Մահվան ելքով վրաերթ Աբովյանում. վարորդը փախուստի է դիմել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 11 2024
  • $
    387.17
  • RUBLE
    3.95
  • 420.51
WEATHER
+16.09 oC

Մահվան ելքով վրաերթ Աբովյանում. վարորդը փախուստի է դիմել

00:51 02.08.2018

Կոտայքի մարզում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել: Օգոստոսի 1-ին ժամը՝ 21։00-ի սահմաններում, Opel մակնիշի 35 QS 143 համարանիշի ավտոմեքենայի վարորդն Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, լքել է մեքենան ու դիմել փախուստի։ Աբովյանի բժշկական կենտրոն տեղափոխված տուժածը, գիտակցության չգալով, մահացել է։

Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մահացածի ինքնությունը պարզելու և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողները մանկասայլակի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են բջջային հեռախոս և այլ արգելված իրեր

17:41 01.11.2024

«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողները մանկասայլակի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են բջջային հեռախոս և այլ արգելված իրեր

ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները նոյեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, զննության են ենթարկել կալանավորված անձ Է․Յ․-ի մոտ երեխայի հետ երկարատև տեսակցության եկած կնոջ՝ Է․Ս․-ի իրերը։ Ծառայողները խուզարկության արդյունքում մանկական սայլակի անիվի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են բջջային հեռախոս, ականջակալ և USB լար։ Ինչպես տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից, դեպքի առթիվ նախաձեռնվել է […] ...

ԼՂ հայրենակիցների համար մշակվել է 2025 թվականից գործարկման նախատեսվող նորացված աջակցության ծրագիր. ԱՍՀՆ

17:36 01.11.2024

ԼՂ հայրենակիցների համար մշակվել է 2025 թվականից գործարկման նախատեսվող նորացված աջակցության ծրագիր. ԱՍՀՆ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է 2025 թվականից գործարկման նախատեսվող նորացված աջակցության ծրագիր։ Միջոցառման մշակման գործընթացում հաշվի են առնվել ԼՂ հայրենակիցների հետ տարբեր ձևաչափերով կայացած հանդիպումները և դրանց շրջանակում ստացած առաջարկ-դիտարկումները։ Ըստ այդմ, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով՝ 2025 թ․ նախատեսվում է տրամադրել աջակցության ծրագիրը հետևյալ ձևաչափերով․ 2025 թ. […] ...

12 մարդ է զոհվել արևելյան Լիբանանում իսրայելական հարձակման հետևանքով․ ԶԼՄ

17:30 01.11.2024

12 մարդ է զոհվել արևելյան Լիբանանում իսրայելական հարձակման հետևանքով․ ԶԼՄ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Լիբանանի արեւելքում գտնվող Բաալբեկ քաղաքի մոտ գտնվող Ամխազ գյուղի վրա։ Այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA): Նշվում է, որ հարձակման թիրախը եղել է բնակելի շենքը։ Նախնական տվյալներով՝ հրետակոծության հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ։ Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսել է «Հյուսիսի նետեր» ռազմական գործողությունը Լիբանանում շիական «Հըզբոլլահ» շարժման […] ...

Լիբերտադորեսի գավաթի եզրափակչում կխաղան բրազիլական ակումբներ

17:23 01.11.2024

Լիբերտադորեսի գավաթի եզրափակչում կխաղան բրազիլական ակումբներ

Ուրուգվայում կայացել է Լիբերտադորեսի գավաթի խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչը, որտեղ «Պենյարոլը» 3-1 հաշվով առավելության է հասել «Բոթաֆոգոյի» նկատմամբ: Կողմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր բրազիլական ակումբի հաղթանակով (5-0): Երկու խաղի արդյունքում «Բոթաֆոգոն» հաղթել է 6-3 հաշվով և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Մինեյրոյի» հետ: ...

Ջաջուռ բնակավայրի տարածքում երիտասարդ ընտանիքի երեք անդամների մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքով մեղադրանք է ներկայացվել նաև խախտում կատարած վարորդի ծանոթին

17:15 01.11.2024

Ջաջուռ բնակավայրի տարածքում երիտասարդ ընտանիքի երեք անդամների մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքով մեղադրանք է ներկայացվել նաև խախտում կատարած վարորդի ծանոթին

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ավարտվել է 2024 թվականի հուլիսի 26-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում երեք մարդու կյանք խլած ավտոպատահարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը` 2 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15կմ. հատվածում՝ Շիրակի […] ...

Քննարկվել է 2024-2026 թթ. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի նախագիծը

17:07 01.11.2024

Քննարկվել է 2024-2026 թթ. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2024-2026 թվականների Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի և դրանից բխող գործողությունների ծրագրի նախագիծը: Նախ անդրադարձ է կատարվել նախորդ ռազմավարության արդյունքներին, որոնց թվում են՝ Ներքին գործերի նախարարության ստեղծումը, Պարեկային ծառայության ներդնումը, օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծումը, պարեկային ծառայության կադրերի պատրաստման ուղղությամբ իրականացված ծրագրերը և այլն: […] ...

BACK_TO_TOP