2020-ի հուլիսի հեղեղումներից քանդված Մարմաշեն համայնքի այլընտրանքային ճանապարհը հարթեցվում է, մաքրվում են տիղմածածկ սելավատարները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+16.09 oC

2020-ի հուլիսի հեղեղումներից քանդված Մարմաշեն համայնքի այլընտրանքային ճանապարհը հարթեցվում է, մաքրվում են տիղմածածկ սելավատարները

20:16 02.06.2022

Ախուրյան խոշորացված համայնքի Մարմաշեն բնակավայրում այլընտրանքային դաշտամիջյան մոտ 2 կիլոմետր ճանապարհ է հաթեցվում։ Այն Հովունի գյուղին միացնող, ինչպես նաև Վահրամաբերդի և Մարմաշենի վարելահողեր հասնող ճանապարհահատվածն է։

Գյուղատնտեսական կարևոր նշանակության ճանապարհներն ամբողջությամբ վնասվել էին 2020 թվականին տեղացած հորդառատ անձրևներից և սելավներից: Ջրի հոսքն ամբողջությամբ քշել-տարել էր ճանապարհի գրունտային ծածկը, ինչի պատճառով այն անանցանելի էր գյուղտեխնիկայի համար:

«Սելավի պատճառով լրիվ քանդվել էր էս ճանապարհը, հնարավոր չէր  հացահատիկային կոմբայնները, գյուղատնտեսական նշանակության մեծ տեխնիկաները դաշտ հասցնել, աշխատանքները ժամանակին կատարել հնարավոր չէր։ Էս աշխատանքները հիմա կատարվում են, որ ավելի շուտ և ավելի արագ  կատարվի բերքահավաքը»,- նշում է Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Արշակյանը։

 

Սելավի հետևանքները մինչ հիմա վերացնում են։ Դաշտամիջյան ճանապարհն են հարթեցնում, որը Մարմաշեն ու Վահրամաբերդ գյուղերի ցանքատարածքներն իրար կապող միակ հատվածն է, որտեղ էլ գտնվում են երկու գյուղերի բարձրակարգ հիմնական հողակտորները:

Մեկ տարուց ավելի գյուղատնտեսական աշխատանքների սեզոնին գյուղտեխնիկան վարելահողեր են հասցրել հեռավոր ճանապարհներով, ինչի պատճառով տուժել է վար ու ցանքի կամ բերքահավաքի ժամանակին կազմակերպումը։ Հիմա այլընտրանքային ճանապարհին ոչ միայն հողհարթեցում են կատարում, նաև լայնացնում են։

Սելավի հոսքի հետ սարերից դաշտեր հասած մեծ քարաբեկորները մաքրել են, ջրի բերած խճային զանգվածն ու մաքուր ավազը, օգտագործել են գյուղամիջյան ճանապարհների փոսալցումների համար։ Վահրամաբերդի և Մարմաշենի ցանքատարածքներ տանող դաշտամիջյան ճանապարհին զուգահեռ հարթեցնում են դեպի Հովունի գյուղ գնացող մոտ 2 կմ ճանապարահատվածը:

Խճային զանգվածը բերվում է մոտակա  հանքից, իսկ ճանապարհն անցնում է Կամխուտի կրակադաշտի տարածքով: Այս պահին կրակադաշտում զորավարժությունները դադարեցված են, մեկամսյա ժամկետը կօգտագործեն խիճ տեղափոխելու և ճանապարհները անցանելի դարձնելու համար։ Մաքրում են նաև սելավատարները, նորերի կառուցման անհրաժեշտություն ևս կա։

«Սկսել ենք  սելավատարների մաքրման աշխատանքներ, քանի որ մոտակա ժամանակներս անձրևներ են սպասվում։ Հիմա ավելի առաջնային ճանապարհն ենք հարթեցնում, որ հետո հնարավոր լինի անցնել առաջ ու կատարել նաև սելավատարների մաքրման աշխատանքները»,- նշել է Կարեն Արշակյանը։

