23:10 04.06.2022
Սննդաբան Ելենա Սոլոմատինան վարունգը, դարչինը, ձուն, կակաոն և սոճու ընկույզն անվանել է ախորժակը նվազեցնող մթերքներ: Նրա խոսքերը մեջբերում է Evening Moscow-ը։
Ելենա Սոլոմատինան նշում է, որ բջջանյութով հարուստ բանջարեղենը նվազեցնում է քաղցը։ «Ջրով և բջջանյութով հարուստ մթերքները, օրինակ, վարունգը բթացնում են ախորժակը։ Դրանք պարունակում են նաև քլորոգենաթթու, որը նպաստում է քաշի կորստին։ Լոլիկը, կանաչ աղցանները, պեկինյան կաղամբը, նեխուրը պետք է լինեն նրանց սննդակարգում, ովքեր ուշադիր հետևում են իրենց կազմվածքին», – բացատրել է նա:
Մեծ ծավալ ունեցող տաք մթերքները նույնպես արագացնում են հագեցվածությունը։ Դա, ըստ սննդաբանի, պայմանավորված է նրանով, որ գրելինը՝ սովի հորմոնը, արտադրվում է ստամոքսի վերին հատվածներում՝ օրինակ բանջարեղենային ապուրը: «Բանջարեղենով ապուրը շատ ջուր է պարունակում, որը ծավալ է ստեղծում, իսկ ջերմությունը հանգստացնում է ստամոքսի պատերը։ Նման ուտեստներով նիհարելն ավելի հեշտ է։ Խորհուրդ եմ տալիս նաև ապուրի հետ մեկ կտոր ամբողջական ցորենի ալյուրով հաց ուտել: Այս համադրությունը կօգնի երկար ժամանակ մոռանալ սովի զգացումը»,- ասել է Սոլոմատինան։
Սննդաբանը պարզաբանել է, որ սպիտակուցի և խոլինի շնորհիվ ձուն ևս երկարատև հագեցվածության զգացում է առաջացնում։ Բացի այդ, ախորժակը նվազեցնելու համար կարելի է կակաո խմել դարչինով կամ վանիլով, թեյ՝ կաթով, իսկ հիմնական կերակուրից հետո ուտել սոճու ընկույզ։
20:20 26.04.2025
Զելենսկին Իտալիայի վարչապետի հետ քննարկել է Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցըԻտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը Հռոմ ժամանած Վլադիմիր Զելենսկին քննարկել են Ուկրաինայում հրադադարի հասնելու հարցը՝ աջակցություն հայտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդական ջանքերին, հայտնում է Palazzo Chigi-ն։ «Հանդիպման ընթացքում առաջնորդները վերահաստատել են իրենց աջակցությունը Թրամփի ջանքերին՝ հասնելու արդար և կայուն խաղաղության, որը կարող է երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը, ինքնիշխանությունը և ազատությունը», […] ...
20:10 26.04.2025
Մակրոնը դրական է գնահատել Զելենսկիի հետ Հռոմում զրույցըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հռոմում հանդիպել է Վլադիմիր Զելենսկիի հետ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությունից հետո։ «Ես շատ լավ զրույց եմ ունեցել Զելենսկիի հետ Հռոմում»,- գրել է Մակրոնը X-ում։ Մակրոնը նշել է, որ կիսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նպատակը՝ դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը։ «Ուկրաինան պատրաստ է անվերապահ զինադադարի», և Զելենսկին ցանկանում է աշխատել ամերիկացիների և […] ...
19:50 26.04.2025
Պուտինը հաստատել է Կիևի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունըՎլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ հանդիպմանը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ առանց նախապայմանների բանակցել Ուկրաինայի հետ, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Թրամփի բանագնաց Ուիթքոֆի հետ երեկվա զրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը կրկնել է, որ ռուսական կողմը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հետ բանակցային գործընթացը առանց որևէ նախապայմանի», – ասել է մամուլի քարտուղարը։ Նա […] ...
19:40 26.04.2025
Սթարմերը ողջունել է ուկրաինական խաղաղության բանակցություններում առաջընթացըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նշել է Ուկրաինայի խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացը։ Այս մասին հայտնել են վարչապետի գրասենյակից Հռոմում Վլադիմիր Զելենսկիի հետ նրա հանդիպումից հետո։ «Նրանք քննարկել են դրական առաջընթացը, որը ձեռք է բերվել վերջին օրերին Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության հասնելու համար։ Նրանք պայմանավորվեցին պահպանել թափը և շարունակել ակտիվորեն աշխատել միջազգային գործընկերների հետ՝ […] ...
19:23 26.04.2025
Գոռ Շատվերյանը՝ սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն71 կգ քաշային Գոռ Շատվերյանը հռչակվել է սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն: Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից: ...