19:51 28.05.2022
Շիրակի մարզում առավել կարկտավտանգ գոտիներում 200 հակակարկտային կայան է տեղադրված, որոնց արդյունավետությունը մարզի շատ գյուղացիական տնտեսությունների հողատարածքներում մեծ չէ։ Կայանները պաշտպանվածություն ապահովում են մասնակի, իսկ մարզում կարկտաբեր ամպերը տարբեր ուղղություններ ունեն, կայանների ոչ ճիշտ տեղաբաշխումը ցանցային պաշտպանություն չեն ապահովում։ Հետևանքներն ամեն տարի հունիս-հուլիս ամիսներին գյուղացին հասցված վնասով է չափում։
«Արևիկում կարտոֆիլ էի ցանել, կարկտակայանը հենց դաշտի կողքն էր, կարկուտն էկավ, սաղ լցվավ «Զենիթի» մեջը ու ոչ մի օգուտ չտվեց»։
«Մեր գյուղը երկու հատ կա դրած՝ երկու կողմից, ամբողջ գյուղին քիչ է, բայց կողքի գյուղերը դրած կա, դա որ կկրակեն մեզ էլի օգուտ կլինի», – ShantNews.am-ի հետ զրույցում նշել են Ախուրյանի տարածաշրջանի գյուղերի բնակիչները։
Կախված կայանի տեխնիկական բնութագրից՝ ծածկույթը կարող է լինել 80 հեկտարից ավելի կամ պակաս։ Միայն Ախուրյան խոշորացված համայնքում 74 հակակարկտային կայան կա, որոնք ամբողջ համայնքի մշակովի հողատարածքները չեն ծածկում։ Այստեղ մշակվում է մարզի հացահատիկի ու կարտոֆիլի պաշարի մեծ մասը։ Ախուրյանի տարածաշրջանի ցանքատարածքների գերակշիռ մասը գրեթե ամեն տարի կարկտահարությունից տուժում է։
Այգաբաց գյուղում հակակարկտային կայան չկա տեղադրված։ 1045 հեկտար վարելահողերը կարկուտի դեմ անպաշտպան են, հիմնականում այստեղ ցանում են հացահատիկ ու կարտոֆիլ։ Նախորդ տարի հայտ է ներկայացվել գյուղում մի քանի հակակարկտային կայան տեղադրելու համար, սակայն ծրագիրը չի ֆինանսավորվել։
«Անցած տարի համայնքապետարանը սուբվենցիոն ծրագրով 15 հատ «Զենիթ» համակարգ էր պայմանավորվել, դրանց մեծ մասը պետք է տեղադրվեր Այգաբացում, էն էլ կառավարությունը այդ համակարգերը համարել է ոչ արդյունավետ», – ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Այգաբացի վարչական ղեկավար Սասունիկ Վանեցյանը։
Այլևս չի սուբսիդավորվում գյուղերում հակակարկտային կայանների տեղադրումը։ Համայնքներն էլ չեն դիտարկում թեկուզ առանց պետական օժանդակության հակակարկտային կայաններ գնելու տարբերակը, կարկտապաշտպան ցանցերի կիրառությունն էլ մարզի գյուղատնտեսության համար կիրառելի չէ, այն հարմար է այգիների դեպքում, դաշտավարության պարագայում և ֆինանսապես ձեռնտու տարբերակ չէ և ցանքաշրջանառությանն է խանգարում։
«Հացահատիկի դաշտերի վրա հնարավոր չէ կարկտապաշտպան ցանց տեղադրել, սյուներ են դրվելու, իսկ դրանց մեջ ո՛չ կոմբայնը կարող է քաղ կատարել, ո՛չ էլ տրակտորը՝ վար», – ասում է Այգաբացի վարչական ղեկավարը։
Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանն էլ ShantNews.am-ի հետ զրույցում նշել է, որ կարկտապաշտպան ցանցերի կիրառությունը լավ է այգիների դեպքում․ «Հացահատիկի, կարտոֆիլի մշակաբույսերի դեպքում ցանքաշրջանառության տեսանկյունից խնդիրներ է առաջացնում, ու դրանից ստացած եկամուտն էլ բավարար չէ հակակարկտային ցանցերի անցկացման համար։
1 հեկտար ցորենի մշակությունից, եթե գյուղացին ստանալու է 500 հազար դրամ եկամուտ, ապա դա չի բավարարի այդ նույն 1 հեկտարի համար կարկտապաշտպան ցանց անցկացնելուն։ Կարկտահարության դեպքում կառավարությունն առաջարկում է գյուղատնտեսության ապահովագրություն։ Այս տարի կարկտահարությունից և հրդեհից բացի ներդրվել է նաև երաշտից ապահովագրությունը, ինչպես նաև փոխվել են ապահովագրման սահմանաչափերը՝ կախված մշակաբույսի տեսակից։
«1 հեկտարի կտրվածքով՝ կարտոֆիլի դեպքում մինչև 3 մլն դրամի է հասնում ապահովագրության ծածկույթը, հացահատիկի մասով տարբեր է՝ սկսած 250 հազար դրամից մինչև 600-700 հազար դրամ»,-նշել է Ռոման Համայակյանը։
