10:57 23.02.2018
Երեկ՝ փետրվարի 22-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, անձնական խուզարկությամբ Գյումրի քաղաքի բնակիչ Վ. Ն.-ի բաճկոնի ձախ գրպանից հայտնաբերել ու առգրավել են ծխախոտի 2 տուփ և մեկ բջջային հեռախոս: Այս մասին հայտնում է ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունը:
Հայտնաբերված ծխախոտատուփերից մեկի մեջ առկա են եղել 9 հատ սպիտակ գույնի «Pfizer PGN 150» գրառմամբ և 26 հատ «Pfizer PGN 75» գրառմամբ դեղապարկուճներ, իսկ երկրորդում՝ մի քանի գլանակների մեջ լցված կանեփանման զանգված:
Ավելի վաղ` փետրվարի 15-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անձնական խուզարկության են ենթարկել դատական նիստից հետո հիմնարկ վերադարձած կալանավոր Վ. Բ.-ին: Նրա մոտից հայտնաբերել և առգրավել են բաժանորդային քարտով մեկ բջջային հեռախոս, 65 հատ դեղին դեղապատիճ և 0,5 լիտր տարողությամբ ոգելից խմիչքին բնորոշ սուր հոտով պոլիէթիլենային 2 տոպրակ:
Հայտնաբերված թմրամիջոցներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:
19:28 15.04.2025
Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա ՖայոնինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնին: Վարչապետը ողջունել է Սլովենիայի փոխվարչապետի այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների կառավարությունների միջև փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը՝ քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններով կապերը զարգացնելու […] ...
19:22 15.04.2025
Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Խետագ Ցաբոլովը 6 տարով որակազրկվել էՌուսաստանի հավաքականի կազմում ըմբշամարտի 2014 թվականի աշխարհի առաջնության հաղթող Խետագ Ցաբոլովը 6 տարով որակազրկվել է հակադոպինգային կանոնները խախտելու համար։ Այս մասին հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը: Հետաքննության ընթացքում Ցաբոլովին թույլ են տվել մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերին, որտեղ նա պարտվել է բրոնզի համար պայքարում։ Մարզիկի որակազրկման վեցամյա ժամկետը սկսվում է 2024 թվականի հունիսի 28-ին։ Նշենք, որ […] ...
19:12 15.04.2025
Իրանի գերագույն առաջնորդը առաջնահերթություն է համարել Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումըԻրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Մոսկվայի և Պեկինի հետ հարաբերությունների զարգացումն անվանել է Թեհրանի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը։ «Առաջնահերթությունը տնտեսական հարաբերություններ հաստատելն է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Չինաստանը և Ռուսաստանը, որոնք տնտեսական կենտրոններ են Ասիայում»,-մեջբերում է նրա խոսքերը Tasnim գործակալությունը։ Ինչպես նշել է Խամենեին, որոշ գործընթացներ բավականին դժվար է իրականացնել, սակայն կարող են […] ...
19:00 15.04.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելել է ՕդեսաՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն երեքշաբթի այցելել է Օդեսա, որտեղ խոստացել է շարունակել աջակցել Ուկրաինային։ Այս մասին նա հայտնել է X-ում։ «Այսօր ես Վլադիմիր Զելենսկիի հետ այցելել եմ Օդեսա, ՆԱՏՕ-ի աջակցությունն անսասան է»,- գրել է նա։ Նրա խոսքով՝ դաշինքը կշարունակի օգնել Ուկրաինային։ ...
18:52 15.04.2025
Սպերցյանի գործակալը հրաժարվել է հայ ֆուտբոլիստի` անգլիական ակումբ տեղափոխվելու տարբերակիցՀայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող էր կարիերան շարունակել «Նոթինգհեմ Ֆորեսթում»։ Անգլիական ակումբի ներկայացուցիչները կապվել են հայ ֆուտբոլիստի գործակալ Ռաֆաելա Պիմենտայի հետ, սակայն նա մի շարք պատճառներով հրաժարվել է Էդուարդի՝ կարիերայի շարունակության այդ տարբերակից։ Պատճառները չեն նշվում: Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում 29 խաղում 7 գոլ է խփել, կատարել 4 գոլային փոխանցում։ ...
18:47 15.04.2025
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներըԵղանակային գործոններով պայմանավորված՝ ապրիլի 14-ից 15-ը ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում բազմաթիվ ահազանգեր են ստացվել ավտոճանապարհներին արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Դիլիջան, Վանաձոր, Հրազդան քաղաքներում, Սառնակունք, Ծաղկաշեն, Անգեղակոթ, Լծեն, Աղվանի, Ազատան գյուղերում, Տաթև-Լծեն, Աղվանի-Տաթև, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհներին և Մ-2 ավտոճանապարհի 163-րդ կիլոմետրին։ Փրկարարներն ընդհանուր առմամբ արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց, 45 քաղաքացու՝ ցուցաբերել […] ...