17:42 26.05.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապի միջոցով մասնակցել է Բիշքեկում անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումի աշխատանքներին:
Միջոցառմանը հեռավար մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, առկա ձևաչափով՝ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Ֆորումը վարել է Ռուսաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Ալեքսանդր Շոխինը:
Իր ելույթում վարչապետ Փաշինյանը ողջունել է ֆորումի մասնակից պետությունների առաջնորդներին, պատվիրակությունների ղեկավարներին, բոլոր ներկաներին և հույս հայտնել, որ միջոցառման հաջող անցկացումն ու դրա շրջանակում ձեռք բերվելիք պայմանավորվածությունները կնպաստեն եվրասիական ինտեգրացիայի հետագա առաջընթացին:
«Ինչ վերաբերում է ծառայությունների ոլորտին, ապա իսկապես ծառայություններն այսօր դառնում են մեր Միության երկրների տնտեսական համագործակցության զարգացման աճի նոր կետերի գեներատոր։ Այս ոլորտի դերը տնտեսության մեջ անընդհատ աճում է և ծառայությունների առանձին տեսակներ, որպես արտադրության գործոններ, էական ազդեցություն ունեն ապրանքների, արդյունաբերության ճյուղերի և տնտեսությունների մրցունակության վրա։ Այս առումով, եվրասիական ինտեգրման ամենակարևոր խնդիրը ծառայությունների ազատ տեղաշարժի ապահովումն է։ Այս խնդիրը լուծվում է, այդ թվում՝ ոլորտի ազատականացման, ծառայությունների միասնական շուկայի ձևավորման և գործունեության միջոցով, որն իր հերթին ընդլայնում է բիզնեսի ակտիվացման հնարավորությունները։ Կարելի է ասել, որ ծառայությունների ազատ տեղաշարժի մակարդակն ինտեգրման յուրատեսակ ցուցիչ է։
Ծառայությունների առևտրի զարգացումը, ի թիվս այլ բաների, պայմանավորված է նաև անդրսահմանային առևտրի ոլորտում գիտատեխնիկական առաջընթացի և տեխնոլոգիական փոփոխությունների զարգացմամբ, որն ինքնին արդեն «աշխարհագրական անջատվածությունը» հաղթահարելու գործոն է և արդիական է Հայաստանի համար։
Այս առումով, առանձնահատուկ ուշադրության է արժանի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը՝ դրանց հավասար հասանելիության երաշխավորմամբ։
Այս համատեքստում, համագործակցության կարևոր ոլորտ է անդամ-պետությունների ՏՏ համայնքների ջանքերի համախմբումը` տնտեսության բարձր տեխնոլոգիական ոլորտներն ակտիվորեն զարգացնելու և Միության թվային օրակարգն ամբողջությամբ իրականացնելու նպատակով: Թվային օրակարգի իրականացման շրջանակներում անհրաժեշտ է հետևողականորեն խթանել ինտեգրացիոն գործընթացների խորացմանն ու ԵԱՏՄ անդամ-երկրների տնտեսությունների և քաղաքացիների համար ուղղակի օգուտներ ստանալուն ուղղված նախաձեռնությունները։
Ինչպես հայտնի է, տեխնոլոգիական նորարարությունը շահավետ է նաև ծառայությունների մատուցման համար։ Տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների դարաշրջանը բարձրացնում է երկրների միջազգային մրցունակությունը։ Եվ դա հատկապես վերաբերում է Հայաստանի նման փոքր երկրներին, որոնք աշխարհագրական ու աշխարհաքաղաքական սահմանափակումների պատճառով սահմանափակ ազդեցություն ունեն համաշխարհային գործընթացների վրա։ Տեղեկատվական տեխնոլոգիաները հավասար պայմաններ են ապահովում բոլոր խաղացողների համար՝ անկախ նրանց դիրքից կամ հնարավորություններից: Այդ իսկ պատճառով, ՀՀ կառավարությունը ՏՏ ոլորտը համարում է տնտեսական զարգացման հիմքերից մեկը։
Մենք նպատակադրված ենք ընդլայնելու մեր հնարավորությունները, որպեսզի դառնանք մի երկիր, որն արտադրում և մատուցում է բարձրորակ, բանականության վրա հիմնված ապրանքներ և ծառայություններ՝ իր հիմքում ունենալով ստեղծագործ մարդկային կապիտալը:
Ընդհանուր առմամբ, նոր տեխնոլոգիաները տնտեսության մեջ բեկում մտցնելու հնարավորություն են, մարտահրավեր նրանց համար, ովքեր ցանկանում են հետ չմնալ մարդկության առաջընթացից։ Հենց այս ոլորտը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ այն եզակի ճյուղերից է, որը զարգացման համար չի պահանջում նավահանգիստներ, ելք դեպի ծով և հարուստ հանքային պաշարներ։ Այն պահանջում է մարդկային կապիտալ, իսկ դա այն ռեսուրսն է, որով միշտ աչքի է ընկել Հայաստանը։ Այս տեսանկյունից մենք մեծ ուշադրություն ենք դարձնում նաև թվային տեխնոլոգիաների ուսուցման միջոցով երիտասարդների հմտությունների զարգացմանը»։
