Պուտինը սպառնացել է Ուկրաինայում հարվածել նոր օբյեկտների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+12.09 oC

Պուտինը սպառնացել է Ուկրաինայում հարվածել նոր օբյեկտների

20:24 05.06.2022

«Եթե ​​արևմտյան երկրներն Ուկրաինային մատակարարեն ավելի մեծ հեռահարության հրթիռներ, ռուսական զորքերը կսկսեն հարվածներ հասցնել նոր թիրախներին»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը թողարկվել է կիրակի օրը՝ հունիսի 5-ին։ «Եթե դրանք (ավելի մեծ հեռահարության հրթիռներ-խմբ.) մատակարարվեն, մենք դրանից համապատասխան եզրակացություններ կանենք և կօգտագործենք մեր զենքերը, որոնք բավականաչափ ունենք՝ հարվածելու այն օբյեկտներին, որոնք դեռ չենք խոցել»,- ասել է Պուտինը։

Բազմակի արձակման հրթիռային համակարգերը (РСЗО), որոնք ԱՄՆ-ը նախատեսում է մատակարարել Կիևին, ըստ Պուտինի, «հիմնականում ոչինչ չեն փոխում», քանի որ նմանատիպ համակարգերն արդեն եղել են ուկրաինական բանակի սպառազինությունում:

Նրա խոսքով՝ մինչ ռուսական ներխուժման սկիզբը Ուկրաինան շահագործման մեջ ուներ 515 նման համակարգ, որոնցից 380-ը ոչնչացվել է։Նույնը վերաբերում է նաև հրետանու և անօդաչու սարքերի մատակարարմանը, կարծում է նախագահը։«Կան նաև անօդաչու թռչող սարքեր,ոորնք օգտագործվում են ի սկզբանե, բայց  միայն այնտեղ, որտեղ չկա հակաօդային պաշտպանության համակարգեր…տասնյակները ոչնչացվել են», – ասում է Պուտինը: «Ընդհանուր առմամբ, զենքի լրացուցիչ մատակարարումների շուրջ այս ամբողջ աղմուկը, իմ կարծիքով, միայն մեկ նպատակ ունի՝ հնարավորինս ձգձգել զինված հակամարտությունը»,- կարծում է Կրեմլի ղեկավարը։

Հունիսի սկզբին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ Վաշինգտոնը մտադիր է Ուկրաինային տրամադրել սահմանափակ քանակությամբ «ավելի առաջադեմ միջին հեռահարության հրթիռային համակարգեր», որոնք «հնարավորություն կտան ավելի մեծ ճշգրտությամբ խոցել մարտադաշտի հիմնական թիրախները»։ Այս մատակարարումները կկազմեն Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր տրանշի՝ 700 միլիոն դոլարի չափով, որը ներառում է նաև ուղղաթիռներ, Javelin հակատանկային համակարգեր և մարտավարական մեքենաներ: Նաև՝M142 HIMARS շարժական հրթիռային կայաններ (բարձր շարժական հրետանային հրթիռային համակարգ)՝ օգտագործելով մինչև 80 կմ հեռահարության ճշգրիտ կառավարվող զինամթերք: Տեսականորեն դրանք կարող են հարվածել հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախներին։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մբապեն պատրաստ կլինի Իսպանիայի գավաթի եզրափակչին

10:21 18.04.2025

Մբապեն պատրաստ կլինի Իսպանիայի գավաթի եզրափակչին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խուսափել է լուրջ վնասվածքից, գրում է As-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստն «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում կոճի վնասվածք էր ստացել, սակայն պատրաստ կլինի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչին։ «Ռեալը» գավաթի խաղարկության եզրափակչում ապրիլի 26-ին կմրցի «Բարսելոնայի» դեմ։ ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 18-ին

10:13 18.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 18-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․87 դրամ: ...

ԱՄՆ-ը կարող է Սիրիայում ռազմական ներկայությունը կրճատել մինչև 500-ի

10:00 18.04.2025

ԱՄՆ-ը կարող է Սիրիայում ռազմական ներկայությունը կրճատել մինչև 500-ի

Սիրիայում ամերիկյան զորքերի թիվը կարող է կրճատվել մինչև 500 մարդ։ Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Դրանց տվյալներով՝ մոտ ապագայում երկրի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան ութ օպերատիվ բազաներից երեքը կփակվեն, իսկ զինվորականների թիվը մոտավորապես 2000-ից կկրճատվի 1400-ի։ Զորքերի հետագա դուրսբերման մասին որոշում կկայացվի մոտ երկու ամսից, ինչը կարող է […] ...

Հայաստանի հոկեյի հավաքականը հաղթել է Իրանի ընտրանուն․ Աշխարհի IV դիվիզիոնի առաջնություն

09:55 18.04.2025

Հայաստանի հոկեյի հավաքականը հաղթել է Իրանի ընտրանուն․ Աշխարհի IV դիվիզիոնի առաջնություն

Երևանում շարունակվող տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը 8-0 հաշվով հաղթել է Իրանի ընտրանուն։ Հայաստանի հավաքականը 9 միավորով երկրորդ տեղում է, Իրանի ընտրանին` 3 միավորով 5-րդն է։ Առաջատար Ուզբեկստանի հավաքականն է և ունի 10 միավոր։ Վերջին` 5-րդ տուրում հոկեյի Հայաստանի հավաքականը ապրիլի 19-ին կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետ։ ...

Al Jazeera. Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 17 մարդ

09:50 18.04.2025

Al Jazeera. Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 17 մարդ

Առնվազն 17 մարդ է զոհվել Գազայի հատվածին Իսրայելի օդային նոր հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Ուրբաթ օրը իսրայելական զինվորականները ռմբակոծել են Պաղեստինի անկլավի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի ծայրամասերը, ինչպես նաև հյուսիսում՝ Ջաբալիա քաղաքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները հատվածում՝ լայնածավալ հարվածներ հասցնելով նրա դեմ և դրանով […] ...

Եմենում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 33-ի

09:40 18.04.2025

Եմենում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 33-ի

Եմենում ԱՄՆ ավիահարվածների հետևանքով առնվազն 33 մարդ է զոհվել, ևս 80-ը վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Al Masirah հեռուստաալիքը։ Ուրբաթ գիշերը օդից հարձակման է ենթարկվել Ռաս Իսա նավահանգիստը, որը գտնվում է Կարմիր ծովի ափին՝ Ալ-Հոդեյդա նահանգում, որտեղ նավթային տերմինալ կա։ Այնտեղ խոշոր հրդեհ է բռնկվել։ ԱՄՆ ռազմաօդային ուժերը իրականացրել են առնվազն 14 ռեյդեր, որոնք […] ...

BACK_TO_TOP