Սրտաբանը զգուշացրել է կանանց մոտ սրտի կաթվածի արտասովոր ախտանշանների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+19.09 oC

Սրտաբանը զգուշացրել է կանանց մոտ սրտի կաթվածի արտասովոր ախտանշանների մասին

16:12 05.06.2022

Սրտաբան, բժիշկ Հարլան Կրումհոլցը զգուշացրել է կանանց մոտ սրտի կաթվածի արտասովոր ախտանշանների մասին: Նա այդ մասին պատմել է Eat This, Not That-ում:

Ըստ Կրումհոլցի՝ կանայք ավելի հաճախ են հիվանդանում սրտային հիվանդություններով՝ կապված դեպրեսիայի, սոցիալական վատ պայմանների  և ցածր կենսամակարդակի հետ: Բժիշկը նաև եզրակացրել է, որ կանանց մոտ սրտի հիվանդության զարգացումը նպաստում է հորմոնալ մակարդակի փոփոխությանը. հիվանդների մոտ բողոքների թիվն ավելանում է 65 տարեկանից  հետո, երբ էստրոգենի մակարդակը նվազում է:

Սրտի կաթվածը, շարունակել է բժիշկը, կարող է կանանց մոտ ավելի թեթև լինել, քան տղամարդկանց և չուղեկցվել ուժեղ ցավով։ Կրումհոլցը նշում է, որ սրտի հիվանդության դեպքում կանայք կարող են գանգատվել սրտխառնոցից, ծնոտի ցավից, շնչահեղձությունից, գլխապտույտից, սովորական գործունեության ժամանակ ծայրահեղ հոգնածությունից, օրինակ՝ թեթև քայլելու ժամանակ:  Բժիշկն ավելացնում է, որ ախտորոշումը միշտ չէ, որ կարող է  ճշգրիտ որոշել սրտի կաթված կանանց մոտ, քանի որ դեպի սիրտ տանող երեք հիմնական զարկերակները կարող են չփակվել թրոմբից: Նրանց մոտ սրտանոթային հիվանդությունների ֆոնի վրա ինքնազգացողության վատթարացումն ավելի հաճախ է, քան տղամարդկանց մոտ, կապված անոթային սպազմի կամ միկրոանոթային դիսֆունկցիայի հետ, զգուշացնում է Կրումհոլցը՝ բժիշկներին կոչ անելով ավելի զգույշ լինել կանանց ախտորոշելիս:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնը դրական է գնահատել Զելենսկիի հետ Հռոմում զրույցը

20:10 26.04.2025

Մակրոնը դրական է գնահատել Զելենսկիի հետ Հռոմում զրույցը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հռոմում հանդիպել է Վլադիմիր Զելենսկիի հետ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությունից հետո։ «Ես շատ լավ զրույց եմ ունեցել Զելենսկիի հետ Հռոմում»,- գրել է Մակրոնը X-ում։ Մակրոնը նշել է, որ կիսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նպատակը՝ դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը։ «Ուկրաինան պատրաստ է անվերապահ զինադադարի», և Զելենսկին ցանկանում է աշխատել ամերիկացիների և […] ...

SHANTNEWS

20:00 26.04.2025

SHANTNEWS

Պուտինը հաստատել է Կիևի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունը

19:50 26.04.2025

Պուտինը հաստատել է Կիևի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունը

Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ հանդիպմանը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ առանց նախապայմանների բանակցել Ուկրաինայի հետ, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Թրամփի բանագնաց Ուիթքոֆի հետ երեկվա զրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը կրկնել է, որ ռուսական կողմը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հետ բանակցային գործընթացը առանց որևէ նախապայմանի», – ասել է մամուլի քարտուղարը։ Նա […] ...

Սթարմերը ողջունել է ուկրաինական խաղաղության բանակցություններում առաջընթացը

19:40 26.04.2025

Սթարմերը ողջունել է ուկրաինական խաղաղության բանակցություններում առաջընթացը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նշել է Ուկրաինայի խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացը։ Այս մասին հայտնել են վարչապետի գրասենյակից Հռոմում Վլադիմիր Զելենսկիի հետ նրա հանդիպումից հետո։ «Նրանք քննարկել են դրական առաջընթացը, որը ձեռք է բերվել վերջին օրերին Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության հասնելու համար։ Նրանք պայմանավորվեցին պահպանել թափը և շարունակել ակտիվորեն աշխատել միջազգային գործընկերների հետ՝ […] ...

Թրամփը լքել է Վատիկանը՝ հրաժարվելով շարունակել հանդիպումը Զելենսկիի հետ

19:33 26.04.2025

Թրամփը լքել է Վատիկանը՝ հրաժարվելով շարունակել հանդիպումը Զելենսկիի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է շարունակել Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումը Վատիկանում։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine գործակալությունը։ Դրա հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահը չի կարողացել շարունակել բանակցությունները, քանի որ իր ժամանակացույցը պահանջում էր, որ ինքը Հռոմից հեռանա Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության ավարտից անմիջապես հետո։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թրամփին ու Զելենսկիին հաջողվել է փոքրիկ հանդիպում […] ...

Գոռ Շատվերյանը՝ սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն

19:23 26.04.2025

Գոռ Շատվերյանը՝ սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն

71 կգ քաշային Գոռ Շատվերյանը հռչակվել է սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն: Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:   ...

BACK_TO_TOP