19:39 27.05.2022
Գյումրիում աշխատանք գտնելու հարթակ են դարձել պարբերաբար կազմակերպվող աշխատանքի տոնավաճառները, որտեղ գործատուների առաջարկածն ամենատարբեր բնույթի աշխատանքներ են։ Շիրակի մարզի պետական և մասնավոր սեկտորը ներկայացնող մոտ 40 գործատուներ այսօր Գյումրիում հերթական անգամ աշխատանք փնտրողներին են առաջարկել ավելի քան 400 թափուր աշխատատեղ։ Աշխատանք փնտրող և գործատու հանդիպումն այս անգամ նախաձեռնել էին «Կանաչ Արահետ» ՀԿ-ն՝ «Ադամյան և ընկերներ» աշխատանքի տեղավորման կադրային կենտրոնի աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ։
Աշխատաշուկայում առկա թափուր տեղերը լրացնելու համար գործատուն իր հստակ պահանջներն է առաջադրում, իսկ դրանք, միշտ չէ, որ համապատասխանում են աշխատանք փնտրողների հնարավորություններին։ «Կանաչ Արահետ» ՀԿ-ն, ուսումնասիրելով մարզերի աշխատաշուկան, պարզել է, որ այսպիսի խնդրի են բախվում հիմնականում երիտասարդները:
«Ունենք որոշակի անհամապատասխանություն, երիտասարդների ստացած գիտելիքների, կրթության և այսօրվա աշխատաշուկայի պահանջների միջև։ Շատ դեպքերում կան աշխատատեղեր, գործատուները փնտրում մեն աշխատողներ, բայց մյուս կողմից ունենք բավականին շատ աշխատանք փնտրողներ, որոնք չեն կարողանում մի հարթակում հանդիպել»,- նշում է «Կանաչ Արահետ» ՀԿ ծրագրերի ղեկավար Արթուր Գոմկցյանը։
Շիրակի մարզի մոտ 40 գործատուների աշխատանքի առաջարկներն այս անգամ միայն սպասարկման ոլորտին չէին վերաբերում։
«Շատ մեծ պահանջարկ ունենք հատկապես խոհարարի, մատուցողի, սպասարկման ոլորտում, բայց ուրախալի է, որ մենք այսօր ունենք նաև բարձրագույն տեխնիկական կրթությամբ առաջարկվող աշխատանքներ, այսինքն՝ լավ է, որ կան բարձրագույն կրթություն ունեցողներին առաջարկվող աշխատանքներ»,- նշում է «Ադամյան և ընկերներ» կադրային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը։
Այս անգամ տոնավաճառում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները ներկայացնում էին իրենց մոտ սովորելու և արդյունքում շուկայում պահանջված մասնագիտություն ձեռք բերելու հնարավորությունները։ Գործատուներից բացի, Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները ևս ներկայացնում էին իրենց բազայում հավաքագրված տվյալները։ Այս հարթակում այժմ առկա է ևս 250 թափուր աշխատատեղ։ Տարեսկզբից մինչ օրս Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնի աջակցությամբ աշխատանք է գտել մոտ 100 մարդ։ Առաջարկվող աշխատանքները թեև շատ են, բայց դրանք, տարբեր հիմնավորմամբ, չեն բավարարում զբաղվածություն փնտրողներին։ Աշխատանքային պայմաններն ու աշխատավարձի չափը դրանց մերժման հիմնական պատճառներն են։
Աշխատանք փնտրողներից ու գրանցված գործազուրկներից տոնավաճառի արդյունքում քանիսը հարմար աշխատանք կգտնի, կազմակերպիչները կամփոփեն մոտ 6 ամսից։ Կանխատեսումներում լավատես են՝ նշելով, թե նախորդ տոնավաճառների փորձը կա, որ աշխատանք փնտրողների մոտ 70 տոկոսը, այնուամենայնիվ, իրեն հարմարը գտնում է։
21:04 07.04.2025
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը բանակցում է Ադրբեջանի հետ Բաքու գնալու համար. Մայքլ Օ՛Ֆլահերթին անդրադարձել է հայ գերիներինԵվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի համար Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակն առաջնահերթություն է։ Նա ուշադրությամբ հետևում է, թե Բաքվում ինչ պայմաններում են պահվում հայ գերիները և ինչ փորձությունների են ենթարկվում։ «Ես Ադրբեջանի կառավարության հետ քննարկումների մեջ եմ որպեսզի այցելեմ Բաքու։ Դա ժամանակ է պահանջում թե՛ իրենցից, թե՛ ինձնից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մայքլ […] ...
21:00 07.04.2025
MIX FIGHT-ը Քոնոր Մաքգրեգորի հետ միասին աշխատում է Երևանում խոշոր մրցաշար անցկացնելու ուղղությամբMIX FIGHT խառը մենամարտերի լիգան UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի հետ աշխատում է Երևանում խոշոր մրցաշար անցկացնելու ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Այլ մանրամասներ դեռևս չեն նշվում: Հրապարակված տեսանյութում Մաքգրեգորը հաստատում է, որ պատրաստվում են մրցաշար անցկացնել Երևանում: ...
20:42 07.04.2025
Խաղաղության համաձայնագիրն այժմ պատրաստ է ստորագրման, և Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել այդ պատմական քայլը․ Հակոբ ԱրշակյանՄիջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: «Տիկին նախագահ, Ձերդ գերազանցություններ, Հարգելի՛ խորհրդարանականներ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ուզբեկստանի մեր ընկերներին հյուրընկալության բարձր մակարդակի համար գեղեցիկ քաղաք Տաշքենդում: Այսօր Հայաստանում նշվում է Մայրերի եւ կանանց ազգային օրը, եւ ես ցանկանում եմ շնորհավորել այս դահլիճում […] ...
20:30 07.04.2025
Դոնալդ Թրամփը սպառնում է 50 տոկոս լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների համարԱմերիկյան վարչակազմը Պեկինի նկատմամբ լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրքեր կսահմանի, եթե չինական կողմը չհրաժարվի ամերիկյան ապրանքների 34 տոկոս մաքսատուրքերից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Եթե Չինաստանը մինչև վաղը՝ 2025 թվականի ապրիլի 8-ը, չհրաժարվի իր մաքսատուրքերը 34 տոկոսով բարձրացնելուց, ապա ԱՄՆ-ը ապրիլի 9-ից սկսած Չինաստանի վրա լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրքեր կսահմանի», – գրել է […] ...
19:54 07.04.2025
Ֆուտբոլիստուհին Հիտլերի պատճառով հրաժարվել է իր ազգանունը մարզաշապիկի վրա նշելուցՄյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի 18-ամյա ֆուտբոլիստուհի Ալարա Շեհիտլերը հրաժարվել է մարզաշապիկի վրա իր ազգանունը նշելուց: Պատճառն այն է, որ ֆուտբոլիստուհու ազգանունը նման է նացիստական Գերմանիայի բռնապետ Ադոլֆ Հիտլերի ազգանվանը, հաղորդում է DW-ն: Շեհիտլերը Շոտլանդիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խաղում փոխարինման է դուրս եկել, մարզաշապիկի վրա գրված է եղել միայն նրա անունը՝ Ալարա: ...