13:58 07.06.2022
Թուրքիայի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2023 թվականին։ Արտահերթ ընտրություններ չեն լինի, երեքշաբթի խորհրդարանում հայտարարել է «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին։
«Ընտրությունները կանցկացվեն 2023 թվականին, դրանք կլինեն ժողովրդավարության տոն, հանրապետության մեծ հաղթանակ, ժողովուրդը նախագահ կընտրի, նախագահ կլինի Ռեջեփ Թայիփ Էրդողանը»,- ասել է MHP-ի նախագահը։
Ազգայնական կուսակցությունը Թուրքիայի նախագահ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հետ միասին Ժողովրդական միության մասն է: Ավելի վաղ նա նախագահական ընտրություններում, որպես միասնական թեկնածու, առաջադրել էր հանրապետության գործող ղեկավարին։
Բահչելին քննադատել է սոցհարցման մասնակիցներին, որոնց վերջին հարցումները ցույց են տալիս ցածր վարկանիշ իր կուսակցության ընտրողների շրջանում։ «Այս հարցաթերթիկները նշանակություն չունեն, մենք ոչ թե հարցաթերթիկներ ենք նայում, այլ այն մարդկանց, որոնք իրենց սիրտը բացում են մեզ համար»,- ասաց նա։
Ընդդիմությունը բազմիցս պահանջել է Թուրքիայում արտահերթ ընտրություններ անցկացնել, սակայն իշխանություններն ի պատասխան ասում են, որ դրանք կանցկացվեն նախատեսվածի համաձայն՝ հաջորդ տարվա հունիսին։
Ընդդիմությունը, որը միավորվել է վեց կուսակցությունների դաշինքում, դեռ պաշտոնապես չի նշել նախագահական ընտրություններում իր թեկնածուին։ Տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ընդդիմադիր աղբյուրներին, հայտնում են, որ միասնական թեկնածուն կարող է դառնալ Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։ Նա կարող է հայտարարել ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին հուլիսի 3-ին, երբ կհանդիպեն «վեցյակի դաշինքի» առաջնորդները, գրել է Cumhuriyet թերթը։
19:50 26.04.2025
Պուտինը հաստատել է Կիևի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունըՎլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ հանդիպմանը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ առանց նախապայմանների բանակցել Ուկրաինայի հետ, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Թրամփի բանագնաց Ուիթքոֆի հետ երեկվա զրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը կրկնել է, որ ռուսական կողմը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հետ բանակցային գործընթացը առանց որևէ նախապայմանի», – ասել է մամուլի քարտուղարը։ Նա […] ...
19:40 26.04.2025
Սթարմերը ողջունել է ուկրաինական խաղաղության բանակցություններում առաջընթացըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նշել է Ուկրաինայի խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացը։ Այս մասին հայտնել են վարչապետի գրասենյակից Հռոմում Վլադիմիր Զելենսկիի հետ նրա հանդիպումից հետո։ «Նրանք քննարկել են դրական առաջընթացը, որը ձեռք է բերվել վերջին օրերին Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության հասնելու համար։ Նրանք պայմանավորվեցին պահպանել թափը և շարունակել ակտիվորեն աշխատել միջազգային գործընկերների հետ՝ […] ...
19:33 26.04.2025
Թրամփը լքել է Վատիկանը՝ հրաժարվելով շարունակել հանդիպումը Զելենսկիի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է շարունակել Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումը Վատիկանում։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine գործակալությունը։ Դրա հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահը չի կարողացել շարունակել բանակցությունները, քանի որ իր ժամանակացույցը պահանջում էր, որ ինքը Հռոմից հեռանա Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության ավարտից անմիջապես հետո։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թրամփին ու Զելենսկիին հաջողվել է փոքրիկ հանդիպում […] ...
19:23 26.04.2025
Գոռ Շատվերյանը՝ սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն71 կգ քաշային Գոռ Շատվերյանը հռչակվել է սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն: Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից: ...
19:18 26.04.2025
Քաղաքացու օրվա խորհրդին համահունչ՝ ԿԳՄՍՆ-ի նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցների սովորողներն իրականացրել են ուսումնական նախագծերԱյսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է Քաղաքացու օրը: Քաղաքացու օրվա խորհրդին համահունչ՝ ԿԳՄՍՆ-ի նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցների սովորողներն իրականացրել են ուսումնական նախագծեր, ահյտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Մշակութային միջոցառումներ Օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Երևանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում, անցկացվել է մշակութային ծրագիր: Միջոցառմանը կատարումներով հանդես են եկել Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի […] ...