Ուզում եմ գնաք առաքելության ետևից. վարչապետը շնորհավորել է շրջանավարտներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+18.09 oC

Ուզում եմ գնաք առաքելության ետևից. վարչապետը շնորհավորել է շրջանավարտներին

10:13 03.06.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին.

«Հանրակրթական դպրոցների սիրելի շրջանավարտներ,

շնորհավորում եմ բոլորիդ Վերջին դասի առիթով: Այսօր հատում եք ձեր կյանքի ամենակարևոր սահմանագծերից մեկը. մանկությունից անցում եք կատարում դեպի հասուն կյանք, որի առաջին քայլերը ձեզ սպասում են արդեն շաբաթներ անց, երբ պիտի որոշումներ կայացնեք, որոնք ուղիղ ազդելու են ձեր հետագա ողջ կյանքի էության ու որակի վրա:

Խոսքը, իհարկե, առաջին հերթին մասնագիտության ընտրության մասին է, և հույս ունեմ, որ մեր սիրելի ուսուցիչները դպրոցական տարիներին ձեզ կարողացել են օժտել այնպիսի հմտություններով, որ կկարողանաք ճիշտ որոշում կայացնել:

Իսկ ո՞րն է ճիշտ որոշումը. ընտրել մասնագիտություն, զբաղմունք, որ սիրում եք ինքներդ և ոչ թե ուրիշները: Ընտրել մասնագիտություն, որը անելիք կդառնա ձեզ համար, ամեն օր հնարավորինս վաղ արթնանալու և հաճույքով աշխատանքի գնալու մոտիվացիա կհաղորդի ձեզ և օգուտ կբերի ուրիշներին:

Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր մարդ առաքելություն ունի այս կյանքում: Ձեզնից յուրաքանչյուրն առաքելություն ունի այս կյանքում, և մասնագիտության ճիշտ ընտրությունը, հոգով և սրտով ընտրությունը առաքելությունը գտնելու գործընթաց է, որը թերևս ամենակարևոր որոշումն է, որ պիտի կայացնեք առաջիկայում:

Չեմ ուզում, որ գնաք երբեմն ոչինչ չտվող դիպլոմների ետևից, ուզում եմ գնաք առաքելության ետևից, լինի դա ուսուցչի, գիտնականի, բժշկի, զինվորականի, գործարարի, արվեստագետի, ինժեների, ոստիկանի, դատավորի, խոհարարի, շինարարի, փականագործի, զոդողի, մատուցողի, ֆերմերի, հյուսնի առաքելություն: Ուզում եմ հավատաք աշխարհը դեպի լավը փոխելու, մեր հայրենիքը դեպի լավը փոխելու ձեր առաքելությանը, ուզում եմ հավատաք նաև քաղաքացիական ձեր առաքելությանը, որովհետև շատ շուտով արդեն երկրի ապագայի մասին որոշումներ կայացնելու հնարավորություն եք ունենալու՝ որպես ընտրող: Ես հավատում եմ ձեզ և ուզում եմ, որ դուք էլ լիարժեք հավատաք ձեզ ու ձեր ապագային: Ցանկացած պարագայում այդ ապագայի երաշխիքը իմացությունն է, գիտելիքը, հմտությունը:

Հարգարժան ուսուցիչներ,

շնորհավորում եմ նաև ձեզ, և գիտեմ, որ այսօր ձեզնից և ձեր աշակերտներից շատերի աչքերին արցունքներ են հայտնվելու: Այդ զգացմունքներից անդին պատասխանատվությունն է, մեր ու ձեր համատեղ պատասխանատվությունն այսօր դպրոցից հեռացող աշակերտների հետագա ճակատագրի համար: Մեր հայրենիքը անցնում է դժվար ժամանակներով, և ուզում եմ վերահաստատել, որ բոլոր այն խնդիրները, որ մենք ունենք, դրանց լուծումը նախ կրթության ոլորտում պիտի փնտրենք և գտնենք, որովհետև այդ բոլոր, առանց բացառության բոլոր պրոբլեմները սաղմնավորվել են հենց նախնական դպրոցական կամ հանրակրթության մակարդակում, երբեմն ու հաճախ բառիս բուն իմաստով դրանց բացակայության կամ կիսակատարության հետևանքով: Այսօր մեր կառավարությունը լայնամասշտաբ բարեփոխումներ է իրականացնում հանրակրթության ոլորտում: Այդ բարեփոխումների առանցքում որակյալ կրթության հասանելիությունն է և ուսուցչի դերի բացառիկության ընդգծումը՝ սրանից բխող բոլոր հետևանքներով և արդյունքներով: Կառավարության երեկվա նիստում հայտարարեցի, որ կրթության ոլորտի որակյալ բարեփոխումը մեր ամենակարևոր անելիքն է, և մենք ավելի կարևոր ոչինչ չունենք անելու: Սրանում ոչ մի չափազանցություն չկա:

