Շիրակի մարզի ջրամբարներում ջրի բավարար պաշար կա, բայց առայժմ պահանջարկ չկա․ տեղումնառատ ամիսները խախտել են ոռոգման սեզոնի մեկնարկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+10.09 oC

Շիրակի մարզի ջրամբարներում ջրի բավարար պաշար կա, բայց առայժմ պահանջարկ չկա․ տեղումնառատ ամիսները խախտել են ոռոգման սեզոնի մեկնարկը

20:04 26.05.2022

Շիրակի մարզի առնվազն երեք՝ Կառնուտի, Վարդաքարի և Սառնաղբյուրի ջրամբարներում այս պահին բավարար ջրային պաշար կա կուտակված: 22 միլիոն խմ տարողության Կառնուտի ջրամբարում պատվարի ճաքերի պատճառով հնարավոր է կուտակել մինչև 18 միլիոն խմ պաշար: Ախուրյան գետից այս տարի ջրառը սկսվել է մարտի երկրորդ տասնօրյակից: Ջրամբարն անցած տարի ձմեռացման էր գնացել մոտ 2 միլիոն խմ ջրի պաշարով: Նախատեսվում է Շիրջրանցքով օրական մինչև 200 հազար խմ ջրալրում կատարել մինչ ոռոգման սեզոնի մեկնարկը և կուտակել անհրաժեշտ քանակության ջուր: Նախորդ տարվա համեմատ այժմ ջրամբարում հաջողվել է լցնել 15 միլիոն 200 հազար խմ ջուր:

Կառնուտի ջրամբարն ունի դոտացիոն մուտքեր, իսկ Վարդաքարի ու Սառնաղբյուրի ջրամբարներում հիմնական ջրի ծավալն ապահովում են ավազանների ձնհալքերից ու ընթացիկ տեղումներից: Երկու ջրամբարներում առայժմ բավարար քանակի ջրի ծավալ ապահովել չի հաջողվել:

Արագածի բարձրադիր լեռնային գոտիներում նոր սկսված ձնհալի միջոցով կհասցնեն  Վարդաքարի ու Սառնաղբյուրի ջրամբարներում անհրաժեշտ ջրալրումներ  կատարել: Թեև այս տարի վարուցանքի ուշ մեկնարկով ու տեղումների առատությամբ պայմանավորված գյուղացիական տնտեսություններից ոռոգման ջրի  պահանջարկ դեռ չի ներկայացվել: Այսինքն՝ հիմա էլ ջրամբարներում ջուր կա, բայց սպառող չկա:

«Մինչ օրս մարզի ջրօգտագործողներից հայտեր չենք ստացել, թեկուզ բազմամյա խոտաբույսերի կամ հացահատիկային կուլտուրաների ցանքերը ոռոգելու համար։ Նախորդ տարի էս ժամանակ արդեն բավականին հայտեր ունեինք, բավականին ջուր ունեինք տված ջրօգտագործողներին։ Անցած տարի ունեինք դեֆիցիտ ջրի թե՛ ջրամբարներում, թե՛ գետերում։ Անցած տարի ոռոգման ջրի հետ կապված մեծ պրոբլեմներ էին առաջանում»,- նշում է Շիրակ ՋՕ ընկերության ջրօգտագործման բաժնի պետ  Արթուր Սիմոնյանը։

Ջրի պահանջ հողօգտագործողներն ու ֆերմերները դեռ չեն ներկայացրել, բայց ընկերությունը շարունակում է ջրամատակարարման դիմաց պայմանագրերի կնքման գործընթացը: Այս դեպքում էլ գյուղացիական տնտեսությունները պայմանագրեր կնքել չեն շտապում։ Պայմանագրերի ձևաթղթերում  ու պարտավորությունների դրույթներում նաև կատարվել են որոշակի փոփոխություններ։ Հենց կնքվող պայմանագիրը կհամարվի ընկերության ու գյուղացու միջև իրավական այն փաստաթուղթը, որով էլ նախապես կպլանավորվի ջրամբարներից բաց թողնման ենթակա անհրաժեշտ քանակության ջրի ծավալը:

«Պայմանագրի նոր ձևաթուղթ ենք ստացել կառավարությունից։ Պայմանագիրը կնքելու համար  անհրաժեշտ է տվյալ հողօգտագործողի հողերի կադաստրային կոդերը, որ ձևակերպումը GPS համակարգում ճիշտ կատարվի, հետո այդ պայմանագրի հիման վրա նոր ծրագիրը  կհաշվարկի տվյալ մշակաբույսին անհրաժեշտ ջրի ծավալները, որ մենք կարողանանք  հատուկ պլանավորում անենք տվյալ ջրանցքում կամ համայնքում»,- նշում է Արթուր Սիմոնյանը։

