12:12 28.05.2022
Կոգնիտիվ-վարքագծային թերապիայի մասնագետ և սոցիալական հոգեբան Էլիս Բոյսն առանձնացնում է վեց տեսակի խորհուրդ, որոնք նյարդայնացնում են կանանց: Նրա խոսքով՝ պարտականություններ փոխանցելու կամ ինքդ քեզ մասին հոգ տանելու խորհուրդը կարող է վիրավորել, ինչպես նաև ցույց տալ խորհրդատուի որոշակի գերազանցությունը, հայտնում է Psychology Today-ը։
«Փոքր» պարտականությունները հանձնարարելու խորհուրդը կարող է անտեղի թվալ կանանց, քանի որ այդ պարտականությունները կանայք կատարում են առանց հիշեցնելու՝ ճաշ պատրաստելը, մաքրելը և այլն: Փորձագետն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ այսպիսի հանձնարարականները կարող են որպես վիրավորական և արժեզրկող հնչել։
Հոգեբանի խոսքով՝ լուրերը դիտելուց հրաժարվելու խորհուրդը կարող է վիրավորական կամ նյարդայնացնող թվալ, քանի որ հուշում է, որ կինը պետք է իբր մեկուսացված լինի օրակարգից՝ չհասկանալով, թե աշխարհում կատարվողն ինչպես կազդի իր կյանքի կամ բարեկեցության վրա։ Պարզաբանումը, որ աշխարհն այնպիսին չէ, ինչպիսին կցանկանային շատերը, նույնպես, ըստ փորձագետի, բացասական մեսիջ է պարունակում։
Չանհանգստանալը, եթե հանկարծ սխալ տեղի ունենա, նույնպես այնքան էլ արդյունավետ խորհուրդ չէ, կարծում է հոգեբանը։ Բոյսի խոսքով՝ հաճախ կանայք իրենց սխալները շատ ավելի երկար են հիշում, քան տղամարդիկ։ Ուստի հաջողության հասնելու և արդյունավետ լինելու մասին շատ խորհուրդներ տարբեր սեռերի կողմից տարբեր կերպ են ընկալվում:
Հաջորդ նյարդայնացնող խորհուրդը, ըստ հոգեբանի, հիշեցում է՝ 100 տոկոսով հետևողական լինել ձեր արարքներում և սովորություններում։ Բոյսը նշում է, որ հնարավոր է ավելի արդյունավետ լինել նույնիսկ որոշ առաջնահերթություններ փոխելով՝ առանց ափսոսանքի կամ մեղքի զգացման։
Ձեր մասին հոգ տանելը ևս մեկ խորհուրդ է, որը կարող է զայրացնել: Այն, ըստ փորձագետի, կարող է չափազանց հովանավորչական թվալ, որը կմատնի զրուցակցի գերազանցության զգացումը:
00:00 27.04.2025
Քաղաքը բացօթյա թանգարան է, իսկ յուրաքանչյուր պատ՝ նրա կենդանի պատմության նոր էջըԵրևանյան ևս մեկ անկյուն արդեն կառանձնանա իր իմաստով ու սյուրռեալիզմի տարրերով: Գարեգին Հարությունյանն ու Հարութ Աղաբալյանը նոր շունչ ու իմաստ են հաղորդել Սարյան փողոցի շենքերից մեկին: Թեման մայրությունն է, կին, ով իր մեջ կրում է ավանդույթը, ուժը, նրբությունն ու իմաստությունը: Իսկ նրա ներսում՝ մի ամբողջ ժառանգություն, որ փոխանցվում է սրտից սիրտ՝ առանց բառերի: Երիտասարդները խոստովանում […] ...
23:59 26.04.2025
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն Աղվերանում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին, մարզիչներին, մրցավարներին: Վարչապետը ողջունել է մասնակիցներին, շնորհավորել նրանց եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն ստանալու համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարբեր մարզաձևերում «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարի անցկացումը և ընդգծել, որ դրա նպատակը հասարակության, այդ թվում՝ դպրոցահասակ երեխաների շրջանում առողջ ապրելակերպի […] ...
23:55 26.04.2025
Մայրաքաղաքում նշվում է քաղաքացու օրըԱմեն տարի ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը նշվում է ՀՀ քաղաքացու օրը։ Այս տարի այն ապրիլի 26-ին է։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրվել էին արկղեր, որտեղ քաղաքացիներին հնարավորություն էր տրված իրենց մաղթանքը գրել տոնի առիթով և դնել արկղի մեջ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանցիներն ու քաղաքի հյուրերը իրենց բարեմաղթանքն են հղում […] ...
23:49 26.04.2025
Երևանի շինհրապարակներից մեկում աշխատակիցը մնացել է մեքենայի և փորվածքի միջև․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոցԱպրիլի 26-ին, Երևանում հերթական էլիտար շենքի կառուցման վայրում աշխատանքային կանոնները չպահպանելու հետևանքով աշխատակից է տուժել: Ժամը 11:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 11 խումբը Ռուբեն Սևակ փողոցից «պոլիտրավմա» ախտրոոշմամբ Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Կարեն Ս.-ն է: Ժամը […] ...
23:42 26.04.2025
Վարչապետի գավաթի եզրափակիչ փուլին նախորդող խարույկ-երեկոն․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Instagram-ի իր էջերում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Սեղանի թենիսի Վարչապետի գավաթի եզրափակիչ փուլին նախորդող խարույկ-երեկոն»։ Մանրամասները՝ տեսանյութում։ Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Nikol Pashinyan (@nikolpashinyan_official) ...
23:36 26.04.2025
Փարիզի Հաղթական կամարի հավերժական կրակի թեժացման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերիԱպրիլի 26-ին, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումների շրջանակում, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Գրիգոր Եպիսկոպոս Խաչատրյանի, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) և Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի ռազմիկների և դիմադրության շարժման անդամների միության (ANACRA) ղեկավարության գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիսավոր երթ դեպի Փարիզի Հաղթական կամար։ Այս […] ...