ԱՄԷ-ն երկու տարվա ընթացքում առաջին անգամ նավթ է ուղարկել Եվրոպա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+19.09 oC

ԱՄԷ-ն երկու տարվա ընթացքում առաջին անգամ նավթ է ուղարկել Եվրոպա

11:29 25.05.2022

Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) երկու տարվա ընթացքում առաջին անգամ նավթ է ուղարկել Եվրոպա։ Այս մասին հայտնի է դարձել Bloomberg-ին։

Հրատարակության համաձայն՝ Moscow Spirit լցանավը, որը վարձել է ֆրանսիական TotalEnergies SA ընկերությունը, շարժվում է դեպի հոլանդական Ռոտերդամ նավահանգիստ։ Նշվում է, որ նավը 1 մլն բարել նավթ է տեղափոխում։ Բացի այդ, ԱՄԷ-ից նավթ կա սուպերտանկերի վրա, որն այս պահին Եգիպտոսի ճանապարհին է։ Նյութի հեղինակները նշել են, որ այդ նավթը նույնպես կարող է հայտնվել Եվրոպայում։

Նշվում է, որ ԱՄԷ-ն սկսել է նավթի խմբաքանակներ մատակարարել եվրոպական երկրներին, քանի որ նրանք հրաժարվում են ներմուծել Ռուսաստանից՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության պատճառով։

Հրատարակությունը նշում է, որ վերջին անգամ ԱՄԷ-ից Եվրոպա նավթ է մատակարարվել 2020 թվականի մայիսին՝ COVID-19-ի տարածման և նավթի շուկայի հետագա փլուզման պատճառով։

Ավելի վաղ Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) նավթի երեք նոր հանքեր էին հայտնաբերվել։ Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության (ADNOC) հայտարարության համաձայն, հանքավայրերից մեկը հայտնաբերվել է Աբու Դաբիի ամենամեծ ցամաքային հանքավայրում՝ Բու Խասայում, որը գտնվում է արաբական երկրի մայրաքաղաքից 200 կմ հարավ-արևմուտք։ Հանքերի ծավալը կազմում է 500 մլն բարել պրեմիում տեսակի նավթ։

Ներկայում Եվրամիությունը պատրաստվում է ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որի հիմնական բաղադրիչը կլինի ռուսական նավթի մատակարարումից հրաժարվելը։ Միաժամանակ ԵՄ անդամները դեռ չեն կարողացել համաձայնության գալ էմբարգոյի պարամետրերի շուրջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմավիրի մարզում 21-ամյա վարորդը «Chevrolet Volt»-ով վրաերթի է ենթարկել մայրուղին ոչ թույլատրելի հատվածով անցնող հետիոտնի

12:34 27.04.2025

Արմավիրի մարզում 21-ամյա վարորդը «Chevrolet Volt»-ով վրաերթի է ենթարկել մայրուղին ոչ թույլատրելի հատվածով անցնող հետիոտնի

Երեկ՝ ապրիլի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Ռուբեն Գ․-ն իր վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Առատաշեն գյուղի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 53-ամյա Կարեն Ս․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել […] ...

Ապրիլի 27-ից ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգը

12:12 27.04.2025

Ապրիլի 27-ից ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ 2025 թվականի ապրիլի 27-ից ուժի մեջ է մտել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որը սահմանում է կաթնամթերքի վաճառքի նոր կարգ։ Այսուհետ՝ Կանաչ դարակաշարերում տեղադրվելու է կաթնամթերք՝ առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի Նարնջագույն դարակաշարերում՝ կաթնամթերք, որը պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ Դարակաշարերի վրա նշումները պարտադիր […] ...

Երևանում 21-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բախվել է երկաթե հենասյանը

11:52 27.04.2025

Երևանում 21-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բախվել է երկաթե հենասյանը

Այսօր՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10 սահմաններում Նորագավիթում Երևանի բնակիչ 21-ամյա Մինաս Յ․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե հենասյանը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ ...

Իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 25-ի. կա 1139 տուժած

11:32 27.04.2025

Իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 25-ի. կա 1139 տուժած

Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, հայտնել է նահանգի դատական ​​համակարգի ղեկավարը: Նախկինում հաղորդվում էր 18 զոհի և 1139 վիրավորի մասին։ Շաբաթ կեսօրին Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել։ Իրանի կառավարության խոսնակը Fars գործակալությանը հայտնել է, որ այն տեղի է […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 27-ին

11:12 27.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 27-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․77 դրամ:   ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:52 27.04.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP