20:34 03.06.2022
Գալիք ուսումնական տարում ևս Ազատանի միջնակարգ դպրոցի աշակերտությունը հին ու վթարային դպրոցում կշարունակի դասերը՝ երկհերթ գրաֆիկով։ Այսպիսի ծանրաբեռնվածության պատճառը դպրոցի համար նոր մասնաշենքի շինարարությունն է։ Մինչ այդ մոտ 750 աշակերտական համակազմ ունեցող դպրոցի աշակերտությունը մեկ հերթով են հաճախել դպրոց, բայց տարբեր ու իրարից երկու կմ հեռու գտնվող մասնաշենքերում։ Նոր դպրոցը կառուցվում է Ասիական զարգացման բանկի սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով և միանալու է 2005 թվականին կառուցված մասնաշենքին։
2005 թվականին, երբ Ազատանի համար կառուցվեց նոր դպրոց, այն մոտ 300 աշակերտի համար էր նախատեսվել։ Բայց գյուղի դպրոցահասակ երեխաների թիվը 700-ից ավելին էր, և ստիպված եղան աշակերտության մի մասի դասերը կազմակերպել նոր մասնաշենքում, իսկ մյուսները մնացին 80-ականներին կառուցված հին ու վթարային դպրոցում, որը գյուղի այլ հատվածում, հեռու՝ մոտ 2 կմ։ Հիմա բոլոր աշակերտները վերադարձել են հին ու վթարային տիպային շենք, որտեղ դասերը երկհերթ են անում։ Վերադարձը ժամանակավոր է, գործող դպրոցի հարևանությամբ նոր մասնաշենքի շինարարությունն է ընթանում արդեն վեց ամիս։ Կառուցապատման նախագծով նոր մասնաշենքը միանալու է գործող դպրոցին։
3000 քառակուսի մետր տարածք է զբաղեցնում շինհրապարակը, որտեղ լինելու է եռահարկ ու երկհարկանի կառույցներով տիպային շենք։ Առանձին կառուցվող մասնաշենքերում պահպանվելու են ժամանակակից դպրոցաշինության մեջ կարևոր տարրերը։ Դպրոցը հավասար հնարավություններ է տալու բոլորին։ Հաշվի են առնվելու ներառական կրթության պահանջները։ Մի կողմից՝ եռահարկ, մյուսից՝ երկհարկանի շենքում, վերելակ է տեղադրվելու։
«Երկու հարկի համար, բնական է, հենց այնպես չէինք տեղադրի վերելակ։ Եթե կլինեն երեխաներ, ովքեր կունենան առողջության հետ կապված խնդիրներ, երկրորդ հարկի դասարաններ հասնելու համար, վերելակն է նրանց ծառայելու»,- նշում է «ԱՐՀՈՎՇԻՆ» ընկերության աշխղեկ Տարոն Բաղրամյանը։
Պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է, ֆինանսական աջակցությունը՝ Ասիական զարգացման բանկինը՝ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում։ Կառուցապատման նոր տեխնոլոգիաներն ու լուծումները թույլ կտան հին ու նոր մասնաշենքերը միացնել և ունենալ ամբողջանական մեկ դպրոցական կառույց, որտեղ սովորելու հնարավորություն կունենա մոտ 750 աշակերտ։
Հիմնային աշխատանքները շինարարն արդեն ավարտում է։ Շինարարության ընդհանուր արժեքը մոտ 1 մլրդ 585 մլն դրամ է։ Նոր շենքի կառուցումից բացի, շինարարը պարտավորվել է արդիականացնել գործող դպրոցի ջեռուցման համակարգը, որից հետո առաջ կգա նաև դասասենյակների վերանորոգման հարցը։
«Ջեռուցման սահմանված նորմերը կկարողանանք ապահովել, եթե պատուհանների հարցն էլ կարողանանք լուծել։ Նաև որոշակի խնդիրներ կան կոսմետիկ վերանորոգման, որովհետև արդեն 17 տարի եղավ, ինչ շահագործվում է դպրոցի շենքը»,- նշում է Ազատանի միջնակարգ դպրոցի տնօրեն Համլետ Ոսկանյանը։
2005 թվականին կառուցված դպրոցի վերանորոգման համար մոտավոր հաշվարկներով 15 մլն դրամ է անհրաժեշտ։ Ներքին հարդարման աշխատանքներից բացի, կարիք կա նաև շենքի մի հատվածում հին պատուհանները նորերով փոխարինելու։ Դպրոցի հյուսիսային կողմում պատուհանները մի քանի տարի առաջ են նորացրել։
