12:32 23.02.2018
Ժիրայր Սեֆիլյանի և մյուս 6 ամբաստանյալների գործով դատաքննության ժամանակ պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալ Հրայր Թոփչյանի շահերի պաշտպան Գեորգի Մելիքյանը: Նա նշեց,որ դատարանում հետազոտված իրեղեն ապացույցները՝ կոնկրետ 120 փամփուշտներն ու ինքնաձիգերը չեն կարող որպես ապացույց օգտագործվել,որովհետև դրանք պիտանի չէին օգտագործման համար: Ուստի զենք- զինամթերք ձեռք բերելու, պահելու և օգտագործելու մեղադրանքն անհիմն է բոլոր ամբաստանյալների համար, համոզված էր պաշտպանը: Նա նաև հիշեցրեց, որ իրենք միջնորդել էին հետաքննիչին դատարան հրավիրել լրացուցիչ պարզաբանական ցուցմունքների համար, սակայն դատարանը մերժել էր: «Հետաքննիչը չարաշահումներ է թույլ տվել»,- նշեց պաշտպանը:
«Եթե դատարանը Թոփչյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնի, մտադիր ենք քրեական գործ հարուցել հետաքննիչի նկատմամբ: Մեղադրանքն ապօրինի է, ապացույցները՝ կեղծ»,-ասաց Մելիքյանը:
«Մի ասա իմ մասին սուտ, չեմ ասի ձեր մասին ճշմարտությունը: Կարծում եմ, քանի որ տեղի է ունենում հրապարակային դատաքննություն, քրեական գործը հնչեղություն է ստացել, դատարանին, հնարավոր է, դա կաշկանդի, սակայն ուզում եմ հիշեցնել հայտնի խոսքը՝ մի վախեցեք թշնամիներից, նրանք վատագույն դեպքում կարող են ձեզ վատություն անել, մի վախեցեք վատ բարեկամներից, քանի որ վատագույն դեպքում նրանք կարող են ձեզ դավաճանել, այլ վախեցեք անտարբերներից, քանի որ նրանց լռելայն համաձայնությամբ է,որ գոյութուն ունեն մյուս երկուսը»,- ավելացրեց պատշպանը և խնդրեց դատարանին` չդրսևորել անտարբերություն, դատավճռով ապացուցել, որ Հայաստանում առկա է արդարադատություն:
Հիշեցնենք՝ Հրայր Թոփչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված զինված կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով պահել և փոխադրել է ապօրինի կերպով ձեռք բերված հրազեն և ռազմամթերք` նպատակ ունենալով պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով կազմակերպված խմբով, զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ: Հրայր Թոփչյանը, գիտակցելով արարքի հետեւանքները, կամովին հրաժարվել է հանցագործության նախապատրաստությունից և անմիջականորեն հանցանք կատարելուն ուղղված գործողություններից, հրազեններն ու ռազմամթերքը Ժիրայր Սեֆիլյանին վերադարձնելու ժամանակ, ենթարկվել է ավտովթարի, բացահայտվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...