստագետի կողմից տեղում անցկացվող վարպետության դասին, ինչը հետագայում կարող է օգնել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում: Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում հարցուպատասխանի միջոցով պարզաբանվում են երեխաներին հետաքրքրող հարցերը, ինչն էլ նպաստում է աշակերտ-արվեստագետ առավել անմիջական կապին:

Այս տարի արդեն իսկ կայացել է աշակերտ-արվեստագետ 12 հանդիպում. ծրագրին մասնակցել են շուրջ 1000 աշակերտ Երևանի և Վանաձորի 94 դպրոցներից:

Որպես բանախոս հանդես են եկել դիրիժոր Կարեն Դուրգարյանը, թավջութակահար Սևակ Ավանեսյանը, կիթառահար, երգիչ Սևադա Համբարչյանը՝ «Կաթիլ» ֆոլկ խմբի հետ, դիրիժոր Մարինե Ալավերդյանը՝ «Դիվիզի» երգչախմբի հետ, կոմպոզիտոր, կոնտրաբասահար Դավիթ Գյոդակյանն իր ջազ բենդի հետ, երգիչ, երգահան, կիթառահար Վախթանգ Հարությունյանը, կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը՝ Հայաստանի հանրային ռադիոյի «Արևիկ» երգչախմբի հետ, լուսանկարիչ Սուրեն Մանվելյանը, ռոք երաժիշտ Արիկ Գրիգորյանը, երգչուհի Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը՝ «Լույս» վոկալ հնգյակի հետ, պրոդյուսեր Ալեքսանդր Հակոբյանը՝ դաշնակահար Հայկ Մելիքյանի հետ, և դաշնակահար Արմեն Մանասյանը՝ «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամներ Մարի Դանիելյանի և Էլեն Խաչիկյանի հետ:

Դասախոսությունները պարտադիր ուղեկցվում են կենդանի համերգներով և վարպետության դասերով: Աշակերտները հնարավորություն են ստանում ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում ծանոթանալու տվյալ հյուրի արվեստին, գործունեությանը: Բոլոր հանդիպումները տեսանկարահանվում են, պատրաստվելու են նաև հեռուստահաղորդումներ՝ ծրագրի լսարանը անհամեմատ ավելի ընդգրկուն դարձնելով: Նշենք, որ հեռուստահաղորդումներում, բացի բուն հանդիպման հատվածից և հարցուպատասխանի բաժնից, ավելացել է ևս մեկ բաժին՝ բլից հարցեր, ինչը հնարավորություն է տալիս ճանաչելու արվեստագետին նաև այլ տեսանկյուններից:

Հարկ է նշել նաև, որ հանդիպումներն անցնում են չափազանց ակտիվ և խանդավառ մթնոլորտում: Աշակերտները ոգևորված են, արվեստագետները՝ ուրախ՝ տեսնելով ապագա սերնդի ոգևորությունն ու սերը արվեստի հանդեպ: Բոլոր դասախոսությունները սահմանված ժամանակից գրեթե կրկնակի երկար են տևում. աշակերտների հարցերը շատ են, իսկ բանախոսները չեն ուզում անպատասխան թողնել ոչ մեկին: Հանդիպման ավարտից հետո ծրագրի ֆոտոպաստառի մոտ պարզապես հերթեր են գոյանում, բոլորն անխտիր ուզում են նկարվել սիրելի արվեստագետի հետ:

Տեղեկացնենք նաև, որ ծրագրի շրջանակում հանդիպում-քննարկումներին մասնակցելու են 50 արվեստագետներ: Յուրաքանչյուր հանդիպմանն ընդառաջ պատրաստվում է տվյալ արվեստագետին նվիրված ճանաչողական տեսահոլովակ: Հանդիպում-քննարկումները ունենում են հատուկ ընտրված խորագրային թեմաներ, որոնց օգնությամբ բացահայտվում են արվեստի պատմությանը, նպատակներին ու խնդիրներին առնչվող ուշագրավ փաստեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

23:59 27.04.2025

Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Դպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև դպրոցականների՝ զանգվածային մարզական միջոցառումներին մասնակցության ապահովման նպատակով Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2024թ. սիրողական մրցաշարերը: Մրցաշարի եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ կրթության, […] ...

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն

23:50 27.04.2025

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն՝ իր դռները բացելով ավագ դպրոցի 10-ից 12-րդ դասարանների աշակերտների համար: Կրթությունն իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական և ռազմամարզական մասնագիտացված եռամյա ծրագրերով՝ 8 լեզվով: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է էստոնիա

23:35 27.04.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է էստոնիա

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում։ Տալլինի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել են Էստոնիայի կառավարության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։ Այցի ընթացքում նախատեսված են վարչապետ Փաշինյանի հանդիպումները Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի, վարչապետ Քրիստեն Միխալի և Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարի հետ։ Վարչապետ Փաշինյանը կայցելի նաև «e-Estonia Briefing» կենտրոն և […] ...

Սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կկիրառվի ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատուն

23:28 27.04.2025

Սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կկիրառվի ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատուն

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: «Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները»,-ասվում է հաղորդագրությունում: ...

Սևիլիայում «Բարսելոնայի» երկրպագու է ձերբակալվել

23:16 27.04.2025

Սևիլիայում «Բարսելոնայի» երկրպագու է ձերբակալվել

Սևիլիայում, որտեղ կայացել է «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը, կատալոնական ակումբի երկրպագու է ձերբակալվել։ Պարզվել է` նա մադրիդյան թիմի երկրպագուի քիթն է կոտրել, հաղորդում է Tiempo de Juego-ն: Ոստիկանությունից հաստատել են տեղեկությունը: ...

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Օշականում տեղի ունեցած ողբերգական դեպքից

23:03 27.04.2025

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Օշականում տեղի ունեցած ողբերգական դեպքից

Ապրիլի 27-ին՝ ժամը 17։47-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում՝ Քասախ գետի կամրջի հարևանությամբ, 4 տարեկան երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու, հրշեջ-փրկարարական ջոկատի երկու օպերատիվ խումբ և երկու մարտական հաշվարկ: Գետի դժվարամատչելի հատվածների դիտարկման նպատակով […] ...

BACK_TO_TOP