21:24 06.06.2022
Այսօր՝ ժամը 17:40-ի սահմաններում, ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,որ Մարալիկ քաղաքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Անիի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Վազ 21-07» մակնիշի ավտոմեքենայի 39-ամյա վարորդը, կորցնելով մեքենայի ինքնակառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, ու մոտ ութ մետր գլորվելով, հայտնվել է Մարալիկ քաղաքի բնակիչներից մեկի բակում:
Տեղի ուժերով վարորդն ու նրա 44-ամյա ուղևորը դուրս են բերվել ավտոմեքենայից ու շտապօգնության մեքենայով տեղափոխվել «Գյումրի» բժշկական կենտրոն: «Վազ 21-07» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ ջարդուփշուր է եղել, մեծ ժայռաբեկորներին բախվելու պատճառով փշրվել են բոլոր ապակիները, ճզմվել են մեքենայի դիմային ու վերևի հատվածները:
Տուժածների վիճակը, բժիշկների գնահատմամբ, բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի հանգամանքները պարզվում են:
21:04 07.04.2025
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը բանակցում է Ադրբեջանի հետ Բաքու գնալու համար. Մայքլ Օ՛Ֆլահերթին անդրադարձել է հայ գերիներինԵվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի համար Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակն առաջնահերթություն է։ Նա ուշադրությամբ հետևում է, թե Բաքվում ինչ պայմաններում են պահվում հայ գերիները և ինչ փորձությունների են ենթարկվում։ «Ես Ադրբեջանի կառավարության հետ քննարկումների մեջ եմ որպեսզի այցելեմ Բաքու։ Դա ժամանակ է պահանջում թե՛ իրենցից, թե՛ ինձնից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մայքլ […] ...
21:00 07.04.2025
MIX FIGHT-ը Քոնոր Մաքգրեգորի հետ միասին աշխատում է Երևանում խոշոր մրցաշար անցկացնելու ուղղությամբMIX FIGHT խառը մենամարտերի լիգան UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի հետ աշխատում է Երևանում խոշոր մրցաշար անցկացնելու ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Այլ մանրամասներ դեռևս չեն նշվում: Հրապարակված տեսանյութում Մաքգրեգորը հաստատում է, որ պատրաստվում են մրցաշար անցկացնել Երևանում: ...
20:42 07.04.2025
Խաղաղության համաձայնագիրն այժմ պատրաստ է ստորագրման, և Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել այդ պատմական քայլը․ Հակոբ ԱրշակյանՄիջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: «Տիկին նախագահ, Ձերդ գերազանցություններ, Հարգելի՛ խորհրդարանականներ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ուզբեկստանի մեր ընկերներին հյուրընկալության բարձր մակարդակի համար գեղեցիկ քաղաք Տաշքենդում: Այսօր Հայաստանում նշվում է Մայրերի եւ կանանց ազգային օրը, եւ ես ցանկանում եմ շնորհավորել այս դահլիճում […] ...
20:30 07.04.2025
Դոնալդ Թրամփը սպառնում է 50 տոկոս լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների համարԱմերիկյան վարչակազմը Պեկինի նկատմամբ լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրքեր կսահմանի, եթե չինական կողմը չհրաժարվի ամերիկյան ապրանքների 34 տոկոս մաքսատուրքերից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Եթե Չինաստանը մինչև վաղը՝ 2025 թվականի ապրիլի 8-ը, չհրաժարվի իր մաքսատուրքերը 34 տոկոսով բարձրացնելուց, ապա ԱՄՆ-ը ապրիլի 9-ից սկսած Չինաստանի վրա լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրքեր կսահմանի», – գրել է […] ...
19:54 07.04.2025
Ֆուտբոլիստուհին Հիտլերի պատճառով հրաժարվել է իր ազգանունը մարզաշապիկի վրա նշելուցՄյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի 18-ամյա ֆուտբոլիստուհի Ալարա Շեհիտլերը հրաժարվել է մարզաշապիկի վրա իր ազգանունը նշելուց: Պատճառն այն է, որ ֆուտբոլիստուհու ազգանունը նման է նացիստական Գերմանիայի բռնապետ Ադոլֆ Հիտլերի ազգանվանը, հաղորդում է DW-ն: Շեհիտլերը Շոտլանդիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խաղում փոխարինման է դուրս եկել, մարզաշապիկի վրա գրված է եղել միայն նրա անունը՝ Ալարա: ...