Գյումրիի 65 նոր միկրոավտոբուսների շահագործումը դարձյալ հետաձգվում է․ հայտնաբերվել են տեխնիկական խնդիրներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+16.09 oC

Գյումրիի 65 նոր միկրոավտոբուսների շահագործումը դարձյալ հետաձգվում է․ հայտնաբերվել են տեխնիկական խնդիրներ

19:57 09.06.2022

Մեկ տարի առաջ սուբվենցիոն ծրագրով և ընդհանուրը՝ մոտ մեկ միլիարդ դրամ արժողության 65 նոր միկրոավտոբուսներն այս ամիս էլ, հավանաբար, Գյումրիի քաղաքային տրանսպորտի երթուղիներ դուրս չեն գա։ Քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պարզաբանմամբ՝ պատճառները տեխնիկական են, որոնք կարգավորելու համար էլի ժամանակ է պետք։

Փոխարենը չշահագործվող 65 նոր միկրոավտոբուսներում մետաղադրամ ընդունող սարքերի տեղադրման աշխատանքներն են ավարտվել: Դրանց  համար քաղաքային բյուջեից 16 միլիոն 285 հազար դրամ է ծախսվել: Միայն 100 դրամանոց մետաղադրամ ընդունող սարքեր են, որոնք աշխատելու են հետևյալ տարբերակով՝ 100 դրամանոցը  ուղևորը սարքի մեջ գցելու է ոչ թե իջնելուց, այլ տրանսպորտ բարձրանալիս:

«Տեղադրված է նաև ազդանշանային լույս, որ դրամը գցելուց հետո տալիս է և՛ ձայնային, և՛ լուսային ազդանշան վարորդի մոտ, որ վարորդը կարողանա հետևել՝ ուղևորը դրամը գցե՞ց սարքի մեջ, թե՞ ոչ»,- նշում է Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ Գագիկ Ավետիսյանը։

Մետաղադրամ ընդունող թանկարժեք սարքերը նաև ծառայելու են որպես հաշվիչներ, օրվա վերջում վահանակի վրա ֆիքսված թվային ցուցիչով կորոշվի, թե քանի ուղևոր է օգտվել երթուղայինից: Նոր միկրոավտոբուսներում այլ հսկողական գործառույթներ էլ կան՝  խոսքը գծային հսկիչների և տեղադրված տեսախցիկների մասին է:

Այսինքն՝ միկրոավտոբուսներում ամեն ինչ կա, բայց էլի երթուղի դուրս չեն գալու։ Այս ընթացքում վերջապես դրանք տեղափոխվել են ավտոբուսային պարկ: Մի մասը  կայանած են փակ՝ անգարային հատվածում, մյուսները կրկին բացօթյա տարածքում են, շինարարությունը պարկում դեռ ավարտված չէ:

Տարածքի ու պարկի վերանորոգման անավարտ վիճակը պարզվում է միակ պատճառներից մեկը չէ նոր տրանսպորտային միջոցները չշահագործելու, կան այլ տեխնիկական պատճառներ, որոնք հայտնաբերել են ավտոպարկ տեղափոխելու ընթացքում:

«Շարժիչները գործարկելու ժամանակ նկատվեց, որ մեքենաների շարժիչները  հստակ չեն աշխատում, կան թերություններ, որոնք կապված են գազաբալոնային համակարգերի հետ։ Հրավիրել ենք այն կազմակերպության աշխատակիցներին, որոնք տեղադրել են գազաբալոնները, որ նրանք կարողանան կարգավորեն խնդիրները, որ հետագայում շահագործման ընթացքում նոր պրոբլեմների առաջ չկանգնենք»,- ասել է Գագիկ Ավետիսյանը։

Տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետը բացատրում է, որ գազաբալոնային համակարգում ի հայտ եկած թերությունները մեկ տարի բաց տարածքում մնալու հետևանք չեն, այլ դրանք տեղադրելուց հետո ուղղակի չեն փորձարկվել: Բացի դրանից, միկրոավտոբուսներից մի քանիսի մարտկոցները դժվարությամբ են հոսանքի սնուցում ստանում, թեև ամբողջ ձմեռ աշխատողները պարբերաբար  շարժիչներն աշխատեցրել են։

Գազաբալոնների ու մարտկոցների թերությունները վերացնելը մի կողմից, D կարգի վարորդների ընտրությունն էլ մյուս՝ նոր ձևավորված «Գյումրի-ավտոբուս» ՓԲԸ-ում ժամանակատար են համարում։ Դիմումներ ունեն, բայց նոր միկրոավտոբուսների ղեկը վստահելու փորձառուներ գտնելն էլ է բարդ, բարդացել է նաև շահագործման հստակ ժամկետներ նշելը։

