18:30 08.06.2022
2021 թ. ՄԻՊ աշխատակազմը իրականացրել է վերապահված գործառույթները. նշել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը՝ ներկայացնելով ՀՀ ՄԻՊ աշխատակազմի 2021 թ. պետական բյուջեի կատարողականը: Այն քննարկվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 8-ի նիստում:
Հաշվետու տարում կառույցն իրականացրել է բյուջետային ծրագիր, որը ներառում է երեք միջոցառում՝ ուղղված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ծառայությունների տրամադրմանը, ՄԻՊ աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստմանը և աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավմանը: 2021 թ. հաստատված բյուջեն երեք միջոցառումներով կազմել է 532 մլն 480 հազար դրամ, կատարողականը՝ 97 տոկոս և ավելի:
Հաշվետու տարում պաշտպանի հաստատությունն իրականացրել է 532 մլն 480 հազար դրամի երկու դրամաշնորհային ծրագիր:
Զեկուցողը նշել է, որ 2020 թ. համեմատ 2021 թ. ՄԻՊ աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծախսերն աճել են՝ կազմելով 12.6 տոկոս:
Քրիստիննե Գրիգորյանի տեղեկացմամբ՝ 2021 թ. ՄԻՊ աշխատակազմը հետևել է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, ինչպես նաև մասնավոր կազմակերպությունների կողմից անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, նպաստել խախտված իրավունքների վերականգնմանը, նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:
Հաշվետու տարում կառույցը ներկայացրել է երեխաների իրավունքներին առնչվող օրենսդրական առաջարկներ, մասնակցել միջազգային կազմակերպությունների կազմակերպած աշխատանքներին, այցելել Արցախից տեղահանված և Հայաստանում ժամանակավորապես բնակություն հաստատած ընտանիքներին: Կառույցի կողմից շարունակվել են նաև իրազեկման աշխատանքները: Նախորդ տարի ՄԻՊ աշխատակազմ է այցելել 200 երեխա, ծանոթացել իրենց իրավունքների պաշտպանության հնարավորություններին:
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության առումով ՄԻՊ գրասենյակն իրականացրել է հաստատված իրավունքների պաշտպանության մշտադիտարկում:
Քրիստիննե Գրիգորյանի տեղեկացմամբ՝ 2021 թ. իրականացվել է շուրջ 1200 մեդիամշտադիտարկում, վեր են հանվել համակարգային խնդիրներ, ներկայացվել առաջարկություններ: ՄԻՊ ղեկավարը նշել է, որ հետևել են 2021 թ. ընթացքում Հայաստանում տեղի ունեցած ՏԻՄ և ԱԺ արտահերթ ընտրություններին հաշմանդամություն ունեցող անձանց՝ ընտրելու իրավունքի ապահովման համատեքստում առաջացած խնդիրներին:
Աշխատանքներ են տարվել հաշմանդամություն ունեցող անձանց՝ իրենց իրավունքների վերաբերյալ իրազեկումը բարձրացնելու ուղղությամբ:
2021 թ. ընթացքում ՄԻՊ է ներկայացվել 185 իրավական ակտ, ՍԴ է ներկայացվել 12 օժանդակ դիրքորոշում, ՄԻՊ-ն իր նախաձեռնությամբ ՍԴ է ներկայացրել 10 դիմում:
2020 թ. համեմատ՝ 2021 թ. 20 տոկոսով ավելացել է շուրջօրյա գործող թեժ-գիծ հեռախոսահամարին ստացված զանգերի քանակը, ավելացել է նաև դիմում-բողոքների թիվը՝ կազմելով 21.181:
Աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են կատարել նաև երեխայի խնամքի և պաշտպանություն իրականացնող, ինչպես նաև քրեակատարողական, փակ և կիսափակ հաստատություններ:
14:33 28.04.2025
«Լիվերպուլը» 20-րդ անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն«Լիվերպուլը» պատմության մեջ 20-րդ անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն։ Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում սեփական դաշտում լիվերպուլցիները 5-1 հաշվով հաղթել են «Տոտենհեմին»։ «Լիվերպուլը» միավորների քանակը հասցրել է 82-ի և առաջնության ավարտից չորս տուր առաջ անհասանելի դարձել մրցակիցների համար։ Ակումբը նախորդ անգամ չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 2019/20 մրցաշրջանում։ «Լիվերպուլը» Անգլիայի չեմպիոնությունների քանակով հավասարվել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հաշվարկում […] ...
14:27 28.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 25-28-ըԲացահայտվել է 249 հանցագործություն, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 30 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 28 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 27 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 22-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և խարդախության, 15 դեպք՝ հոգեկան ներգործության,14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11 դեպք՝ անձնական […] ...
14:20 28.04.2025
Պուտինի գրաֆիկում դեռ չկա Թրամփի հետ նոր հեռախոսազրույց․ ՊեսկովՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում դեռ չկա հեռախոսազրույց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դա դեռ ժամանակացույցում չկա: Հարկ եղած դեպքում կարելի է շատ արագ համաձայնեցնել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին։ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը մարտի 18-ին տևել է մոտ երկու ժամ։ ...
14:16 28.04.2025
«Մանչեսթեր Սիթին» երրորդ տարին անընդմեջ Անգլիայի գավաթի եզրափակչում էԱնգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է «Նոթինգհեմ Ֆորեսթին»։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության է հասել պաշտպաններ Ռիկո Լյուիսի ու Յոշկո Գվարդիոլի գոլերի շնորհիվ։ «Մանչեսթեր Սիթին» երրորդ տարին անընդմեջ դուրս է եկել Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ և մայիսի 17-ին կմրցի «Քրիստալ Փելասի» դեմ։ Այդ հանդիպումը նույնպես կկայանա «Ուեմբլիում»։ ...
14:10 28.04.2025
Վարչապետը Տալլինում հարգանքի տուրք է մատուցել Կոմունիզմի զոհերի հիշատակինՊաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Տալլինում գտնվող Կոմունիզմի զոհերի հուշահամալիր: Վարչապետին ուղեկցել է Էստոնիայի Պատմական հիշողության ինստիտուտի խորհրդի անդամ Մարտին Անդրելլերը, ով ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը և խորհրդանշական նշանակությունը: Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել հուշապատի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Կոմունիզմի զոհերի հիշատակին: ...
14:06 28.04.2025
Պեսկովն ասել է, որ ուղիղ բանակցությունների ազդանշանը պետք է գա ԿիևիցՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը Կիևից ազդանշան է սպասում բանակցությունները վերսկսելու համար։ «Կիևը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի այս հարցում: Կա իրավական արգելք: Մինչ այժմ մենք որևէ գործողություն չենք տեսել: Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է, շարունակվում են ԱՄՆ-ի ջանքերը՝ գործընթացը խաղաղ ճանապարհով իրականացնելու համար: Նախագահը բազմիցս հաստատել է […] ...