Նոր դպրոցի կառուցման ավարտին դեռ երկու տարի էլ կա։ Այս ընթացքում տնօրինությունը փորձելու է նոր գույքի ձեռքբերման հարցերը կարգավորել։ Նոր շենքում դպրոցական հին գույք չի տեղափոխվելու, սա նաև դպրոցաշինական ծրագրի պահանջներից է։
20:42 07.04.2025
Խաղաղության համաձայնագիրն այժմ պատրաստ է ստորագրման, և Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել այդ պատմական քայլը․ Հակոբ ԱրշակյանՄիջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: «Տիկին նախագահ, Ձերդ գերազանցություններ, Հարգելի՛ խորհրդարանականներ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ուզբեկստանի մեր ընկերներին հյուրընկալության բարձր մակարդակի համար գեղեցիկ քաղաք Տաշքենդում: Այսօր Հայաստանում նշվում է Մայրերի եւ կանանց ազգային օրը, եւ ես ցանկանում եմ շնորհավորել այս դահլիճում […] ...
20:30 07.04.2025
Դոնալդ Թրամփը սպառնում է 50 տոկոս լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների համարԱմերիկյան վարչակազմը Պեկինի նկատմամբ լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրքեր կսահմանի, եթե չինական կողմը չհրաժարվի ամերիկյան ապրանքների 34 տոկոս մաքսատուրքերից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Եթե Չինաստանը մինչև վաղը՝ 2025 թվականի ապրիլի 8-ը, չհրաժարվի իր մաքսատուրքերը 34 տոկոսով բարձրացնելուց, ապա ԱՄՆ-ը ապրիլի 9-ից սկսած Չինաստանի վրա լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրքեր կսահմանի», – գրել է […] ...
19:54 07.04.2025
Ֆուտբոլիստուհին Հիտլերի պատճառով հրաժարվել է իր ազգանունը մարզաշապիկի վրա նշելուցՄյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի 18-ամյա ֆուտբոլիստուհի Ալարա Շեհիտլերը հրաժարվել է մարզաշապիկի վրա իր ազգանունը նշելուց: Պատճառն այն է, որ ֆուտբոլիստուհու ազգանունը նման է նացիստական Գերմանիայի բռնապետ Ադոլֆ Հիտլերի ազգանվանը, հաղորդում է DW-ն: Շեհիտլերը Շոտլանդիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խաղում փոխարինման է դուրս եկել, մարզաշապիկի վրա գրված է եղել միայն նրա անունը՝ Ալարա: ...
19:47 07.04.2025
Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները 18-ամյա երիտասարդի մոտ սառը զենք և էլեկտրահարող սարք են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները «Սասունցի Դավիթ» կայարանի նախասրահում մետաղորսիչով ստուգել, ապա սառը զենք պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Սիսիանի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կռփազենք և էլեկտրահարող սարք: 18-ամյա երիտասարդը նախապատրաստված փաստաթղթերի հետ ներկայացվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […] ...
19:39 07.04.2025
Դեսպան Արման Խաչատրյանն ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Վալերի ՀայերինԱպրիլի 7-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը դեսպանությունում ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, «Renew Europe» քաղաքական խմբի նախագահ Վալերի Հայերին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում զրուցակիցների մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղ գտած վերջին զարգացումների, տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը միտված Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերի, ինչպես նաև՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև […] ...