21:33 28.05.2022
Քիթ-կոկորդ-ականջաբան Վիկտորյա Լազարևան պատմել է, թե ինչու է վտանգավոր երկարատև հազն առանց մրսածության և ջերմության նշանների։ Նրա խոսքերը հայտնում է Solenka.Info-ն։
Բժիշկը բացատրել է, որ հազը մարմնի բնական պաշտպանիչ ռեակցիան է, որն առաջանում է, երբ շնչառական ուղիները պետք է մաքրվեն: Ամենից հաճախ այս ռեֆլեքսն առաջանում է սուր շնչառական վիրուսային վարակների սուր փուլում, սակայն եթե մրսածության նշաններ չկան, իսկ հազը դառնում է քրոնիկ, մասնագետը խորհուրդ է տվել դիմել բժշկի՝ պատճառները պարզելու համար:
Լազարևան նշել է մի քանի վտանգավոր հիվանդություններ, որոնց ախտանիշը կարող է լինել երկարատև հազը։ Դրանցից առաջինը թոքախտն է, որի նշանները վաղ փուլերում թուլությունն ու սուր հազի նոպաներն են, հատկապես ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո։ Նաև, ըստ բժշկի, սրտի հիվանդության դեպքում հաճախ է առաջանում, այսպես կոչված, «սրտի հազ», որն ուղեկցվում է շնչահեղձությամբ, կրծքավանդակի ցավով։
Բացի այդ, քիթ-կոկորդ-ականջաբանը նշել է, որ շնչուղիների բորբոքման հետևանքով առաջացած հազը ուղեկցվում է այնպիսի հիվանդություններով, ինչպիսիք են թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը, բրոնխիտը, լարինգիտը և վահանաձև գեղձի պաթոլոգիան։ Այս ռեֆլեքսը կարող է լինել օրգանիզմում մակաբույծների առկայության կամ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, մասնավորապես՝ գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության ախտանիշ։
Իսկ առանց մրսածության հազի առաջացման պատճառ կարող են լինել նյարդաբանական հիվանդությունները։ Մասնագետը նշել է, որ հաճախակի նեյրոգեն հազով կարող են արտահայտվել անհանգստությունն ու տագնապը։
00:00 27.04.2025
Քաղաքը բացօթյա թանգարան է, իսկ յուրաքանչյուր պատ՝ նրա կենդանի պատմության նոր էջըԵրևանյան ևս մեկ անկյուն արդեն կառանձնանա իր իմաստով ու սյուրռեալիզմի տարրերով: Գարեգին Հարությունյանն ու Հարութ Աղաբալյանը նոր շունչ ու իմաստ են հաղորդել Սարյան փողոցի շենքերից մեկին: Թեման մայրությունն է, կին, ով իր մեջ կրում է ավանդույթը, ուժը, նրբությունն ու իմաստությունը: Իսկ նրա ներսում՝ մի ամբողջ ժառանգություն, որ փոխանցվում է սրտից սիրտ՝ առանց բառերի: Երիտասարդները խոստովանում […] ...
23:59 26.04.2025
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն Աղվերանում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին, մարզիչներին, մրցավարներին: Վարչապետը ողջունել է մասնակիցներին, շնորհավորել նրանց եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն ստանալու համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարբեր մարզաձևերում «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարի անցկացումը և ընդգծել, որ դրա նպատակը հասարակության, այդ թվում՝ դպրոցահասակ երեխաների շրջանում առողջ ապրելակերպի […] ...
23:55 26.04.2025
Մայրաքաղաքում նշվում է քաղաքացու օրըԱմեն տարի ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը նշվում է ՀՀ քաղաքացու օրը։ Այս տարի այն ապրիլի 26-ին է։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրվել էին արկղեր, որտեղ քաղաքացիներին հնարավորություն էր տրված իրենց մաղթանքը գրել տոնի առիթով և դնել արկղի մեջ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանցիներն ու քաղաքի հյուրերը իրենց բարեմաղթանքն են հղում […] ...
23:49 26.04.2025
Երևանի շինհրապարակներից մեկում աշխատակիցը մնացել է մեքենայի և փորվածքի միջև․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոցԱպրիլի 26-ին, Երևանում հերթական էլիտար շենքի կառուցման վայրում աշխատանքային կանոնները չպահպանելու հետևանքով աշխատակից է տուժել: Ժամը 11:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 11 խումբը Ռուբեն Սևակ փողոցից «պոլիտրավմա» ախտրոոշմամբ Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Կարեն Ս.-ն է: Ժամը […] ...
23:42 26.04.2025
Վարչապետի գավաթի եզրափակիչ փուլին նախորդող խարույկ-երեկոն․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Instagram-ի իր էջերում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Սեղանի թենիսի Վարչապետի գավաթի եզրափակիչ փուլին նախորդող խարույկ-երեկոն»։ Մանրամասները՝ տեսանյութում։ Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Nikol Pashinyan (@nikolpashinyan_official) ...
23:36 26.04.2025
Փարիզի Հաղթական կամարի հավերժական կրակի թեժացման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերիԱպրիլի 26-ին, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումների շրջանակում, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Գրիգոր Եպիսկոպոս Խաչատրյանի, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) և Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի ռազմիկների և դիմադրության շարժման անդամների միության (ANACRA) ղեկավարության գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիսավոր երթ դեպի Փարիզի Հաղթական կամար։ Այս […] ...