Դաշտամիջյան ճանապարհների հարթեցման ու սելավատարների մաքրման աշխատանքները ժամանակին և արդյունավետ կազմակերպելու համար այս տարի  նախատեսում են ձեռք բերել ևս երկու միավոր նոր տեխնիկա:

Հայտն արդեն ներկայացված է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, համայնքի ներդրումից բացի, տեխնիկայի ձեռք բերման աջակցության հարցում դիմել են միջազգային դոնոր կազմակերպության:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դոնալդ Թրամփը սպառնում է 50 տոկոս լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների համար

20:30 07.04.2025

Դոնալդ Թրամփը սպառնում է 50 տոկոս լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների համար

Ամերիկյան վարչակազմը Պեկինի նկատմամբ լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրքեր կսահմանի, եթե չինական կողմը չհրաժարվի ամերիկյան ապրանքների 34 տոկոս մաքսատուրքերից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Եթե Չինաստանը մինչև վաղը՝ 2025 թվականի ապրիլի 8-ը, չհրաժարվի իր մաքսատուրքերը 34 տոկոսով բարձրացնելուց, ապա ԱՄՆ-ը ապրիլի 9-ից սկսած Չինաստանի վրա լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրքեր կսահմանի», – գրել է […] ...

SHANTNEWS

20:00 07.04.2025

SHANTNEWS

Ֆուտբոլիստուհին Հիտլերի պատճառով հրաժարվել է իր ազգանունը մարզաշապիկի վրա նշելուց

19:54 07.04.2025

Ֆուտբոլիստուհին Հիտլերի պատճառով հրաժարվել է իր ազգանունը մարզաշապիկի վրա նշելուց

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի 18-ամյա ֆուտբոլիստուհի Ալարա Շեհիտլերը հրաժարվել է մարզաշապիկի վրա իր ազգանունը նշելուց: Պատճառն այն է, որ ֆուտբոլիստուհու ազգանունը նման է նացիստական ​​Գերմանիայի բռնապետ Ադոլֆ Հիտլերի ազգանվանը, հաղորդում է DW-ն: Շեհիտլերը Շոտլանդիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խաղում փոխարինման է դուրս եկել, մարզաշապիկի վրա գրված է եղել միայն նրա անունը՝ Ալարա: ...

Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները 18-ամյա երիտասարդի մոտ սառը զենք և էլեկտրահարող սարք են հայտնաբերել

19:47 07.04.2025

Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները 18-ամյա երիտասարդի մոտ սառը զենք և էլեկտրահարող սարք են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները «Սասունցի Դավիթ» կայարանի նախասրահում մետաղորսիչով ստուգել, ապա սառը զենք պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Սիսիանի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կռփազենք և էլեկտրահարող սարք: 18-ամյա երիտասարդը նախապատրաստված փաստաթղթերի հետ ներկայացվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […] ...

Դեսպան Արման Խաչատրյանն ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Վալերի Հայերին

19:39 07.04.2025

Դեսպան Արման Խաչատրյանն ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Վալերի Հայերին

Ապրիլի 7-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը դեսպանությունում ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, «Renew Europe» քաղաքական խմբի նախագահ Վալերի Հայերին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում զրուցակիցների մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղ գտած վերջին զարգացումների, տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը միտված Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերի, ինչպես նաև՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև […] ...

Անահիտ Ավանեսյանը եղել է Հանրապետական շտապօգնության ծառայության Վանաձորի կայանում

19:30 07.04.2025

Անահիտ Ավանեսյանը եղել է Հանրապետական շտապօգնության ծառայության Վանաձորի կայանում

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եղել է նաև Հանրապետական շտապօգնության ծառայության Վանաձորի կայանում: Նախարարի հանձնարարականով Վանաձորի շտապօգնության ավտոպարկը համալրվել է ևս երկու ռեանիմոբիլով: ...

BACK_TO_TOP