19:35 01.06.2022
Դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո Ամասիա խոշորացված համայնքում նախկին Արփի համայնքի փաստաթղթերի հանձնման-ընդունման գործընթացը դեռ չի կատարվել։ Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները վայր են դրել իրենց մանդատները և բողոքարկել ընտրությունների արդյունքները, իսկ Արփի համայնքի նախկին ղեկավար Մերգել Ղարիբյանը, որը բողոքարկողներից մեկն է, հրաժարվում է նոր համայնքապետին փոխանցել համայնքի փաստաթղթերն ու գույքը։ Փաստաթղթերի բացակայության պատճառով համայնքում շատ հարցեր լուծում չեն ստանում։ Համայնքապատկան գյուղատնտեսական և շինարարական տեխնիկա կա, որը պետք է օգտագործվի, բայց հանձնված չի համայնքին։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ShantNews.am-ի հետ զրույցում նշել է, որ այս պարագայում նախարարությունը որևէ միջամտության իրավասություն չունի, խնդիրն իրար մեջ են լուծելու։
«Դա տեղական ինքնակառավարման ներքին խնդիր է, և իրենք են դա լուծելու, որովհետև, եթե մենք պիտի Երևանից իրավասություն ունենաք Ամասիայում էդ խնդիրը լուծելու, ուրեմն մենք կունենանք նաև մեծ գայթակղություն իրենց փոխարեն ավելի շատ հարցեր լուծելու, ինչը հակառակ է մեր որդեգրած քաղաքականությանը։ Ամասիայում Ամասիան էլ պիտի լուծի իր խնդիրները, ոչինչ, եթե մի քանի ամիս էլ ձգձգվի»։
«Ընտրությունների արդյունքներից բոլորովին չկախված իրենք պիտի աշխատեն, ավագանին պիտի աշխատի, եթե նույնիսկ կան վեճեր, դրանք բոլորը պիտի քաղաքակիրթ, դատական պրոցեսներով գնան։ Բայց հաջորդ անգամ էլ նման բան չի լինի հաստատապես»,- նշել է Վաչե Տերտերյանը։
Ամասիայում ստեղծված վիճակին միջամտելու իրավասություն չունի նաև Շիրակի մարզպետարանը, նրանց գործառույթն այս դեպքում կարող է լինել միայն փաստաթղթերի տրամադրումից հետո դրանց ամբողջականության ստուգումը։
21:04 07.04.2025
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը բանակցում է Ադրբեջանի հետ Բաքու գնալու համար. Մայքլ Օ՛Ֆլահերթին անդրադարձել է հայ գերիներինԵվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի համար Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակն առաջնահերթություն է։ Նա ուշադրությամբ հետևում է, թե Բաքվում ինչ պայմաններում են պահվում հայ գերիները և ինչ փորձությունների են ենթարկվում։ «Ես Ադրբեջանի կառավարության հետ քննարկումների մեջ եմ որպեսզի այցելեմ Բաքու։ Դա ժամանակ է պահանջում թե՛ իրենցից, թե՛ ինձնից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մայքլ […] ...
21:00 07.04.2025
MIX FIGHT-ը Քոնոր Մաքգրեգորի հետ միասին աշխատում է Երևանում խոշոր մրցաշար անցկացնելու ուղղությամբMIX FIGHT խառը մենամարտերի լիգան UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի հետ աշխատում է Երևանում խոշոր մրցաշար անցկացնելու ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Այլ մանրամասներ դեռևս չեն նշվում: Հրապարակված տեսանյութում Մաքգրեգորը հաստատում է, որ պատրաստվում են մրցաշար անցկացնել Երևանում: ...
20:42 07.04.2025
Խաղաղության համաձայնագիրն այժմ պատրաստ է ստորագրման, և Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել այդ պատմական քայլը․ Հակոբ ԱրշակյանՄիջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: «Տիկին նախագահ, Ձերդ գերազանցություններ, Հարգելի՛ խորհրդարանականներ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ուզբեկստանի մեր ընկերներին հյուրընկալության բարձր մակարդակի համար գեղեցիկ քաղաք Տաշքենդում: Այսօր Հայաստանում նշվում է Մայրերի եւ կանանց ազգային օրը, եւ ես ցանկանում եմ շնորհավորել այս դահլիճում […] ...
20:30 07.04.2025
Դոնալդ Թրամփը սպառնում է 50 տոկոս լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների համարԱմերիկյան վարչակազմը Պեկինի նկատմամբ լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրքեր կսահմանի, եթե չինական կողմը չհրաժարվի ամերիկյան ապրանքների 34 տոկոս մաքսատուրքերից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Եթե Չինաստանը մինչև վաղը՝ 2025 թվականի ապրիլի 8-ը, չհրաժարվի իր մաքսատուրքերը 34 տոկոսով բարձրացնելուց, ապա ԱՄՆ-ը ապրիլի 9-ից սկսած Չինաստանի վրա լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրքեր կսահմանի», – գրել է […] ...
19:54 07.04.2025
Ֆուտբոլիստուհին Հիտլերի պատճառով հրաժարվել է իր ազգանունը մարզաշապիկի վրա նշելուցՄյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի 18-ամյա ֆուտբոլիստուհի Ալարա Շեհիտլերը հրաժարվել է մարզաշապիկի վրա իր ազգանունը նշելուց: Պատճառն այն է, որ ֆուտբոլիստուհու ազգանունը նման է նացիստական Գերմանիայի բռնապետ Ադոլֆ Հիտլերի ազգանվանը, հաղորդում է DW-ն: Շեհիտլերը Շոտլանդիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խաղում փոխարինման է դուրս եկել, մարզաշապիկի վրա գրված է եղել միայն նրա անունը՝ Ալարա: ...