21:56 03.06.2022
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների օրակարգով հրավիրած արտահերթը նիստը չի կայացել նաև ժամը 20։00-ին` քվորում չլինելու պատճառով:
«Դիմադրություն» շարժման մասնակիցները նախ 2 ժամ շրջափակել են կառավարության շենքի բոլոր մուտքերը, ապա երթով շարժվել են դեպի կառավարական ամառանոց: Դեմիճյան-Պռոշյան խաչմերուկում հրմշտոց և բախում է տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև:
Ցուցարարները քարեր և շշեր են նետել ոստիկանների վրա, տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Կան նաև բերման ենթարկվածներ:
Հիշեցնենք՝ ժամը 16-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստը չէր սկսվել, քանի որ գրանցվել էր 33 պատգամավոր։ Նիստին ներկա չեն եղել նաև շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանն ու Արթուր Վանեցյանը: Վերջինս ասել է, որ ԱԺ-ի մոտ հավաքված ցուցարարների հետ է:
Հիշեցնենք նաև, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրավիրած արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց կար՝ «Հայ- արդբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտարարության» նախագծի քննարկումը:
20:10 26.04.2025
Մակրոնը դրական է գնահատել Զելենսկիի հետ Հռոմում զրույցըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հռոմում հանդիպել է Վլադիմիր Զելենսկիի հետ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությունից հետո։ «Ես շատ լավ զրույց եմ ունեցել Զելենսկիի հետ Հռոմում»,- գրել է Մակրոնը X-ում։ Մակրոնը նշել է, որ կիսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նպատակը՝ դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը։ «Ուկրաինան պատրաստ է անվերապահ զինադադարի», և Զելենսկին ցանկանում է աշխատել ամերիկացիների և […] ...
19:50 26.04.2025
Պուտինը հաստատել է Կիևի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունըՎլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ հանդիպմանը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ առանց նախապայմանների բանակցել Ուկրաինայի հետ, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Թրամփի բանագնաց Ուիթքոֆի հետ երեկվա զրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը կրկնել է, որ ռուսական կողմը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հետ բանակցային գործընթացը առանց որևէ նախապայմանի», – ասել է մամուլի քարտուղարը։ Նա […] ...
19:40 26.04.2025
Սթարմերը ողջունել է ուկրաինական խաղաղության բանակցություններում առաջընթացըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նշել է Ուկրաինայի խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացը։ Այս մասին հայտնել են վարչապետի գրասենյակից Հռոմում Վլադիմիր Զելենսկիի հետ նրա հանդիպումից հետո։ «Նրանք քննարկել են դրական առաջընթացը, որը ձեռք է բերվել վերջին օրերին Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության հասնելու համար։ Նրանք պայմանավորվեցին պահպանել թափը և շարունակել ակտիվորեն աշխատել միջազգային գործընկերների հետ՝ […] ...
19:33 26.04.2025
Թրամփը լքել է Վատիկանը՝ հրաժարվելով շարունակել հանդիպումը Զելենսկիի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է շարունակել Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումը Վատիկանում։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine գործակալությունը։ Դրա հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահը չի կարողացել շարունակել բանակցությունները, քանի որ իր ժամանակացույցը պահանջում էր, որ ինքը Հռոմից հեռանա Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության ավարտից անմիջապես հետո։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թրամփին ու Զելենսկիին հաջողվել է փոքրիկ հանդիպում […] ...
19:23 26.04.2025
Գոռ Շատվերյանը՝ սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն71 կգ քաշային Գոռ Շատվերյանը հռչակվել է սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն: Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից: ...