Սննդաբանները թվարկել են նիհարելու անօգուտ միջոցները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+19.09 oC

Սննդաբանները թվարկել են նիհարելու անօգուտ միջոցները

11:54 12.06.2022

Սննդաբան Լիզա Մոսկովիցը զգուշացրել է, որ սննդակարգի խիստ սահմանափակումը խանգարում է քաշի կորստին Նրա խոսքերը մեջբերում է Eat This, Not That! կայքը:

Սննդաբանը  նաև բացատրել է, որ հազվադեպ չէ, երբ նիհարող մարդիկ կարծում են, թե սննդի խիստ սահմանափակումն օգնում է նիհարել։ Սակայն, ըստ մասնագետի, սննդի պակասը հանգեցնում է քաշի ավելացման, քանի որ նյութափոխանակությունը դանդաղում է, իսկ օրգանիզմը փորձում է պահպանել մարմնի ճարպը, որպեսզի գոյատևի։ Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է կանոնավոր սնվել և կերակուրների միջև երկար ընդմիջումներից խուսափել:

Սննդաբաններ Լիզա Յանգը և Էմի Շապիրոն նախազգուշացրել են ածխաջրերից և ճարպերից խուսափելու մասին: Նրանց կարծիքով՝ ածխաջրերն օրգանիզմի համար անհրաժեշտ վառելիք են, առանց որոնց այն չի կարող նորմալ գործել։ «Ճարպից զուրկ մթերքները չեն հագեցնում, ուստի սկսում ես ուտել մեծ չափաբաժիններով ցածր յուղայնությամբ մթերքներ, ինչը, ի վերջո, հանգեցնում է չափից շատ ուտելու», – բացատրել է Շապիրոն:

Մեկ այլ սխալ, ըստ մասնագետների, ածխաջրերը սպիտակուցներով փոխարինելն է: Յանգը խորհուրդ է տվել սննդակարգում ներառել սպիտակուցներով, ճարպերով և ածխաջրերով հարուստ մթերքներ, փորձել պահպանել հավասարակշռությունը և հիշել, որ բանջարեղենը, ինչպիսիք են սմբուկը և դդմիկը, պարունակում են սպիտակուցներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 26.04.2025

SHANTNEWS

Պուտինը հաստատել է Կիևի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունը

19:50 26.04.2025

Պուտինը հաստատել է Կիևի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունը

Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ հանդիպմանը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ առանց նախապայմանների բանակցել Ուկրաինայի հետ, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Թրամփի բանագնաց Ուիթքոֆի հետ երեկվա զրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը կրկնել է, որ ռուսական կողմը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հետ բանակցային գործընթացը առանց որևէ նախապայմանի», – ասել է մամուլի քարտուղարը։ Նա […] ...

Սթարմերը ողջունել է ուկրաինական խաղաղության բանակցություններում առաջընթացը

19:40 26.04.2025

Սթարմերը ողջունել է ուկրաինական խաղաղության բանակցություններում առաջընթացը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նշել է Ուկրաինայի խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացը։ Այս մասին հայտնել են վարչապետի գրասենյակից Հռոմում Վլադիմիր Զելենսկիի հետ նրա հանդիպումից հետո։ «Նրանք քննարկել են դրական առաջընթացը, որը ձեռք է բերվել վերջին օրերին Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության հասնելու համար։ Նրանք պայմանավորվեցին պահպանել թափը և շարունակել ակտիվորեն աշխատել միջազգային գործընկերների հետ՝ […] ...

Թրամփը լքել է Վատիկանը՝ հրաժարվելով շարունակել հանդիպումը Զելենսկիի հետ

19:33 26.04.2025

Թրամփը լքել է Վատիկանը՝ հրաժարվելով շարունակել հանդիպումը Զելենսկիի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է շարունակել Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումը Վատիկանում։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine գործակալությունը։ Դրա հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահը չի կարողացել շարունակել բանակցությունները, քանի որ իր ժամանակացույցը պահանջում էր, որ ինքը Հռոմից հեռանա Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության ավարտից անմիջապես հետո։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թրամփին ու Զելենսկիին հաջողվել է փոքրիկ հանդիպում […] ...

Գոռ Շատվերյանը՝ սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն

19:23 26.04.2025

Գոռ Շատվերյանը՝ սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն

71 կգ քաշային Գոռ Շատվերյանը հռչակվել է սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն: Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:   ...

Քաղաքացու օրվա խորհրդին համահունչ՝ ԿԳՄՍՆ-ի նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցների սովորողներն իրականացրել են ուսումնական նախագծեր

19:18 26.04.2025

Քաղաքացու օրվա խորհրդին համահունչ՝ ԿԳՄՍՆ-ի նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցների սովորողներն իրականացրել են ուսումնական նախագծեր

Այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է Քաղաքացու օրը: Քաղաքացու օրվա խորհրդին համահունչ՝ ԿԳՄՍՆ-ի նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցների սովորողներն իրականացրել են ուսումնական նախագծեր, ահյտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Մշակութային միջոցառումներ Օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Երևանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում, անցկացվել է մշակութային ծրագիր: Միջոցառմանը կատարումներով հանդես են եկել Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի […] ...

BACK_TO_TOP