Աֆրիկյան 5 երկրներում տարեսկզբից 70 մարդ է մահացել կապիկի ծաղիկից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+16.09 oC

Աֆրիկյան 5 երկրներում տարեսկզբից 70 մարդ է մահացել կապիկի ծաղիկից

19:58 01.06.2022

Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակը նշել է, որ տարեսկզբից Աֆրիկայում կապիկի ծաղիկից մոտ 70 մարդ է մահացել: Հաղորդում է «РИА Новости»-ին։

Այս տարվա սկզբից Աֆրիկայի հինգ երկրներում կապիկի ծաղիկ վիրուսից մահացել է մոտ 70 մարդ, իսկ ոչ էնդեմիկ երկրներում, որտեղ վարակի բռնկում է տեղի ունեցել մահվան դեպքեր չեն գրանցվել։

«Մայիսից վիրուսը տարածվել է մի քանի երկրներում, որտեղ վարակից մահվան դեպքերի մասին հաղորդումներ դեռ չկան։ ԱՀԿ-ն արդեն 50 տարի ուսումնասիրում, հետևում է  հիվանդությունների տարածմանը աֆրիկյան երկրներում, կապիկի ծաղիկ կոչվող հիվանդությունից ամեն տարի մահվան դեպքեր լինում են»,- ասել է ԱՀԿ ներկայացուցիչ Ռոզամունդ Լյուիսը։

ԱՀԿ վերջին տվյալներով աշխարհի 30 երկրներում գրանցվել է մարդկանց շրջանում կապիկի ծաղիկով վարակման ավելի քան 550 դեպք։

Կապիկի ծաղիկը հազվագյուտ հիվանդություն է, որը փոխանցվում է նաև մարդուց մարդ։ Կապիկի ծաղիկի ախտանշաններ են ջերմությունը, գլխացավը, մկանային, մեջքի ցավերը, այտուցված ավշային հանգույցները, դողը, հյուծվածությունը։ Ցանն առաջանում է դեմքին, այնուհետ տարածվում մարմնով, հետո ցանը վերափոխվում է քոսի։

 


                                                    
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 07.04.2025

SHANTNEWS

Ֆուտբոլիստուհին Հիտլերի պատճառով հրաժարվել է իր ազգանունը մարզաշապիկի վրա նշելուց

19:54 07.04.2025

Ֆուտբոլիստուհին Հիտլերի պատճառով հրաժարվել է իր ազգանունը մարզաշապիկի վրա նշելուց

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի 18-ամյա ֆուտբոլիստուհի Ալարա Շեհիտլերը հրաժարվել է մարզաշապիկի վրա իր ազգանունը նշելուց: Պատճառն այն է, որ ֆուտբոլիստուհու ազգանունը նման է նացիստական ​​Գերմանիայի բռնապետ Ադոլֆ Հիտլերի ազգանվանը, հաղորդում է DW-ն: Շեհիտլերը Շոտլանդիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խաղում փոխարինման է դուրս եկել, մարզաշապիկի վրա գրված է եղել միայն նրա անունը՝ Ալարա: ...

Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները 18-ամյա երիտասարդի մոտ սառը զենք և էլեկտրահարող սարք են հայտնաբերել

19:47 07.04.2025

Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները 18-ամյա երիտասարդի մոտ սառը զենք և էլեկտրահարող սարք են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները «Սասունցի Դավիթ» կայարանի նախասրահում մետաղորսիչով ստուգել, ապա սառը զենք պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Սիսիանի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կռփազենք և էլեկտրահարող սարք: 18-ամյա երիտասարդը նախապատրաստված փաստաթղթերի հետ ներկայացվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […] ...

Դեսպան Արման Խաչատրյանն ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Վալերի Հայերին

19:39 07.04.2025

Դեսպան Արման Խաչատրյանն ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Վալերի Հայերին

Ապրիլի 7-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը դեսպանությունում ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, «Renew Europe» քաղաքական խմբի նախագահ Վալերի Հայերին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում զրուցակիցների մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղ գտած վերջին զարգացումների, տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը միտված Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերի, ինչպես նաև՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև […] ...

Անահիտ Ավանեսյանը եղել է Հանրապետական շտապօգնության ծառայության Վանաձորի կայանում

19:30 07.04.2025

Անահիտ Ավանեսյանը եղել է Հանրապետական շտապօգնության ծառայության Վանաձորի կայանում

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եղել է նաև Հանրապետական շտապօգնության ծառայության Վանաձորի կայանում: Նախարարի հանձնարարականով Վանաձորի շտապօգնության ավտոպարկը համալրվել է ևս երկու ռեանիմոբիլով: ...

41-ամյա հետախուզվողը հայտնաբերվել է․ խափանման միջոցը՝ կալանք

19:20 07.04.2025

41-ամյա հետախուզվողը հայտնաբերվել է․ խափանման միջոցը՝ կալանք

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ապրիլի 4-ին Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել ապրիլի 1-ից խարդախության մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող Երևանի բնակիչ 41-ամյա տղամարդուն, խափանման միջոցը՝ կալանք: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

BACK_TO_TOP