Այս տարի ջրընդունիչ կետերում տեղադրվել են 170 նոր ջրաչափական սարքեր որոնցով կվերահսկեն մատակարարվող ջրի ծավալները։ Բայց հիմա էլ ջրբաժան մասնագետների պակաս ունեն, համայնքներում աշխատողներ չեն կարողանում գտնել: Այս պահին ընկերությունը ունի 20 ջրբաժան մասնագետի կարիք։

Ջուրն առաջնահերթ կհասնի պայմանագիր ունեցող հողօգտագործողների ցանքատարածքներին, իսկ չունեցողները նախորդ տարիների նման, ստիպված սպասելու են իրենց հերթին: Մարզում այս տարի, ըստ մասնագետների, ոռոգման ջրի դեֆիցիտ չի լինի, այս ընթացքում կարգավորվել է նաև ջրանցքից սնվող ՀԷԿ-երին մատակարարվող ջրի ծավալը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում

01:11 08.04.2025

Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում

Սույն թվականի ապրիլի 8-ին` տեղական ժամանակով ժամը 00:35-ին (Գրինվիչի ժամանակով ապրիլի 7-ին՝ ժամը 20։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 46․56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ 3․3 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Թուրքիայի հետ Սիրիայի հարցով հակամարտությունից խուսափելու հնարավորությունը

00:59 08.04.2025

Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Թուրքիայի հետ Սիրիայի հարցով հակամարտությունից խուսափելու հնարավորությունը

Իսրայելը ԱՄՆ-ին դիտարկում է որպես միջնորդ, որը կարող է օգնել նրան խուսափել Սիրիայի հարցով Թուրքիայի հետ հակամարտությունից: Այս մասին հայտարարել է Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներով։ «Մենք քննարկել ենք նաև իրավիճակը Սիրիայում: Մենք բարիդրացիական հարաբերություններ ունեինք Թուրքիայի հետ, որոնք վատթարացան, և մենք չենք ուզում տեսնել, որ […] ...

Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

00:51 08.04.2025

Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 20 հազար բնակչություն ունեցող Սինաբանգ գյուղից 65 կմ հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

The Hill. Թրամփի վարչակազմը պլանավորում է ռազմական շքերթ անցկացնել հունիսի 14-ին

00:45 08.04.2025

The Hill. Թրամփի վարչակազմը պլանավորում է ռազմական շքերթ անցկացնել հունիսի 14-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է հունիսի 14-ին զորահանդես անցկացնել ամերիկյան մայրաքաղաքում, այս մասին հայտնում է The Hill թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, միջոցառումը կհամընկնի ամերիկյան ցամաքային զորքերի 250-ամյակի և Թրամփի ծննդյան օրվա հետ։ Հունիսի 14-ին Սպիտակ տան առաջնորդը կդառնա 79 տարեկան։ Washington City Paper-ի տեղեկություններով՝ սպասվում է, որ շքերթի […] ...

Ռոբերտ Դե Նիրոն Կաննի 78-րդ կինոփառատոնում կարժանանա պատվավոր մրցանակի

00:33 08.04.2025

Ռոբերտ Դե Նիրոն Կաննի 78-րդ կինոփառատոնում կարժանանա պատվավոր մրցանակի

Ամերիկացի դերասան Ռոբերտ Դե Նիրոն կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի» պատվավոր մրցանակին Կաննի 78-րդ կինոփառատոնում, որը կանցկացվի մայիսի 13-ից 24-ը Ֆրանսիայի հարավում։ Այս մասին հայտնել են կինոփառատոնի կազմակերպիչները։ «Ռոբերտ Դե Նիրոն կինոյի լեգենդ է դարձել իր ներքուստ կենտրոնացած ոճով, որը դրսևորվում է թե՛ նրա ժպիտի փափկությամբ, թե՛ հայացքի ամրությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։ Մրցանակը կհանձնվի մայիսի […] ...

Թրամփին չի գոհացնում Ուկրաինայի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը

00:23 08.04.2025

Թրամփին չի գոհացնում Ուկրաինայի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ուկրաինան կարող են մոտենալ պայմանավորվածություններին, սակայն Վաշինգտոնին չի բավարարում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք հանդիպում ենք Ռուսաստանի հետ, հանդիպում ենք Ուկրաինայի հետ: Եվ թվում է, թե մոտենում ենք (խմբ.համաձայնություններին): Բայց ինձ դուր չեն գալիս վերջին շաբաթվա բոլոր ռմբակոծությունները: Դա սարսափելի է»,- ասել է Թրամփը Իսրայելի վարչապետ […] ...

BACK_TO_TOP