Սիրելի ուսուցիչներ,
սիրելի շրջանավարտներ,

այսօր վերջին դասն է դպրոցում, բայց կյանքն ամեն օր մեզ դասեր է տալիս, և մեզ բոլորիս բարձր առաջադիմություն եմ մաղթում այդ ցկյանս ուսումնառության ընթացքում՝ հանուն մեր հայրենիքի, հանուն մեր սերունդների, հանուն մեր նահատակների»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային»

20:48 27.04.2025

«Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային»

Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային» Իսպանիայի գավաթը նվաճելու կապակցությամբ: «Շնորհավորում ենք «Բարսելոնային» 2025 թվականին Իսպանիայի գավաթի խաղարկությունում հաղթելու համար»,- ասված է ակումբի՝ սոցցանցերում հրապարակված հայտարարությունում: ...

Առեղծվածային դեպք` Երևանում․ 150-ից ավելի փրկարար, 40 պարեկ որոնում են Հրազդան գետն ընկած անչափահաս աղջկան

20:24 27.04.2025

Առեղծվածային դեպք` Երևանում․ 150-ից ավելի փրկարար, 40 պարեկ որոնում են Հրազդան գետն ընկած անչափահաս աղջկան

Այսօր՝ ապրիլի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնական տեղեկությունների, Մանկական երկաթուղու տարածքում օտարերկրացի անչափահաս աղջիկը ընկել է Հրազդան գետը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մեծ թվով փրկարարներ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […] ...

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի շենքին

20:10 27.04.2025

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի շենքին

Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքը հարձակման է ենթարկվել Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Կիրակի ավելի վաղ իսրայելական բանակը նախազգուշացրել էր Լիբանանի մայրաքաղաքի արվարձաններում թիրախին հարվածելու պլանների մասին: Հարձակման պատրվակը եղել է իբր «Հեզբոլլահ» շարժմանը պատկանող օբյեկտը, որը գտնվում է բնակելի շենքում։ Ռազմական ավիացիայի հարձակմանը նախորդել են երկու անօդաչու սարքերի հարվածները: ...

«Ռեալն» Անչելոտիի գլխավորությամբ վատագույն արդյունք է գրանցել

20:00 27.04.2025

«Ռեալն» Անչելոտիի գլխավորությամբ վատագույն արդյունք է գրանցել

«Ռեալն» Անչելոտիի գլխավորությամբ վատագույն արդյունքն է գրանցել, հաղորդում է Tribuna.com-ը: «Ռեալի» համար Իսպանիայի գավաթի եզրափակչում կատալոնական «Բարսելոնայից» կրած 2-3 հաշվով պարտությունը 13-րդն է ընթացիկ մրցաշրջանում: «Ռեալը» 6 անգամ պարտվել է Չեմպիոնների լիգայում, 5 անգամ` Լա լիգայում, մեկ անգամ էլ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում` կրկին «Բարսելոնային»: Անչելոտիի գլխավորությամբ մյուս մրցաշրջաններում «Ռեալը» 12 պարտությունից ավելի չի ունեցել` (2013/14, […] ...

Այրվել է խանութի 80 քմ հատվածը․ մանրամասներ Երևանի խանութներից մեկում բռնկված հրդեհից

19:55 27.04.2025

Այրվել է խանութի 80 քմ հատվածը․ մանրամասներ Երևանի խանութներից մեկում բռնկված հրդեհից

Ապրիլի 27-ին` ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող խանութում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Պարզվել […] ...

Իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 36-ի

19:25 27.04.2025

Իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 36-ի

Իրանի Բենդեր-Աբբասի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի, հայտարարել է Իրանի խորհրդարանի բժշկական հանձնաժողովի անդամ Մոհամմադ Ջամալիանը, փոխանցում է ILNA լրատվական գործակալությունը։ «Մենք ունենք բժշկական զեկույց, որտեղ ասվում է, որ այս պահի դրությամբ 36 մարդ է մահացել»,- ասել է նա։ Վերջին տվյալներով վիրավորվել է ավելի քան 1205 մարդ։ Ապրիլի 28-ին Իրանում […] ...

BACK_TO_TOP