«Արսենալ»-«Էստերսունդ» հանդիպումը կեսգիշերին Շանթի եթերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

«Արսենալ»-«Էստերսունդ» հանդիպումը կեսգիշերին Շանթի եթերում

20:45 22.02.2018

Կեսգիշերից «Շանթ»-ի և «Շանթ Պրեմիում»-ի եթերում մեծ ֆուտբոլ է: Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակչի «Արսենալ» -«Էստերսունդ» պատասխան հանդիպումը:  Առաջին խաղում լոնդոնցիները հաղթել էին խոշոր 3-0 հաշվով: 

Սկանդինավյան  ցուրտ ձմեռը,  0-ից ցածր ջերմաստիճանը, սառցակալած հանդերձարանների լուսանկարներն ու հարազատ պատերը բազմահազար երկրպագուների հետ,  շվեդական թիմին չoգնեցին: «Արսենալը» հաղթեց անհավասար պայքարում, հաղթեց՝ որևէ շանս չթողնելով հակառակորդին: Բուքմեյքերական ընկերություններից որևէ մեկը չէր կասկածում, որ «Արսենալը»կհաղթի, իսկ  0-3  հաշիվը առավել քան համոզիչ փաստարկ դարձավ  ուժերի ճիշտ հարաբերակցությունը որոշելու համար:

Ստացվել է այնպես, որ «Մաչեսթեր Յունայթեդ»-ից հետո հայ երկրպագուների համար հիմա էլ լոնդոնյան «Արսենալն»  է հարազատ դարձել: Եվ, բնականաբար, լոնդոնյան թիմի հաղթանակներն ավելի արժեքավոր են դառնում մեզ համար, եթե այդ հաղթանակներում իր անձնական ներդրումն է ունենում Հենրիխ Մխիթարյանը՝ գոլի, գոլային փոխանցումների  տեսքով կամ պարզապես լավ խաղով:

Անցյալ հանդիպումը շվեդական թիմի հետ հենց այդպիսին էր. Մխիթարյանն այդ խաղում երկրպագուների քվեարկության արդյունքներով խաղի լավագույն խաղացող ճանաչվեց: Նախ Մխիթարյանի փոխանցումից հետո «Էստերսունդի» պաշտպանը ինքնագոլ գրանցեց, իսկ  մյուս դրվագում Մխիթարյանի փոխանցումից հետո հաշիվն արդեն խոշոր դարձրեց Մեսութ Օզիլը: Ամբողջ հանդիպման  ընթացքում էլ Մխիթարյանն աչքի ընկավ հուսալի և արդյունավետ խաղով:  Մխիթարյանն այս խաղում ևս, ըստ ամենայնի, ընդգրկված կլինի «Արսենալ»-ի մեկնարկային կազմում:  Այդ մասին իր վերջին ասուլիսում նաև խոսել է թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: Մխիթարյանն էլ խոստովանել է, որ նոր թիմն ավելի է համապատասխանում իր խաղաոճին, քան Մոուրինյոյի գլխավորած «Մանչեսթեր Յունայթեդը»:  

Մխիթարյանը  արդեն հինգ գոլային փոխանցում է կատարել իր նոր թիմի կազմում: Առանց վերապահումների կարելի է ասել, որ նա    դառնում է լոնդոնյան ակումբի առանցքային դերակատարներից մեկը: 



Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

00:00 25.11.2024

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

Ինդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

23:55 24.11.2024

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

Նոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

23:50 24.11.2024

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ, վարչապետ Մարսել Չոլակուն կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 25%-ը։ Երկրորդ արդյունքը ցույց է տվել Ելենա Լասկոնին՝ «Ռումինիայի փրկության միություն» աջ կենտրոնամետ կուսակցությունից, որը ստացել է ձայների 18,1%-ը։ Էքզիթ փոլի այս տվյալները հրապարակվել են ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո՝ ժամը 23:00-ին, Քաղաքային և տարածաշրջանային սոցիոլոգիայի կենտրոնի կողմից: Ընտրություններին […] ...

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

23:40 24.11.2024

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

ԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

23:20 24.11.2024

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

Թբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

23:00 24.11.2024

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

Falcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...

BACK_TO_TOP