18:41 02.06.2022
Մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով վերանորոգվել է «Սևան» մարզական ընկերության Ազատանի մանկապատանեկան մարզադպրոցի տանիքը։ Այստեղ են մարզումներն անցկացնում ազատ ոճի ըմբշամարտ և բռնցքամարտ մարզաձևերի սաները։ Տանիքից կաթոցներ հիմա չկան, բայց մինչ այդ հասցրել են վնասել շենքը։ Մարզադպրոցի ընդհանուր շենքային և մարզումային պայմանները խիստ վատն են։ Մարզագույքը հին է, վաղուց կարիքը կա նորացման։ Այլընտրանքը հարմարեցված կամ ինքնաշեն մարզագույքն է, որով պարապած մարզիկները լավագույն արդյունքներով են վերադառնում միջազգային մրցաշարերից
Ընդամենը 2 շաբաթ առաջ լավ արդյունք է գրանցել մարզադպրոցի 17-ամյա մարզիկ Յուրա Բաբլումյանը։ Ֆրանսիայում կայացած դպրոցականների բռնցքամարտի համաշխարհային օլիմպիադայում գրավել է 2-րդ տեղը։ Մարզական հաջողություններ ունի նաև եղբայրը՝ Արշակը։
Բաբլումյան եղբայրները 6-7 տարեկանից են զբաղվում բռնցքամարտով, արդեն մոտ 10 տարի է՝ այս դպրոցում են մարզվում։ Իրենց մարզական հաջողությունների համար պարտական են մարզիչներին, բայց խոստովանում են, որ պարապմունքներն առավել արդյունավետ կլինեին, եթե մարզադպրոցի պայմանները բարվոք լինեին։
«Դպրոցում ամեն ինչ մենք ինքներս ենք անում, դահլիճն ենք նորոգում, մարզասարքերն ենք վերանորոգում, մի խոսքով՝ և՛ վարպետ ենք, և՛ մարզիչ ենք, և՛ տնօրեն։ Ռինգը մենք ենք բերել, սարքել, հարմարեցրել ենք, որ պարապմունքները չտուժեն դրանից, բայց պարանները մաշված են ու հաճախ են կտրվում։ Դրանք վերանորոգողն ու ամրացնողն էլի մենք ենք»,- նշում է Ազատանի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Գուրգեն Մկրտչյանը։
Ազատ ոճի ըմբշամարտ ու բռնցքամարտ մարզաձևերի է հաճախում 110 ազատանցի աշակերտ։ Ազատանի նախկին դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճն ու նիստերի սրահն են 1989 թվականից հետո հարմարեցրել ու վերածել մարզադպրոցի, որտեղ մինչ օրս անցկացնում են մարզումները։ Այստեղ անգամ մարզագույքն է խորհրդային տարիներից մնացած։
«Ասֆալտի վրա են պարապում երեխաները, բայց արդյունքները շատ լավ են։ Էս վիճակին, որ արդյունք կցուցաբերենք․․․ բնական է, որ լավ պայմաններ լինեն, ավելի բարձր արդյունք կակնկալենք նրանցից»,- ասում է ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ Մխիթար Հունոյանը։
Մարզի հրատապ խնդիրների լուծման 2021 թվականի ծրագրով 7 մլն 200 հազար դրամ է հատկացվել 608 քառակուսի մետր մակերեսով տանիքն ամբողջությամբ վերանորոգելու համար։ Մի ժամանակ բաց տանիքից կաթոցների տակ են մարզումներն անցկացրել։ Շենքն հիմա կարիք ունի ամբողջական վերանորոգման։ Այստեղ մարզումներն անհնար են դառնում ձմռան ամիսներին, երբ ներսում չկա բավարար ջեռուցում, բայց կան կոտրված ապակիներով պատուհաններ։
Վերանորոգման որևէ ծրագիր այս պահին չկա, բայց խոստումներ կան։ Ֆինանսական աղբյուրների փնտրտուքի մեջ են։ Այժմ միջազգային կարևոր մրցումներից առաջ պատանի մարզիկների ակտիվ պարապմունքները տեղափոխել են Ախուրյանի մարզադպրոց։
21:04 07.04.2025
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը բանակցում է Ադրբեջանի հետ Բաքու գնալու համար. Մայքլ Օ՛Ֆլահերթին անդրադարձել է հայ գերիներինԵվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի համար Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակն առաջնահերթություն է։ Նա ուշադրությամբ հետևում է, թե Բաքվում ինչ պայմաններում են պահվում հայ գերիները և ինչ փորձությունների են ենթարկվում։ «Ես Ադրբեջանի կառավարության հետ քննարկումների մեջ եմ որպեսզի այցելեմ Բաքու։ Դա ժամանակ է պահանջում թե՛ իրենցից, թե՛ ինձնից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մայքլ […] ...
21:00 07.04.2025
MIX FIGHT-ը Քոնոր Մաքգրեգորի հետ միասին աշխատում է Երևանում խոշոր մրցաշար անցկացնելու ուղղությամբMIX FIGHT խառը մենամարտերի լիգան UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի հետ աշխատում է Երևանում խոշոր մրցաշար անցկացնելու ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Այլ մանրամասներ դեռևս չեն նշվում: Հրապարակված տեսանյութում Մաքգրեգորը հաստատում է, որ պատրաստվում են մրցաշար անցկացնել Երևանում: ...
20:42 07.04.2025
Խաղաղության համաձայնագիրն այժմ պատրաստ է ստորագրման, և Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել այդ պատմական քայլը․ Հակոբ ԱրշակյանՄիջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: «Տիկին նախագահ, Ձերդ գերազանցություններ, Հարգելի՛ խորհրդարանականներ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ուզբեկստանի մեր ընկերներին հյուրընկալության բարձր մակարդակի համար գեղեցիկ քաղաք Տաշքենդում: Այսօր Հայաստանում նշվում է Մայրերի եւ կանանց ազգային օրը, եւ ես ցանկանում եմ շնորհավորել այս դահլիճում […] ...
20:30 07.04.2025
Դոնալդ Թրամփը սպառնում է 50 տոկոս լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների համարԱմերիկյան վարչակազմը Պեկինի նկատմամբ լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրքեր կսահմանի, եթե չինական կողմը չհրաժարվի ամերիկյան ապրանքների 34 տոկոս մաքսատուրքերից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Եթե Չինաստանը մինչև վաղը՝ 2025 թվականի ապրիլի 8-ը, չհրաժարվի իր մաքսատուրքերը 34 տոկոսով բարձրացնելուց, ապա ԱՄՆ-ը ապրիլի 9-ից սկսած Չինաստանի վրա լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրքեր կսահմանի», – գրել է […] ...
19:54 07.04.2025
Ֆուտբոլիստուհին Հիտլերի պատճառով հրաժարվել է իր ազգանունը մարզաշապիկի վրա նշելուցՄյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի 18-ամյա ֆուտբոլիստուհի Ալարա Շեհիտլերը հրաժարվել է մարզաշապիկի վրա իր ազգանունը նշելուց: Պատճառն այն է, որ ֆուտբոլիստուհու ազգանունը նման է նացիստական Գերմանիայի բռնապետ Ադոլֆ Հիտլերի ազգանվանը, հաղորդում է DW-ն: Շեհիտլերը Շոտլանդիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խաղում փոխարինման է դուրս եկել, մարզաշապիկի վրա գրված է եղել միայն նրա անունը՝ Ալարա: ...