21:00 26.05.2022
Արդեն 2-րդ տարին անընդմեջ Հայաստանի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն է հռչակվում Գյումրիի «Հայասա» ֆուտբոլային ակումբը և երկրորդ անգամ իրավունք է ստանում մասնակցելու չեմպիոնների լիգայի որակավորման փուլին, որը կկայանա այս տարվա օգոստոս ամսին։ Այսօր կայացել է ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրը, որտեղ Գյումրիի «Հայասա»-ն ընդունել է Երևանի «Արարատ-Արմենիա» թիմին։
«Թիմը շատ լավ ֆուտբոլիստներ ունի և պատրաստվում է համալրվել նոր ֆուտբոլիստներով, և մենք վստահ ենք, որ շատ լավ ելույթներ կունենան միջազգային ասպարեզում և Հայաստանը պատվով կներկայացնեն դրսում»,- նշում է ՀՖՖ կանանց ֆուտբոլի բաժնի պետ Լիլիթ Մուրադյանը։
Հայաստանի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի 2021-22 մրցաշրջանի վերջին տուրում Գյումրիի «Հայասա»-ն կրկին իր հաշվին բարձր միավորներ գրանցեց ու պահպանեց իր չեմպիոնական կարգը։ 2020 թվականին հիմնված ակումբն իր առաջին հաղթանակը տոնել էր նախորդ տարվա մրցաշրջանից հետո։ Կանանց թիմը իրավունք է նվաճել մասնակցելու ՈւԵՖԱ-ի 2022-23 թվականների չեմպիոնների լիգայի կանանց մրցաշարին։ Բարձրագույն խմբի առաջնությունում «Հայասա»-ն անցկացրել է 16 հանդիպում և տոնել նույնքան հաղթանակ։
Լեգեոներներով համալրված թիմում հիմա խաղում են Գանայից և Ուկրաինայից հրավիրված ֆուտբոլիստներ։ Թիմն առաջիկայում ևս նոր համալրումներ կունենա։ Իսկ տեղում այն ապահովում են մանկապատանեկան խմբերում ընդգրկված և մարզական լավ արդյունքներ ցուցաբերած ֆուտբոլիստները։
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու համար պետք է վաղ հասակից զբաղվել այս սպորտաձևով, կարծում է կանանց թիմի գլխավոր մարզիչը։ 5 տարեկանից երեխային ուղարկել ֆուտբոլի պարապմունքների Հայաստանում դեռևս ընդունված պրակտիկա չէ,- ասում է գլխավոր մարզիչը։ ֆուտբոլում աղջիկների ընդգրկելու հարցում խանգարող այլ հանգամանքներ էլ կան։ Հատկապես Շիրակի մարզում մեծ դեր են խաղում մտածելակերպն ու մարդկանց վերաբերմունքը։ Նախկինում թեև դա ավելի շատ է ընդգծված եղել, հիմա փոքր-ինչ մոտեցուները փոխվել են։
«14 տարեկանից միանգամից անցնել պրոֆեսիոնալ մակարդակ դժվար կլինի, դրա համար 8-10 տարի է պետք, որ ֆուտբոլիստը կայանա։ Բայց հուսով եմ՝ մեզ մոտ էդ սերնդափոխությունը կապահովենք և անցումը սահուն կլինի»,- ասում է Գյումրիի «Հայասա» ակումբի կանանց թիմի գլխավոր մարզիչ Սենիկ Առաքելյանը։
Սեփական հարկի տակ ընդունելով Երևանի «Արարատ -Արմենիա» թիմին, Գյումրիի «Հայասա»-ն վերջին տուրում հաղթեց մրցակցին և արժանացավ առաջնության գավաթին։
21:04 07.04.2025
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը բանակցում է Ադրբեջանի հետ Բաքու գնալու համար. Մայքլ Օ՛Ֆլահերթին անդրադարձել է հայ գերիներինԵվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի համար Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակն առաջնահերթություն է։ Նա ուշադրությամբ հետևում է, թե Բաքվում ինչ պայմաններում են պահվում հայ գերիները և ինչ փորձությունների են ենթարկվում։ «Ես Ադրբեջանի կառավարության հետ քննարկումների մեջ եմ որպեսզի այցելեմ Բաքու։ Դա ժամանակ է պահանջում թե՛ իրենցից, թե՛ ինձնից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մայքլ […] ...
21:00 07.04.2025
MIX FIGHT-ը Քոնոր Մաքգրեգորի հետ միասին աշխատում է Երևանում խոշոր մրցաշար անցկացնելու ուղղությամբMIX FIGHT խառը մենամարտերի լիգան UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի հետ աշխատում է Երևանում խոշոր մրցաշար անցկացնելու ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Այլ մանրամասներ դեռևս չեն նշվում: Հրապարակված տեսանյութում Մաքգրեգորը հաստատում է, որ պատրաստվում են մրցաշար անցկացնել Երևանում: ...
20:42 07.04.2025
Խաղաղության համաձայնագիրն այժմ պատրաստ է ստորագրման, և Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել այդ պատմական քայլը․ Հակոբ ԱրշակյանՄիջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: «Տիկին նախագահ, Ձերդ գերազանցություններ, Հարգելի՛ խորհրդարանականներ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ուզբեկստանի մեր ընկերներին հյուրընկալության բարձր մակարդակի համար գեղեցիկ քաղաք Տաշքենդում: Այսօր Հայաստանում նշվում է Մայրերի եւ կանանց ազգային օրը, եւ ես ցանկանում եմ շնորհավորել այս դահլիճում […] ...
20:30 07.04.2025
Դոնալդ Թրամփը սպառնում է 50 տոկոս լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների համարԱմերիկյան վարչակազմը Պեկինի նկատմամբ լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրքեր կսահմանի, եթե չինական կողմը չհրաժարվի ամերիկյան ապրանքների 34 տոկոս մաքսատուրքերից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Եթե Չինաստանը մինչև վաղը՝ 2025 թվականի ապրիլի 8-ը, չհրաժարվի իր մաքսատուրքերը 34 տոկոսով բարձրացնելուց, ապա ԱՄՆ-ը ապրիլի 9-ից սկսած Չինաստանի վրա լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրքեր կսահմանի», – գրել է […] ...
19:54 07.04.2025
Ֆուտբոլիստուհին Հիտլերի պատճառով հրաժարվել է իր ազգանունը մարզաշապիկի վրա նշելուցՄյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի 18-ամյա ֆուտբոլիստուհի Ալարա Շեհիտլերը հրաժարվել է մարզաշապիկի վրա իր ազգանունը նշելուց: Պատճառն այն է, որ ֆուտբոլիստուհու ազգանունը նման է նացիստական Գերմանիայի բռնապետ Ադոլֆ Հիտլերի ազգանվանը, հաղորդում է DW-ն: Շեհիտլերը Շոտլանդիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խաղում փոխարինման է դուրս եկել, մարզաշապիկի վրա գրված է եղել միայն նրա անունը՝ Ալարա: ...