Վնասի փոխհատուցման չափը նախորդ տարի հաշվարկվել էր կատարված ծախսին համապատասխան, այս տարի փոխհատուցման սահմանաչափը առաջարկվող գնային սանդղակից ընտրում է գյուղացին։ Այսինքն, ընտրում է թանկ ապահովագրություն, փոխհատուցվում է ավելի շատ։
Կարկտապաշտպան ցանցերի անցկացման և հակակարկտային կայանների տեղադրման քայլեր համայնքները չեն նախաձեռնում, առաջինը ֆինանսապես ձեռնտու չէ, երկրորդ տարբերակն էլ կառավարությունը չի խրախուսում։ Շիրակի մարզում կարկտաբեր ամպերը ներթափանցում են հիմնականում Թուրքիայի սահմանից, իսկ այդ հատվածներում հակակարկտային կայաններ, ամեն դեպքում, չի թույլատրվել տեղադրել։
20:42 07.04.2025
Խաղաղության համաձայնագիրն այժմ պատրաստ է ստորագրման, և Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել այդ պատմական քայլը․ Հակոբ ԱրշակյանՄիջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: «Տիկին նախագահ, Ձերդ գերազանցություններ, Հարգելի՛ խորհրդարանականներ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ուզբեկստանի մեր ընկերներին հյուրընկալության բարձր մակարդակի համար գեղեցիկ քաղաք Տաշքենդում: Այսօր Հայաստանում նշվում է Մայրերի եւ կանանց ազգային օրը, եւ ես ցանկանում եմ շնորհավորել այս դահլիճում […] ...
20:30 07.04.2025
Դոնալդ Թրամփը սպառնում է 50 տոկոս լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների համարԱմերիկյան վարչակազմը Պեկինի նկատմամբ լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրքեր կսահմանի, եթե չինական կողմը չհրաժարվի ամերիկյան ապրանքների 34 տոկոս մաքսատուրքերից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Եթե Չինաստանը մինչև վաղը՝ 2025 թվականի ապրիլի 8-ը, չհրաժարվի իր մաքսատուրքերը 34 տոկոսով բարձրացնելուց, ապա ԱՄՆ-ը ապրիլի 9-ից սկսած Չինաստանի վրա լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրքեր կսահմանի», – գրել է […] ...
19:54 07.04.2025
Ֆուտբոլիստուհին Հիտլերի պատճառով հրաժարվել է իր ազգանունը մարզաշապիկի վրա նշելուցՄյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի 18-ամյա ֆուտբոլիստուհի Ալարա Շեհիտլերը հրաժարվել է մարզաշապիկի վրա իր ազգանունը նշելուց: Պատճառն այն է, որ ֆուտբոլիստուհու ազգանունը նման է նացիստական Գերմանիայի բռնապետ Ադոլֆ Հիտլերի ազգանվանը, հաղորդում է DW-ն: Շեհիտլերը Շոտլանդիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խաղում փոխարինման է դուրս եկել, մարզաշապիկի վրա գրված է եղել միայն նրա անունը՝ Ալարա: ...
19:47 07.04.2025
Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները 18-ամյա երիտասարդի մոտ սառը զենք և էլեկտրահարող սարք են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները «Սասունցի Դավիթ» կայարանի նախասրահում մետաղորսիչով ստուգել, ապա սառը զենք պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Սիսիանի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կռփազենք և էլեկտրահարող սարք: 18-ամյա երիտասարդը նախապատրաստված փաստաթղթերի հետ ներկայացվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […] ...
19:39 07.04.2025
Դեսպան Արման Խաչատրյանն ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Վալերի ՀայերինԱպրիլի 7-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը դեսպանությունում ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, «Renew Europe» քաղաքական խմբի նախագահ Վալերի Հայերին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում զրուցակիցների մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղ գտած վերջին զարգացումների, տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը միտված Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերի, ինչպես նաև՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև […] ...