19:22 22.02.2018
«Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակիչ պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ կընդունի շվեդական «Էստերսունդ»-ին: Առաջին խաղում լոնդոնցիները մրցակցի հարկի տակ 3-0 հաշվով հաղթել էին մրցակցին: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այդ խաղում դարձել էր գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև աչքի էր ընկել ևս մեկ արդյունավետ գործողությամբ. նրա հարվածից հետո ինքնագոլի հեղինակ էր դարձել «Էստերսունդ»-ի պաշտպանը:
«Զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վերջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Դավիդ Օսպինան, Հենրիխ Մխիթարյանը և Դենի Ուելբեկը կմասնակցեն շվեդների հետ հանդիպմանը: Մեսութ Օզիլը, Աարոն Ռեմսին և Պետեր Չեխը ամենայն հավանականությամբ բաց կթողնեն հանդիպումը:
Նշենք, որ կիրակի՝ փետրվարի 25-ին, կկայանա Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը: Վենգերն այդ խաղից առաջ, հավանաբար, հանգստանալու հնարավորություն կտա հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստների:
SHANTNEWS-ը, հաշվի առնելով այդ հանգամանքը, կազմել է լոնդոնցիների հավանական մեկնարկային կազմը «Էստերսունդի» հետ խաղում:
Հիշեցնենք, որ «Արսենալ» – «Էստերսունդ» հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով 00:05-ին: Խաղին կարող եք հետևել «ՇԱՆԹ»-ի և «ՇԱՆԹ ՊՐԵՄԻՈՒՄ»-ի ուղիղ եթերում:
08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...
08:35 11.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 11.04.2025
Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել ՈւկրաինաՄեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...