Գունեղ միջոցառումներ ու բարձր տրամադրություն Գյումրիի հրապարակներում ու զբոսայգիներում` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+16.09 oC

Գունեղ միջոցառումներ ու բարձր տրամադրություն Գյումրիի հրապարակներում ու զբոսայգիներում` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան 

18:40 01.06.2022

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված այսօր տոնական միջոցառումներ են անցկացվել Գյումրիի հրապարկներում ու զբոսայգիներում։ Մանկապարտեզների սաները  պարային, մարմնամարզության և ակրոբատիկ կատարումներով են հանդես եկել։ Հետո մանուկների գունեղ մոլորակը տեղափոխվել է Աբովյան ճեմափողոց, ցուցադրվել են 3-14 տարեկան երեխաների ձեռագործ աշխատանքներն ու նկարները։ Ճեմափողոցի մի հատվածում ֆոտոցուցահանդեսի միջոցով բարձրաձայնվել են ներառականություն ունեցող մանուկների խնդիրները։ «Ես կարող եմ» ֆոտոնախագծի մասնակիցները Գյումրիի տարբեր  կենտրոններ հաճախող  երեխաներն  են։ Իսկ տիկնիկային թատրոնում  «Վայ, Հուռի, վայ» ներկայացման պրեմիերան է կայացել։ Մանուկներին նվիրված տոնական միջոցառումները եզրափակվել են  կենտրոնական հրապարակում երեկոյան անցկացված համերգային շոու ծրագրով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դոնալդ Թրամփը սպառնում է 50 տոկոս լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների համար

20:30 07.04.2025

Դոնալդ Թրամփը սպառնում է 50 տոկոս լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների համար

Ամերիկյան վարչակազմը Պեկինի նկատմամբ լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրքեր կսահմանի, եթե չինական կողմը չհրաժարվի ամերիկյան ապրանքների 34 տոկոս մաքսատուրքերից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Եթե Չինաստանը մինչև վաղը՝ 2025 թվականի ապրիլի 8-ը, չհրաժարվի իր մաքսատուրքերը 34 տոկոսով բարձրացնելուց, ապա ԱՄՆ-ը ապրիլի 9-ից սկսած Չինաստանի վրա լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրքեր կսահմանի», – գրել է […] ...

SHANTNEWS

20:00 07.04.2025

SHANTNEWS

Ֆուտբոլիստուհին Հիտլերի պատճառով հրաժարվել է իր ազգանունը մարզաշապիկի վրա նշելուց

19:54 07.04.2025

Ֆուտբոլիստուհին Հիտլերի պատճառով հրաժարվել է իր ազգանունը մարզաշապիկի վրա նշելուց

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի 18-ամյա ֆուտբոլիստուհի Ալարա Շեհիտլերը հրաժարվել է մարզաշապիկի վրա իր ազգանունը նշելուց: Պատճառն այն է, որ ֆուտբոլիստուհու ազգանունը նման է նացիստական ​​Գերմանիայի բռնապետ Ադոլֆ Հիտլերի ազգանվանը, հաղորդում է DW-ն: Շեհիտլերը Շոտլանդիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խաղում փոխարինման է դուրս եկել, մարզաշապիկի վրա գրված է եղել միայն նրա անունը՝ Ալարա: ...

Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները 18-ամյա երիտասարդի մոտ սառը զենք և էլեկտրահարող սարք են հայտնաբերել

19:47 07.04.2025

Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները 18-ամյա երիտասարդի մոտ սառը զենք և էլեկտրահարող սարք են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները «Սասունցի Դավիթ» կայարանի նախասրահում մետաղորսիչով ստուգել, ապա սառը զենք պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Սիսիանի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կռփազենք և էլեկտրահարող սարք: 18-ամյա երիտասարդը նախապատրաստված փաստաթղթերի հետ ներկայացվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […] ...

Դեսպան Արման Խաչատրյանն ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Վալերի Հայերին

19:39 07.04.2025

Դեսպան Արման Խաչատրյանն ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Վալերի Հայերին

Ապրիլի 7-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը դեսպանությունում ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, «Renew Europe» քաղաքական խմբի նախագահ Վալերի Հայերին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում զրուցակիցների մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղ գտած վերջին զարգացումների, տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը միտված Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերի, ինչպես նաև՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև […] ...

Անահիտ Ավանեսյանը եղել է Հանրապետական շտապօգնության ծառայության Վանաձորի կայանում

19:30 07.04.2025

Անահիտ Ավանեսյանը եղել է Հանրապետական շտապօգնության ծառայության Վանաձորի կայանում

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եղել է նաև Հանրապետական շտապօգնության ծառայության Վանաձորի կայանում: Նախարարի հանձնարարականով Վանաձորի շտապօգնության ավտոպարկը համալրվել է ևս երկու ռեանիմոբիլով: ...

BACK_TO_TOP