18:43 08.06.2022
Շիրակի մարզում այսօր վերաբացվել են կանաչ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված նոր, ռեսուրսներ խնայող տեխնոլոգիաներով հագեցած արտադրական տարածքներ։
Ղարիբջանյան գյուղում նոր ձեռնարկի սկիզբը 2004 թվականին է եղել, երբ հիմնվել է պահածոների փոքր արտադրամաս։ Հիմնական հումքը մարզի տարածքում աճեցված պտուղ-բանջարեղենն է, մրգերի որոշ տեսակներ էլ բերում են այլ մարզերից։ Աշխատանքը սեզոնային է, մի քանի ամսում մթերում են բերքը, հետո պահածոյացնում և հանում շուկա։ Այս տարվանից կանաչ գյուղատնտեսությանն անցում են կատարել նոր չափորոշիչներով և նոր՝ ընդլայնված արտադրական տարածքներով։ Ձեռք են բերել նոր սարքավորումներ, որոնք ավելի են հեշտացնում աշխատանքը։
Գյուղը գազաֆիկացված չէ, ջերմության հետ կապված բոլոր հարցերը կարգավորվում են էլեկտրաէներգիայի հաշվին։ Գործարանում այսուհետ կօգտագործեն արևի էներգիան, որով կկրճատվեն ֆինանսական ծախսերը։ Իսկ տեղադրված նոր երկու սառցախցիկները հնարավորություն կտան մթերում կատարել ոչ թե մեկ-երկու օրվա համար, այլ բավական մեծ պաշարով ու ավելի երկար ժամանակով։ Ունիվերսալ սառնարանն ունի 5 տոննա տարողություն, որտեղ կարող են պահվել հումք հանդիսացող մեծ ծավալի պտուղ, բանջարեղեն, մրգեր։
«Նախկինում, եթե բերում էինք ապրանքը մի օրվա կտրվածքով, որ հասցնենք էդ մի օրվա ընթացքում վերամշակենք ու փակենք, հիմա մենք կարող ենք գոնե մինչև 1 շաբաթ մթերենք, և լոգիստիկ ծախսերն, այսպես ասած, մի փոքր կհեշտանան», – ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Ղարիբջանյանի «Սաննի ֆուդ» ընկերության համասեփականատեր Իրինա Փահլևանյանը։
Հիմնական աշխատողները 17-ն են, պահածոյացման սեզոնին ևս 40 մարդ է ընդգրկվում, աշխատուժը գյուղի բնակիչներն են։ Ղարիբջանյանից ոչ հեռու մեկ այլ համայնքում՝ Առափիում էլ հողը մշակելու, արտադրանքից լավ եկամուտ ստանալու համար սածիլների ու սերմնարտադրությամբ են զբաղվում։ Այստեղ էլ գյուղի բնակիչների ներուժն են օգտագործում։
Սարի ուրցն են մշակում, որը գրեթե ոչնչացման եզրին է, նաև Շիրակի մարզի համար որպես նորություն հազրեվարդ են աճեցնում, բարձր որակական և օրգանիկ սերմեր աճեցնում։
Գյուղատնտեսական կանաչ տեխնոլոգիաների և ստանդարտների կիրառումը խոտաբույսերի փորձացուցադրական դաշտում ևս առաջնահերթություն է, մասնավորապես քիմիական պարատանյութերը փոխարինել են օրգանիկով՝ առանց հավելյալ ֆինանսական ծախսեր կատարելու, նույն բույսի մշակությունից նաև սնուցմանն են բաժին հանում։
«Ելած սերմերի «ատխոդները» աղում ենք, հետո նորից հետ ենք վերադարձնում հողին, որպես օրգանական պարատանյութ, ու դա ավելի երկարաժամկետ է, քան ազոտական պարարտանյութը»,- ասում է «Հարմոնի ֆարմ» ֆերմերային տնտեսության ներկայացուցիչ Ստեփան Նազարյանը։
Այն ինչ գյուղատնտեսության մեջ նորարար է, տեխնիկական և տեխնոլոգիական լուծումները, որոնք բերում են միջոցների, ռեսուրսների խնայողության, ինչպես նաև նվազագույնի է հասցված քիմիական նյութերի կիրառումը, ստացել է «Կանաչ գյուղատնտեսություն» անունը։ Այս լույսի տակ էլ տարբեր ծրագրերով ու ոլորտային արտադրությամբ գյուղատնտեսությունը զարգանալու միտումներ ունի դեպի օրգանիկ ուղղություն։
«Ցանկացած տեխնոլոգիա, որը ստեղծում է որոշակի դրական պայմաններ, ավելի կայուն, ավելի քիչ ծախսատար, ավելի բնությունը չվնասող որևէ տեխնոլոգիա կամ որևէ միջոցառում, արդյունավետ է սարքում գյուղատնտեսությունը։ Այս խոստաբույսերի փորձացուցադրական դաշտի օրինակով ասեմ՝ օգտագործվել են հատուկ արկղեր, որտեղ մշակվում են բույսեր ու սածիլներ, որոշակի ջերմոցային էֆեկտ է տալիս, ավտոմատացված ոռոգում է ապահովվում հատուկ տեխնոլոգիայով, որը բարձրացնում է արդյունավետությունը և կրճատում ծախսերը»,- նշել է ԵՄ GAIA ծրագրի համակարգող Կարեն Հարությունյանը։