Ի պատասխան ֆորումը վարող Ալեքսանդր Շոխինի հարցի՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ մեր երկրի կառավարությունը փորձում է անել հնարավորը, որպեսզի ՀՀ-ն դարձնի գրավիչ, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, և ընդհանրապես, բոլոր բնագավառներում ներդրումների համար: «Մենք այժմ նկատում ենք, որ առկա է դեպի Հայաստան ՏՏ մասնագետների որոշակի հոսք, մենք հասկանում ենք կոնտեքստը և փորձում ենք անել այնպես՝ ստեղծելու պայմաններ, որպեսզի ԵԱՏՄ-ի շրջանակում այդ շարժերը ծառայեն հենց միության ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացմանը, քանի որ այն ընդհանուր շուկա է, ընդհանուր տարածք: Ընդհանուր առմամբ, կարելի ասել՝ այդպիսով ցույց ենք տալիս, որ ԵԱՏՄ-ի հիմնական նպատակներից մեկին հասել ենք, որովհետև աշխատուժի, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժն այժմ գործնականում կյանքի ենք կոչում: Հույս ունեմ, որ դա Եվրասիական տնտեսական տարածքի համար կդառնա սովորական, ինչը և փաստացի հանդիսանում է այն նպատակը, որը դրված է եղել կազմակերպության առաջ այն ստեղծելու պահին: Այնպես որ, սա շատ կարևոր նյուանս է, որպեսզի ընդգծենք Եվրասիական տնտեսական միության արդյունավետությունը»:
Ֆորումին տեսաուղերձով հանդես է եկել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
17:22 28.04.2025
Իրանի իշխանությունները նշել են Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառըԻրանի հարավային Հորմոզգան նահանգի Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյունը տեղի է ունեցել անփութության պատճառով, մեղավորները հայտնաբերվել են, հետաքննություն է ընթանում, հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդար Մոմենին։ «Հանձնաժողով է ստեղծվել՝ հետաքննություն անցկացնելու համար, մեղավորները բերման են ենթարկվել, բացատրել են պայթյունի հետ կապված որոշ հարցեր, հետաքննությունը շարունակվում է։ Ես երեկ արդեն բացատրեցի, թե ինչպես […] ...
17:14 28.04.2025
2022 թվականից հետախուզվողին քրեական ոստիկանները տեղափոխել են ՀայաստանԱպրիլի 26-ի ժամը 19:50-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխել Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդու, որը 2022 թվականից Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
17:06 28.04.2025
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթողՀայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում: Հենացատկի վարժության եզրափակչում նա հավաքել է 14.700 միավոր և զբաղեցրել է առաջին տեղը: Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի հաղթողներ էին դարձել Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներ Համլետ Մանուկյանն […] ...
17:00 28.04.2025
Արդարադատության նախարարը ելույթով է հանդես եկել հանրային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարին նվիրված աշխատաժողովինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը որպես բանախոս հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպած աշխատաժողովին՝ նվիրված պետական հաստատությունների և լրատվամիջոցների միջև հաղորդակցության ամրապնդմանը՝ հանրային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարելու համատեքստում։ Իր խոսքում Սրբուհի Գալյանն անդրադարձել է իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության, ինչպես նաև ատելության խոսքի դեմ պայքարի ոլորտում […] ...
16:53 28.04.2025
Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Էստոնիայի ԱԳ նախարարի հետՊաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր՝ կարևորելով քաղաքական, տնտեսական և միջմշակութային համագործակցության զարգացման հեռանկարները: Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Կողմերը շեշտել են […] ...
16:44 28.04.2025
Անչելոտին ամենայն հավանականությամբ կգլխավորի Բրազիլիայի հավաքականըՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ամենայն հավանականությամբ, շուտով աշխատանքի կանցնի Բրազիլիայի ազգային հավաքականում, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Իտալացուն այժմ մեկ քայլ է բաժանում հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց։ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) ներկայացուցիչների ու Անչելոտիի միջև բանակցությունները հաջող են ընթանում։ CBF-ում վստահ են, որ առաջիկա օրերին վերջնական համաձայնության կհասնեն իտալացու հետ։ Անչելոտին մինչև […] ...