15:57 08.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հունիսի 7-ին Փարիզում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը:
Միջոցառմանը ներկա էին նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Էդուարդ Մատոկոն, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար անձնակազմի, անդամ պետությունների և դիվանագիտական օղակների ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
Վահրամ Դումանյանը ողջունել և բոլորին շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության 30-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին ներկա գտնվելու համար։
ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ ստեղծումից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն հետամուտ է եղել կրթության, գիտության և մշակույթի միջոցով խաղաղության ու համամարդկային արժեքների պաշտպանության և խրախուսման վեհ առաքելության իրագործմանը, և պատահական չէ, որ Հայաստանն իր անկախացումից ընդամենն ամիսներ անց՝ 1992 թվականի հունիսի 9-ին, անդամակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ այդ օրվանից կազմակերպության հետ ձևավորելով արդյունավետ համագործակցություն և հարուստ օրակարգ:
«Այս երեք տասնամյակների ընթացքում Հայաստանը հաստատակամորեն եղել և շարունակում է հավատարիմ մնալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատին՝ ուղղված համամարդկային արժեքների առաջմղմանը և մեր ընդհանուր, այդ թվում՝ Կայուն զարգացման 2030 թվականի օրակարգում սահմանված նպատակների իրականացմանը: Հայաստանն ակտիվորեն ներգրավվել է կազմակերպության աշխատանքներում, անդամակցել և ղեկավարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մի շարք մարմիններ և կոմիտեներ` այդպիսով իր ներդրումը բերելով կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության և նպատակների իրագործմանը: Այդ հանձնառության վկայությունն է նաև Հայաստանի անդամակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդին 2021-2025 թվականների համար»,- նշել է Վահրամ Դումանյանը և հավելել, որ այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները խարսխված են փոխադարձ հարգանքի, սերտ համագործակցության և ջերմ գործընկերության մթնոլորտի վրա։
Անդրադառնալով հայկական հարուստ մշակութային ժառանգությանը՝ նախարարը նշել է, որ այն նմուշները, որոնց լուսանկարների շարքը ցուցադրվում է միջոցառման ընթացքում, իրենց արժանի տեղն են գտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության և Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկերում, ինչպես նաև Համաշխարհային հիշողության ռեգիստրում:
«Ներկայիս աշխարհաքաղաքական նոր մարտահրավերները, ռազմական ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների ոչնչացման սպառնալիքն ու փաստացի ոչնչացումը մեզ պետք է ստիպեն վերաիմաստավորել և առավելագույնս ջանքեր գործադրել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային մեխանիզմները լիարժեք կիրառելու ուղղությամբ։ Հայ ժողովուրդը, ինչպես գիտեք, սեփական պատմական փորձից ծանոթ է հոգևոր և մշակութային արժեքները կորցնելու ողբերգական երևույթին։ Ցավոք, այսօր ևս մենք առերեսվում ենք այդ արժեքների շարունակական խեղաթյուրման, յուրացման և ոչնչացման դեպքերին, որոնք նույնիսկ տեսագրվում և սոցիալական ցանցերում հրապարակվում են իրագործողների կողմից»,- շեշտել է նախարար Վահրամ Դումանյանը և հույս հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ որպես մշակութային ժառանգության պաշտպանության առաջատար միջազգային մարմին, միջազգայնորեն իրեն վերապահված մանդատի շրջանակում ջանք չի խնայի՝ ապահովելու Արցախի հայկական մշակութային ժառանգության անվտանգությունը:
Ելույթներով հանդես են եկել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Էդուարդ Մատոկոն, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը:
Ելույթներին հաջորդել է հոբելյանական համերգը։ Համերգային ծրագրում հանդես են եկել ֆրանսահայ հանրահայտ կատարողներ Պատրիկ Ֆիորին և Անդրե Մանուկյանը, ինչպես նաև հայաստանյան երաժիշտներ Արթուր Գրիգորյանը (դաշնակահար), Արմեն Պուչինյանը (դաշնակահար), Անի Մելիքյանը (ջութակահար)։ Տաղանդավոր հայ պատանիների կատարումներն արժանացել են մեծ հիացմունքի և բարձր գնահատականի:
23:59 27.04.2025
Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըԴպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև դպրոցականների՝ զանգվածային մարզական միջոցառումներին մասնակցության ապահովման նպատակով Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2024թ. սիրողական մրցաշարերը: Մրցաշարի եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ կրթության, […] ...
23:50 27.04.2025
Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելությունՄոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն՝ իր դռները բացելով ավագ դպրոցի 10-ից 12-րդ դասարանների աշակերտների համար: Կրթությունն իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական և ռազմամարզական մասնագիտացված եռամյա ծրագրերով՝ 8 լեզվով: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
23:35 27.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է էստոնիաՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում։ Տալլինի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել են Էստոնիայի կառավարության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։ Այցի ընթացքում նախատեսված են վարչապետ Փաշինյանի հանդիպումները Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի, վարչապետ Քրիստեն Միխալի և Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարի հետ։ Վարչապետ Փաշինյանը կայցելի նաև «e-Estonia Briefing» կենտրոն և […] ...
23:28 27.04.2025
Սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կկիրառվի ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատունԵթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: «Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները»,-ասվում է հաղորդագրությունում: ...
23:16 27.04.2025
Սևիլիայում «Բարսելոնայի» երկրպագու է ձերբակալվելՍևիլիայում, որտեղ կայացել է «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը, կատալոնական ակումբի երկրպագու է ձերբակալվել։ Պարզվել է` նա մադրիդյան թիմի երկրպագուի քիթն է կոտրել, հաղորդում է Tiempo de Juego-ն: Ոստիկանությունից հաստատել են տեղեկությունը: ...
23:03 27.04.2025
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Օշականում տեղի ունեցած ողբերգական դեպքիցԱպրիլի 27-ին՝ ժամը 17։47-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում՝ Քասախ գետի կամրջի հարևանությամբ, 4 տարեկան երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու, հրշեջ-փրկարարական ջոկատի երկու օպերատիվ խումբ և երկու մարտական հաշվարկ: Գետի դժվարամատչելի հատվածների դիտարկման նպատակով […] ...