Կանաչ գյուղատնտեսությունը համարվում է մշակվող բույսի օրգանական հիմքը, որը նաև ֆինանսապես ավելի ձեռնտու տարբերակ է։ Սկզբնական փուլում որոշակի ներդրումներ է պահանջում, սակայն ստացվող արդյունքը էֆեկտիվ է և առավել եկամտաբեր։ Երկու գյուղերում գյուղատնտեսական տարածքները վերանորոգվել ու արդիականացվել են Հայաստանում ԵՄ-ի կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության ծրագրի շրջանակներում՝ Ավստրիական զարգացման գործակալության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ։
Շիրակի մարզում օրգանական գյուղատնտեսության զարգացումը միջազգային կազմակերպությունների աջակցությամբ միայն այս երկու բնակավայրերով չեն սահմանափակվում, նախագծեր կան, որոնք աստիճանաբար կյանքի են կոչվում։
21:04 07.04.2025
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը բանակցում է Ադրբեջանի հետ Բաքու գնալու համար. Մայքլ Օ՛Ֆլահերթին անդրադարձել է հայ գերիներինԵվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի համար Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակն առաջնահերթություն է։ Նա ուշադրությամբ հետևում է, թե Բաքվում ինչ պայմաններում են պահվում հայ գերիները և ինչ փորձությունների են ենթարկվում։ «Ես Ադրբեջանի կառավարության հետ քննարկումների մեջ եմ որպեսզի այցելեմ Բաքու։ Դա ժամանակ է պահանջում թե՛ իրենցից, թե՛ ինձնից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մայքլ […] ...
21:00 07.04.2025
MIX FIGHT-ը Քոնոր Մաքգրեգորի հետ միասին աշխատում է Երևանում խոշոր մրցաշար անցկացնելու ուղղությամբMIX FIGHT խառը մենամարտերի լիգան UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի հետ աշխատում է Երևանում խոշոր մրցաշար անցկացնելու ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Այլ մանրամասներ դեռևս չեն նշվում: Հրապարակված տեսանյութում Մաքգրեգորը հաստատում է, որ պատրաստվում են մրցաշար անցկացնել Երևանում: ...
20:42 07.04.2025
Խաղաղության համաձայնագիրն այժմ պատրաստ է ստորագրման, և Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել այդ պատմական քայլը․ Հակոբ ԱրշակյանՄիջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: «Տիկին նախագահ, Ձերդ գերազանցություններ, Հարգելի՛ խորհրդարանականներ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ուզբեկստանի մեր ընկերներին հյուրընկալության բարձր մակարդակի համար գեղեցիկ քաղաք Տաշքենդում: Այսօր Հայաստանում նշվում է Մայրերի եւ կանանց ազգային օրը, եւ ես ցանկանում եմ շնորհավորել այս դահլիճում […] ...
20:30 07.04.2025
Դոնալդ Թրամփը սպառնում է 50 տոկոս լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների համարԱմերիկյան վարչակազմը Պեկինի նկատմամբ լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրքեր կսահմանի, եթե չինական կողմը չհրաժարվի ամերիկյան ապրանքների 34 տոկոս մաքսատուրքերից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Եթե Չինաստանը մինչև վաղը՝ 2025 թվականի ապրիլի 8-ը, չհրաժարվի իր մաքսատուրքերը 34 տոկոսով բարձրացնելուց, ապա ԱՄՆ-ը ապրիլի 9-ից սկսած Չինաստանի վրա լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրքեր կսահմանի», – գրել է […] ...
19:54 07.04.2025
Ֆուտբոլիստուհին Հիտլերի պատճառով հրաժարվել է իր ազգանունը մարզաշապիկի վրա նշելուցՄյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի 18-ամյա ֆուտբոլիստուհի Ալարա Շեհիտլերը հրաժարվել է մարզաշապիկի վրա իր ազգանունը նշելուց: Պատճառն այն է, որ ֆուտբոլիստուհու ազգանունը նման է նացիստական Գերմանիայի բռնապետ Ադոլֆ Հիտլերի ազգանվանը, հաղորդում է DW-ն: Շեհիտլերը Շոտլանդիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խաղում փոխարինման է դուրս եկել, մարզաշապիկի վրա գրված է եղել միայն նրա անունը՝ Ալարա: ...