19:14 05.06.2022
Քուինսում 3D Bio Therapeutics, բիոտեխնոլոգիական ընկերության ներկայացուցիչները պատմել են, որ առաջին անգամ օգտագործել են 3-D տպագրություն՝ հիվանդի սեփական բջիջներով մարմնի մաս ստանալու համար:Փոխպատվաստումը կատարվել է 20-ամյա մի կնոջ, ով ծնվել է աջ ականջի դեֆորմացիայով: Ականջի իմպլանտը ստացվել է կնոջ սեփական բջիջներից: Անկախ փորձագետներն ասում են, որ այս տեխնոլոգիայով կատարված փոխպատվաստումը կլինիկական ցնցող փորձարկում է և մեծ առաջընթաց:
Նոր ականջը տպվել է այնպիսի ձևով, որը ճշգրտորեն համապատասխանում է կնոջ ձախ ականջին, ասվում է 3D Bio Therapeutics-ի՝ վերականգնող բժշկության ընկերության հաղորդագրության մեջ: Նոր ականջը, որը փոխպատվաստվել է մարտին, կշարունակի վերականգնել աճառային հյուսվածքը՝ տալով բնական ականջի տեսք և զգացողություն, ասել են ընկերությունում:
Կլինիկական փորձարկումը, որը կատարվում է ևս 11 հիվանդի մոտ, դեռ շարունակվում է, և հնարավոր է, որ փոխպատվաստումները ձախողվեն կամ անսպասելի առողջական բարդություններ առաջացնեն: Բժիշկնեը հույս ունեն, որ հիվանդի սեփական հյուսվածքից ստացված բջիջների շնորհիվ նոր օրգանը չի մերժվի օրգանիզմի կողմից:
7 տարի առաջ ստեղծված 3DBio-ի հաջողություներն արդեն մի քանիսն են: Հունվարին Մերիլենդում վիրաբույժները փոխպատվաստել են գենետիկորեն ձևափոխված խոզի սիրտը սրտի հիվանդություն ունեցող 57-ամյա տղամարդու՝ երկարացնելով նրա կյանքը երկու ամսով: Գիտնականները նաև տեխնիկա են մշակում դոնոր օրգանների կյանքը երկարացնելու համար, որպեսզի դրանք չփչանան: Շվեյցարացի բժիշկներն այս շաբաթ հայտնեցին, որ հիվանդը, ում փոխպատվաստվել է 3 օրր պահված մարդու լյարդը, մեկ տարի անց իրեն հրաշալի է զգում:
20:20 26.04.2025
Զելենսկին Իտալիայի վարչապետի հետ քննարկել է Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցըԻտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը Հռոմ ժամանած Վլադիմիր Զելենսկին քննարկել են Ուկրաինայում հրադադարի հասնելու հարցը՝ աջակցություն հայտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդական ջանքերին, հայտնում է Palazzo Chigi-ն։ «Հանդիպման ընթացքում առաջնորդները վերահաստատել են իրենց աջակցությունը Թրամփի ջանքերին՝ հասնելու արդար և կայուն խաղաղության, որը կարող է երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը, ինքնիշխանությունը և ազատությունը», […] ...
20:10 26.04.2025
Մակրոնը դրական է գնահատել Զելենսկիի հետ Հռոմում զրույցըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հռոմում հանդիպել է Վլադիմիր Զելենսկիի հետ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությունից հետո։ «Ես շատ լավ զրույց եմ ունեցել Զելենսկիի հետ Հռոմում»,- գրել է Մակրոնը X-ում։ Մակրոնը նշել է, որ կիսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նպատակը՝ դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը։ «Ուկրաինան պատրաստ է անվերապահ զինադադարի», և Զելենսկին ցանկանում է աշխատել ամերիկացիների և […] ...
19:50 26.04.2025
Պուտինը հաստատել է Կիևի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունըՎլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ հանդիպմանը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ առանց նախապայմանների բանակցել Ուկրաինայի հետ, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Թրամփի բանագնաց Ուիթքոֆի հետ երեկվա զրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը կրկնել է, որ ռուսական կողմը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հետ բանակցային գործընթացը առանց որևէ նախապայմանի», – ասել է մամուլի քարտուղարը։ Նա […] ...
19:40 26.04.2025
Սթարմերը ողջունել է ուկրաինական խաղաղության բանակցություններում առաջընթացըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նշել է Ուկրաինայի խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացը։ Այս մասին հայտնել են վարչապետի գրասենյակից Հռոմում Վլադիմիր Զելենսկիի հետ նրա հանդիպումից հետո։ «Նրանք քննարկել են դրական առաջընթացը, որը ձեռք է բերվել վերջին օրերին Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության հասնելու համար։ Նրանք պայմանավորվեցին պահպանել թափը և շարունակել ակտիվորեն աշխատել միջազգային գործընկերների հետ՝ […] ...
19:23 26.04.2025
Գոռ Շատվերյանը՝ սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն71 կգ քաշային Գոռ Շատվերյանը հռչակվել է սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն: Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից: ...