Քաղաքապետարանը հիմա էլ հունիսն է բացառում, որպես երթուղիներ դուրս գալու նախապես հայտարարված ժամկետ, բայց ուժի մեջ է խոստումների ժամկետը, որ մինչև տարեվերջ, այնուամենայնիվ, նոր տրանսպորտային միջոցներով սպասարկում կլինի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը բանակցում է Ադրբեջանի հետ Բաքու գնալու համար.  Մայքլ Օ՛Ֆլահերթին անդրադարձել է հայ գերիներին

21:04 07.04.2025

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը բանակցում է Ադրբեջանի հետ Բաքու գնալու համար. Մայքլ Օ՛Ֆլահերթին անդրադարձել է հայ գերիներին

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի համար Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակն առաջնահերթություն է։ Նա ուշադրությամբ հետևում է, թե Բաքվում ինչ պայմաններում են պահվում հայ գերիները և ինչ փորձությունների են ենթարկվում։ «Ես Ադրբեջանի կառավարության հետ քննարկումների մեջ եմ որպեսզի այցելեմ Բաքու։ Դա ժամանակ է պահանջում թե՛ իրենցից, թե՛ ինձնից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մայքլ […] ...

MIX FIGHT-ը Քոնոր Մաքգրեգորի հետ միասին աշխատում է Երևանում խոշոր մրցաշար անցկացնելու ուղղությամբ

21:00 07.04.2025

MIX FIGHT-ը Քոնոր Մաքգրեգորի հետ միասին աշխատում է Երևանում խոշոր մրցաշար անցկացնելու ուղղությամբ

MIX FIGHT խառը մենամարտերի լիգան UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի հետ աշխատում է Երևանում խոշոր մրցաշար անցկացնելու ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Այլ մանրամասներ դեռևս չեն նշվում: Հրապարակված տեսանյութում Մաքգրեգորը հաստատում է, որ պատրաստվում են մրցաշար անցկացնել Երևանում:   ...

Խաղաղության համաձայնագիրն այժմ պատրաստ է ստորագրման, և Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել այդ պատմական քայլը․ Հակոբ Արշակյան

20:42 07.04.2025

Խաղաղության համաձայնագիրն այժմ պատրաստ է ստորագրման, և Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել այդ պատմական քայլը․ Հակոբ Արշակյան

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: «Տիկին նախագահ, Ձերդ գերազանցություններ, Հարգելի՛ խորհրդարանականներ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ուզբեկստանի մեր ընկերներին հյուրընկալության բարձր մակարդակի համար գեղեցիկ քաղաք Տաշքենդում: Այսօր Հայաստանում նշվում է Մայրերի եւ կանանց ազգային օրը, եւ ես ցանկանում եմ շնորհավորել այս դահլիճում […] ...

Դոնալդ Թրամփը սպառնում է 50 տոկոս լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների համար

20:30 07.04.2025

Դոնալդ Թրամփը սպառնում է 50 տոկոս լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների համար

Ամերիկյան վարչակազմը Պեկինի նկատմամբ լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրքեր կսահմանի, եթե չինական կողմը չհրաժարվի ամերիկյան ապրանքների 34 տոկոս մաքսատուրքերից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Եթե Չինաստանը մինչև վաղը՝ 2025 թվականի ապրիլի 8-ը, չհրաժարվի իր մաքսատուրքերը 34 տոկոսով բարձրացնելուց, ապա ԱՄՆ-ը ապրիլի 9-ից սկսած Չինաստանի վրա լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրքեր կսահմանի», – գրել է […] ...

SHANTNEWS

20:00 07.04.2025

SHANTNEWS

Ֆուտբոլիստուհին Հիտլերի պատճառով հրաժարվել է իր ազգանունը մարզաշապիկի վրա նշելուց

19:54 07.04.2025

Ֆուտբոլիստուհին Հիտլերի պատճառով հրաժարվել է իր ազգանունը մարզաշապիկի վրա նշելուց

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի 18-ամյա ֆուտբոլիստուհի Ալարա Շեհիտլերը հրաժարվել է մարզաշապիկի վրա իր ազգանունը նշելուց: Պատճառն այն է, որ ֆուտբոլիստուհու ազգանունը նման է նացիստական ​​Գերմանիայի բռնապետ Ադոլֆ Հիտլերի ազգանվանը, հաղորդում է DW-ն: Շեհիտլերը Շոտլանդիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խաղում փոխարինման է դուրս եկել, մարզաշապիկի վրա գրված է եղել միայն նրա անունը՝ Ալարա: ...

BACK_TO_TOP