Երկրին սպասվում է երկնաքարային փոթորիկ՝ ժամում հազարավոր երկնաքարերով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+6.09 oC

Երկրին սպասվում է երկնաքարային փոթորիկ՝ ժամում հազարավոր երկնաքարերով

22:23 30.05.2022

«Մայիսի 31-ի առավոտյան երկրացիներին սպասում է հրաշալի տեսարան՝ իսկական երկնաքարային անձրև: Երկնաքարերի թիվը ժամում կարող է հասնել մինչև տասը հազարի, РИА Новости-ին պատմել է աստղագետ Ալեքսանդր Յակուշեչկինը: Երկնաքարերի ակտիվության տևողությունը կլինի մոտ երկու ժամ, ակտիվության գագաթնակետը, ըստ հաշվարկների , տեղի կունենա 6:30-ին մոտ, մեր երկայնություններում արդեն լուսաբաց կլինի»,- ասել է Յակուշեչկինը։

Երկնաքարային անձրևը լավ կերևա Երկրի արևմտյան կիսագնդում՝ Հյուսիսային Ամերիկայում, նշել է գիտնականը։
Tau-Herculides երկնաքարային անձրևը հետաքրքիր է նրանով, որ կանխատեսվել է մայր գիսաստղի հայտնաբերումից հետո: 73P / Schwassmann-Wachmann 3 (կամ, հակիրճ՝ SW3 գիսաստղը)  հայտնաբերվել է 1930 թվականի մայիսի 2-ին: Ա. Շվասմանի և Ա.Ա. Վախման (Համբուրգի աստղադիտարան) գիսաստղի ուղեծրի շրջանը 8,5 տարի է։

Դեկտեմբերին դիտարկումները ցույց տվեցին, որ գիսաստղի միջուկը կազմալուծվել է առնվազն չորս խոշոր բեկորների։ Մինչև 2006 թվականը գրանցվեցին գիսաստղի ավելի քան 65 բեկորներ։ Այս բեկորների հետագծի վերլուծությունը, ինչպես նաև այս բեկորների  վարքագծի ընդհանուր մոդելավորումը, հաշվի առնելով  հիմնականում Յուպիտերի ազդեցությամբ խաթարումը,  թույլ տվեցին հետազոտողներին դեռ 2005 թվականին կանխատեսել  երկնաքարային անձրեվի ակտիվության աճ 2022 և 2049 թվականների»,- բացատրել է Յակուշեչկինը:

Սպասվում են հիմնականում թույլ և աղոտ երկնաքարային  տեղոսւմներ, դա պայմանավորված է մթնոլորտ երկնաքարերի և մասնիկների ներթափանցման ցածր արագությամբ, ուստի ցանկալի է խուսափել քաղաքային լուսավորությունից, զգուշացրել է Յակուշեչկինը։ Աստղագետը վստահեցրել է, որ լուսինը չի խանգարի դիտարկումներին, քանի որ նորալուսինը տեղի կունենա մայիսի 30-ին։

Բացի հիմնական բեկորային դաշտից, SW3 գիսաստղի ևս երկու բեկորային հետագծեր  կհատեն Երկրի ուղեծիրը, այս երևույթները տեղի կունենան մի քանի ժամ շուտ և ավելի ուշ, քան հիմնական իրադարձությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

Լարսը փակ է բեռնատարների համար

23:59 17.04.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 17.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

23:48 17.04.2025

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

Միացյալ Նահանգները չի շտապում հարձակվել Իրանի վրա՝ Թեհրանի զարգացող միջուկային ծրագրի պատճառով։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան խնդրեցին մեկնաբանել Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու հնարավորությունը։ «Ես չէի ասի, որ մերժել եմ այս տարբերակը։ Ես չեմ շտապում դա անել, քանի որ կարծում եմ, որ Իրանն ունի հնարավորություն ստեղծելու […] ...

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

23:43 17.04.2025

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

Ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սարգիս Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհարամ Ս․-ի վարած «Scania» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով […] ...

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

23:34 17.04.2025

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

Ուրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը։ «Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի»,- գրել է նա: Մեկ այլ […] ...

BACK_TO_TOP