18:16 07.06.2022
Այսօր Հանրապետությունում մեկնարկեցին միասնական քննությունները։ Առաջին օրը դիմորդները քննություններ են հանձնել «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից։ Մայրաքաղաքում և մարզերում բացվել են 14 քննական կենտրոններ։
Միասնական քննությունների համար Գյումրիում կգործեն երեք քննական կենտրոններ, որոնք տեղակայված են դպրոցներում։ Այսօր՝ առաջին օրը, միայն մեկ կենտրոնում էին քննություններ։ Գյումրիի թիվ 21 Օյունջյան դպրոց-վարժարանի բակում էին հավաքվել «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից միասնական քննություն հանձնող դիմորդներն ու ծնողները։ Լարվածությունն ու անհանգստությունը դիմորդների մոտ ակնհայտ էր մինչև քննական կենտրոն մտնելը։
Առաջին միասնական քննությանը հայտ ներկայացրած դիմորդներից գրեթե բոլորը մոտ մեկ տարի պարապել են շտեմարաններով և ուղեցույցներով և, իհարկե, կրկնուսույցների մոտ։ Ջանքերը ծնողների հետ ուղղել են բուհ ընդունվելու համար, վստահեցնում են, որ միայն դպրոցի գիտելիքներով բարդ առարկաների առաջադրանքները հաղթահարել հնարավոր չէր լինի։
«Այս քննական կենտրոնում 176 գրանցված դիմորդ կար «Կենսաբանություն» առարկայից և 11 դիմորդ՝ «Աշխարհագրությունից»։ «Աշխարհագրությունից» բացակա չունենք, «Կենսաբանություն» առարկայից վեց բացակա ունենք, որոնցից մեկի ծնողը ներկայացրել է բժշկի տեղեկանք»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է քննական կենտրոնի պատասխանատու Ալեքսան Եսայանը։
Պատահականության սկզբունքով, համակարգչային ծրագրի տրամադրած համարներով, դիմորդներին, իրենց տեղերը զբաղեցնելուց հետո, ներկայացվեց թեստերի ու ձևաթղթերի ճիշտ լրացման կարգը։
Նրանց մասնակցությամբ բացվեցին Գնահատման և թեստավորման կենտրոնից ստացված թեստերի փաթեթները, ներառված 80 հարցերին պատասխանելու համար աշակերտներին տրվեց երեք ժամ։ Յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է 0,25 միավոր, անցողիկ շեմը՝ նվազագույն 7,5 միավորն է։
Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալներով՝ Հանրապետությունում «Կենսաբանություն» առարկայի մասնակցության հայտ են ներկայացրել 1635 դիմորդ՝ նախորդ տարվա 1304-ի համեմատ, իսկ «Աշխարհագրություն» առարկայից հայտատուների թիվը ամենացածրն է՝ 127, նախորդ տարվա 176-ի դիմաց։
«Կենսաբանություն» առարկայից քննություն հանձնողները հիմնականում բժշկական համալսարանի դիմորդներն են, իսկ «Աշխարհագրություն» առարկայի հանդեպ հետաքրքրությունը նորից նվազում է արձանագրել, որի հետևանքով կրթության ոլորտն ունենում է մասնագետների պակաս։ «Աշխարհագրությունը» միակ առարկան չէ, որը վերջին տարիներին դիմորդներ քիչ ունի։ Խնդիրը հիմնականում մանկավարժական մասնագիտությունների գծով է։
«Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների գնահատականները հայտնի էին դառնալու քննության ավարտից մեկ-երկու ժամ անց։ Իսկ բողոքարկման դիմումները քննական կենտրոններ դիմորդն իրավունք ունի ներկայացնել քննության ավարտից 24 ժամվա ընթացքում, իսկ պատասխանը տրամադրվում է հինգ օրվա ընթացքում։
Այս տարվա միակ փոփոխությունը վերաբերում է միասնական քննությունից անհարգելի բացականերին։ Նրանք լրացուցիչ քննություններին մասնակցելու հնարավորություն այլևս չեն ունենա։
21:04 07.04.2025
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը բանակցում է Ադրբեջանի հետ Բաքու գնալու համար. Մայքլ Օ՛Ֆլահերթին անդրադարձել է հայ գերիներինԵվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի համար Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակն առաջնահերթություն է։ Նա ուշադրությամբ հետևում է, թե Բաքվում ինչ պայմաններում են պահվում հայ գերիները և ինչ փորձությունների են ենթարկվում։ «Ես Ադրբեջանի կառավարության հետ քննարկումների մեջ եմ որպեսզի այցելեմ Բաքու։ Դա ժամանակ է պահանջում թե՛ իրենցից, թե՛ ինձնից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մայքլ […] ...
21:00 07.04.2025
MIX FIGHT-ը Քոնոր Մաքգրեգորի հետ միասին աշխատում է Երևանում խոշոր մրցաշար անցկացնելու ուղղությամբMIX FIGHT խառը մենամարտերի լիգան UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի հետ աշխատում է Երևանում խոշոր մրցաշար անցկացնելու ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Այլ մանրամասներ դեռևս չեն նշվում: Հրապարակված տեսանյութում Մաքգրեգորը հաստատում է, որ պատրաստվում են մրցաշար անցկացնել Երևանում: ...
20:42 07.04.2025
Խաղաղության համաձայնագիրն այժմ պատրաստ է ստորագրման, և Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել այդ պատմական քայլը․ Հակոբ ԱրշակյանՄիջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: «Տիկին նախագահ, Ձերդ գերազանցություններ, Հարգելի՛ խորհրդարանականներ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ուզբեկստանի մեր ընկերներին հյուրընկալության բարձր մակարդակի համար գեղեցիկ քաղաք Տաշքենդում: Այսօր Հայաստանում նշվում է Մայրերի եւ կանանց ազգային օրը, եւ ես ցանկանում եմ շնորհավորել այս դահլիճում […] ...
20:30 07.04.2025
Դոնալդ Թրամփը սպառնում է 50 տոկոս լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների համարԱմերիկյան վարչակազմը Պեկինի նկատմամբ լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրքեր կսահմանի, եթե չինական կողմը չհրաժարվի ամերիկյան ապրանքների 34 տոկոս մաքսատուրքերից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Եթե Չինաստանը մինչև վաղը՝ 2025 թվականի ապրիլի 8-ը, չհրաժարվի իր մաքսատուրքերը 34 տոկոսով բարձրացնելուց, ապա ԱՄՆ-ը ապրիլի 9-ից սկսած Չինաստանի վրա լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրքեր կսահմանի», – գրել է […] ...
19:54 07.04.2025
Ֆուտբոլիստուհին Հիտլերի պատճառով հրաժարվել է իր ազգանունը մարզաշապիկի վրա նշելուցՄյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի 18-ամյա ֆուտբոլիստուհի Ալարա Շեհիտլերը հրաժարվել է մարզաշապիկի վրա իր ազգանունը նշելուց: Պատճառն այն է, որ ֆուտբոլիստուհու ազգանունը նման է նացիստական Գերմանիայի բռնապետ Ադոլֆ Հիտլերի ազգանվանը, հաղորդում է DW-ն: Շեհիտլերը Շոտլանդիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խաղում փոխարինման է դուրս եկել, մարզաշապիկի վրա գրված է եղել միայն նրա անունը՝ Ալարա: ...