16:11 22.02.2018
Սոցիալական ցանցի օգտատիրոջ՝ հնդկական «Բնազրում Ագրո էքսպորտս» ընկերության արտադրության «Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգի մեջ որդեր լինելու վերաբերյալ գրառման հիման վրա՝ Սննդամթերքի անվտանգության պետկան ծառայությունը ձեռնարկել է պետական վերահսկողության միջոցառումներ: ՍԱՊԾ-ից հայտնում են, որ իրենց աշխատակիցներն այցելել են Մարգարյան 23/6 հասցեում գտնվող «Կայզեր» սուպերմարկետ, որտեղ պահման պայմանների խախտումներ չեն արձանագրվել, իսկ նույն խմբաքանակի մարինացված վարունգի տեղում բացված-կտրատված 3 նմուշների մեջ էլ որևէ բան չեն հայտնաբերել:
Ծառայությունը ներմուծողին հանձնարարել է կապ հաստատել արտադրող ընկերության հետ՝ մանրամասները պարզելու համար:
«Lutik» ապրանքանիշի ներմուծող «Մինի Բասկոնիա» ընկերության ներկայացուցիչները ծառայությանը տեղեկացրել են, որ խնդիրի մասին բարձրաձայնած քաղաքացու հետ կապ են հաստատել, նրանից նմուշ վերցրել՝ փորձաքննության ներկայացնելու համար: Կարանտին փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ վարունգի մեջ եղել են միջատի, մասնավորապես՝ սև ճանճի թրթուրներ: Սա նշանակում է, որ տվյալ անհամապատասխանությունը չէր կարող առաջանալ արտադրանքի տեղափոխման և պահման ընթացում և հանդիսանում է արտադրության պրոցեսում առաջացած խնդիր:
12:44 07.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 4-7-ը12:44 07.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 4-7-ըԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 4-7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 198 դեպք, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 37, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 17, հոգեկան ներգործության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության ու խարդախության՝ 15-ական, սառը զենքի […] ...
12:36 07.04.2025
«Արաքս» թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել էՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Ջրարբի), կատարել նմուշառում առկա ապրանքնատեսակներից և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ «հավի միս պաղեցված» արտադրատեսակի նմուշը՝ «ախտածին ա/թ սալմոնելաներ», իսկ «հավի միս սառեցված» արտադրատեսակի նմուշը՝ «տեխնոլոգիապես ավելացված խոնավության զանգվածային մաս» ցուցանիշներով չեն համապատասխանել […] ...
12:28 07.04.2025
Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակըՀրապարակվել է Հիդրոմետի օդի աղտոտվածության 2024թ. ամփոփագիրը, որի համաձայն Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակը: Եթե նախորդ տարիներին դիտարկվող քաղաքներում փոշու ամենաբարձր մակարդակը գրանցվում էր Երևանում, ապա 2024-ին այդ ցուցանիշը նվազել է, և Երևանը 4-րդն է այդ ցուցանիշով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...
12:20 07.04.2025
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլըԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ավարտական ներկայացմամբ ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող կրթամշակութային ծրագրին այս տարի մասնակցել է 70 աշակերտ՝ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից։ «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրն այս տարի անցկացվել է մարտի 18-ից […] ...
12:12 07.04.2025
Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...