18:06 05.06.2022
Թուրքիայում տարեկան գնաճի մակարդակը մայիսին հասել է 24 տարվա ամենաբարձր մակարդակին՝ 73,5%, ինչը տնտեսագետների գնահտմամբ՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանք է, թեեվ էներգակիրների գների աճը և լիրայի արժեզրկումը ավելի քիչ են, քան կանխատեսել էին տնտեսագետները :
Գնաճը հատել է անցյալ տարվա աշնանն արձանագրված շեմը, երբ լիրան սկսեց արժեզրկվել:
Վերջին ցուցանիշը գերազանցել է 2002 թվականին գրանցված 73,2%-ը և ամենաբարձրն է 1998 թվականի հոկտեմբերից ի վեր, երբ տարեկան գնաճը կազմում էր 76,6%, իսկ Թուրքիան փորձում էր վերջ տալ տասնամյա քրոնիկ բարձր գնաճին: Այնուամենայնիվ, տնտեսագետները կանխատեսում են, որ տարեկան գնաճը կհասնի մինչև 76,55%: Սպառողական գներն ամսական աճել են 2,98%-ով,ուրբաթ օրը հայտնել է Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը, ի պատասխան Reuters-ի հարցման :
Տրանսպորտի և սննդի ծախսերը վերջին տարվա ընթացքում աճել են համապատասխանաբար 108%-ով և 92%-ով, ինչը արտացոլում է խորացող տնտեսական ճգնաժամը: Ներքին արտադրողի գների ինդեքսը մայիսին ամսական կտրվածքով աճել է 8,76%, տարեկան աճը կազմելով 132,16%: Լիրան դոլարի նկատմամբ թուլացել է 0,25%-ով՝ հասնելով 16,5050-ի՝ հասնելով դեկտեմբերից ի վեր ամենաթույլ մակարդակին: 2021 թվականին տեղական արժույթը անկում է ապրել 44 տոկոսով, իսկ այս տարի՝ ևս 20 տոկոսով։
Չնայած Էրդողանի իշխանության երկու տասնամյակների ընթացքում ամենաբարձր տարեկան ցուցանիշին, ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին Twitter-ում ասել է, որ գնաճի ամսական ցուցանիշները նվազում են:
«Հնարավոր չէ, որ Թուրքիան, որը դուրս է եկել տնտեսական դոկտրինի կանոններից, իր ներկայիս քաղաքականությամբ լուծի բարձր գնաճի հիմնական խնդիրը», – ասում է PolitikYol-ի սյունակագիր, տնտեսագետ Արդա Թունջան:
Ընդդիմադիր օրենսդիրներն ու տնտեսագետները կասկածի տակ են դրել TUIK-ի՝վիճակագրական կոմիտեի թվերի հավաստիությունը: Հարցումները ցույց են տալիս, որ թուրքերը կարծում են, որ գնաճը շատ ավելի բարձր է, քան պաշտոնական տվյալները: Որպես անակնկալ, վիճակագրական կոմիտեն տեղեկացրել է, որ դադարեցրել է գնաճային զամբյուղի առանձին ապրանքների միջին գների հրապարակումը, որոնք ամսական աղյուսակում նշված էին 2003 թվականից:
20:20 26.04.2025
Զելենսկին Իտալիայի վարչապետի հետ քննարկել է Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցըԻտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը Հռոմ ժամանած Վլադիմիր Զելենսկին քննարկել են Ուկրաինայում հրադադարի հասնելու հարցը՝ աջակցություն հայտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդական ջանքերին, հայտնում է Palazzo Chigi-ն։ «Հանդիպման ընթացքում առաջնորդները վերահաստատել են իրենց աջակցությունը Թրամփի ջանքերին՝ հասնելու արդար և կայուն խաղաղության, որը կարող է երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը, ինքնիշխանությունը և ազատությունը», […] ...
20:10 26.04.2025
Մակրոնը դրական է գնահատել Զելենսկիի հետ Հռոմում զրույցըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հռոմում հանդիպել է Վլադիմիր Զելենսկիի հետ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությունից հետո։ «Ես շատ լավ զրույց եմ ունեցել Զելենսկիի հետ Հռոմում»,- գրել է Մակրոնը X-ում։ Մակրոնը նշել է, որ կիսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նպատակը՝ դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը։ «Ուկրաինան պատրաստ է անվերապահ զինադադարի», և Զելենսկին ցանկանում է աշխատել ամերիկացիների և […] ...
19:50 26.04.2025
Պուտինը հաստատել է Կիևի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունըՎլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ հանդիպմանը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ առանց նախապայմանների բանակցել Ուկրաինայի հետ, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Թրամփի բանագնաց Ուիթքոֆի հետ երեկվա զրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը կրկնել է, որ ռուսական կողմը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հետ բանակցային գործընթացը առանց որևէ նախապայմանի», – ասել է մամուլի քարտուղարը։ Նա […] ...
19:40 26.04.2025
Սթարմերը ողջունել է ուկրաինական խաղաղության բանակցություններում առաջընթացըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նշել է Ուկրաինայի խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացը։ Այս մասին հայտնել են վարչապետի գրասենյակից Հռոմում Վլադիմիր Զելենսկիի հետ նրա հանդիպումից հետո։ «Նրանք քննարկել են դրական առաջընթացը, որը ձեռք է բերվել վերջին օրերին Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության հասնելու համար։ Նրանք պայմանավորվեցին պահպանել թափը և շարունակել ակտիվորեն աշխատել միջազգային գործընկերների հետ՝ […] ...
19:23 26.04.2025
Գոռ Շատվերյանը՝ սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն71 կգ քաշային Գոռ Շատվերյանը հռչակվել է սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն: Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից: ...