11:55 07.06.2022
Ճապոնիայի կառավարությունը վերջին հինգ տարվա ընթացքում անցկացրել է իր առաջին հանդիպումը՝ նվիրված էներգակիրների մատակարարմանը: Սահմանվել են այսպես կոչված «էներգախնայողության ժամանակաշրջանի» պարամետրերը և ժամկետները:
Վերջին անգամ նման ժամանակահատված, երբ ճապոնական իշխանությունները դիմել են ընկերություններին և երկրի բնակիչներին՝ ամռանը էլեկտրաէներգիան խնայելու խնդրանքով, եղել է 2015թ:
Հանդիպմանը, մասնավորապես, մասնակցել են Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն և էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարության ղեկավար Կոիչի Հագիուդան։ Հուլիսի 1-ից սեպտեմբերի 30-ը սահմանվել է այն ժամանակահատվածը, որի ընթացքում կառավարությունը խնդրելու է էներգախնայողություն ապահովել:
Ճապոնիայի կառավարությունը մտահոգված է, որ հաջորդ ձմեռը կարող է մայրաքաղաքի շրջանին էլեկտրաէներգիա մատակարարելու առումով ամենադաժանը լինել 2012 թվականից ի վեր, երբ բոլոր ատոմակայանները փակվեցին Ֆուկուսիմա-1-ի վթարից հետո։ Մասնավորապես, մայրաքաղաքում էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ են սպասվում այս ամառ, իսկ ձմռանը դրանք կընդգրկեն երկրի այլ շրջաններ: Որպես պատճառ նշվում է էլեկտրաէներգիայի թանկացումը և մատակարարման կայունության հետ կապված աճող մտահոգությունները։
19:50 26.04.2025
Պուտինը հաստատել է Կիևի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունըՎլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ հանդիպմանը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ առանց նախապայմանների բանակցել Ուկրաինայի հետ, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Թրամփի բանագնաց Ուիթքոֆի հետ երեկվա զրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը կրկնել է, որ ռուսական կողմը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հետ բանակցային գործընթացը առանց որևէ նախապայմանի», – ասել է մամուլի քարտուղարը։ Նա […] ...
19:40 26.04.2025
Սթարմերը ողջունել է ուկրաինական խաղաղության բանակցություններում առաջընթացըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նշել է Ուկրաինայի խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացը։ Այս մասին հայտնել են վարչապետի գրասենյակից Հռոմում Վլադիմիր Զելենսկիի հետ նրա հանդիպումից հետո։ «Նրանք քննարկել են դրական առաջընթացը, որը ձեռք է բերվել վերջին օրերին Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության հասնելու համար։ Նրանք պայմանավորվեցին պահպանել թափը և շարունակել ակտիվորեն աշխատել միջազգային գործընկերների հետ՝ […] ...
19:33 26.04.2025
Թրամփը լքել է Վատիկանը՝ հրաժարվելով շարունակել հանդիպումը Զելենսկիի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է շարունակել Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումը Վատիկանում։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine գործակալությունը։ Դրա հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահը չի կարողացել շարունակել բանակցությունները, քանի որ իր ժամանակացույցը պահանջում էր, որ ինքը Հռոմից հեռանա Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության ավարտից անմիջապես հետո։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թրամփին ու Զելենսկիին հաջողվել է փոքրիկ հանդիպում […] ...
19:23 26.04.2025
Գոռ Շատվերյանը՝ սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն71 կգ քաշային Գոռ Շատվերյանը հռչակվել է սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն: Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից: ...
19:18 26.04.2025
Քաղաքացու օրվա խորհրդին համահունչ՝ ԿԳՄՍՆ-ի նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցների սովորողներն իրականացրել են ուսումնական նախագծերԱյսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է Քաղաքացու օրը: Քաղաքացու օրվա խորհրդին համահունչ՝ ԿԳՄՍՆ-ի նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցների սովորողներն իրականացրել են ուսումնական նախագծեր, ահյտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Մշակութային միջոցառումներ Օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Երևանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում, անցկացվել է մշակութային ծրագիր: Միջոցառմանը կատարումներով հանդես են եկել Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի […] ...