19:58 24.05.2022
Խաչատուր Ավետիսյանի անվան Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբը հանդես է գալիս ևս մեկ նոր նախաձեռնությամբ՝ ներկայանալով հայտնի երաժիշտների ու կատարողների հետ համատեղ համերգային ծրագրերով: Հայկական երգի և մեղեդու հանրայնացմանն ուղղված նախագիծը կոչվում է «Ակունքներ», որն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Նախագծի շրջանակներում առաջին համատեղ համերգային ծրագիրն է կազմակերպվել ՀՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Գևորգ Դաբաղյանի հետ: Գյումրիի ժողգործիքների պետական նվագախմբի հետ ճանաչված դուդակահարի համագործակցությունը սկսվել է 15 տարի առաջ: Նոր ծրագրում հնչել են Կոմիտասի ստեղծագործությունները, Խաչատուր Ավետիսյանի մեծ ժողովրդականություն վայելող երգերի մեղեդիները:
«Շատ լավ կոլեկտիվ է, համախմբված ու լավ երաժիշտներ են, ես սիրով եմ իրենց հետ աշխատում։ Այս անգամ էլ, երբ այս հրավերը ստացա, սիրով համաձայնվեցի, որովհետև Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբը շատ եմ սիրում»,- նշում է ՀՀ ժողովրդական արտիստ Գևորգ Դաբաղյանը։
Համերգն ինքնին դարձավ վարպետաց դաս դահլիճում ներկա երիտասարդ դուդուկահարների համար: Ըստ Գևորգ Դաբաղյանի՝ ունենք սերունդ, որը հետաքրքրված է հայ մարդու դիմագիծը աշխարհին ներկայացնող ազգային նվագարանով, այսօր էլ շատերն են ձգտում սովորել ծիրանափողի գաղտնիքներն ու վարպետությունը:
Վարպետի և Գյումրիի ժողգործիքների պետական նվագախմբի հետ բեմ եկավ 14 ամյա Նարեկը, որը երկու տարի առաջ Ուկրաինայից է Հայաստան եկել, ժողովրդական արտիստ Գևորգ Դաբաղյանի մոտ դուդուկ նվագել է սովորում: Նարեկի համար իր ուսուցչի հետ միասին բեմ բարձրանալն ու ազգային մեղեդիներ հնչեցնելն ուղղակի հպարտանալու առիթ էր։
«Ես ունեմ հիմա շատ աշակերտներ Ուկրաինայից, Անգլիայից, Ֆրանսիայից, որոնք հիմա Երևանում են և դուդուկ նվագել են սովորում։ Կոնսերվատորիայում դասավանդելով էլ՝ ես տեսնում եմ ամեն օր ավելացող դուդուկահարների մեծ բանակ, որի համար ես շատ ուրախ եմ և հպարտանում եմ»,- ասում է ՀՀ ժողովրդական արտիստ Գևորգ Դաբաղյանը։
Բազմաթիվ հայտնի ֆիլմերում է հնչել Գևորգ Դաբաղյանի դուդուկը, ժողովրդական արտիստի համար ծիրանափողը մեր ազգային դիմագիծն է, որի հաղթարշավը համաշխարհային երաժշտարվեստում շարունակվում է։
«Նվագարանը մեր ազգային ինքնության դրսևորումներից է, կարևոր բաղադրիչներից մեկն է՝ ազգային երաժշտության կարևորագույն կրողներից մեկը։ Հենց դուդուկը լավագույնս օրինակ ծառայեց, թե ինչպես կարելի է այդ ինքնությունը նեղ շրջանակներից դուրս բերել միջազգային ասպարեզ և ներկայանալ որպես ազգային գործիք ու ծառայեցնել միջազգային երաժշտության տարբեր հարթակներում»,- ասում է Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրի մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանը։
«Ակունքներ» նախագծի համերգային առաջին ծրագրում հնչել են Գուսան Շահենի և Սայաթ-Նովայի ստեղծագործություններն ու կոմպոզիտորական մշակումները։ Համերգն ավարտվել է հատուկ Գյումրիի ժողգործիքների պետական նվագախմբի համար մշակված մանսուրյանական կինոերաժշտությունների կատարմամբ: Համերգային հաջորդ ծրագրի հյուրն է լինելու ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Համլետ Գևորգյանը:
00:51 08.04.2025
Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել00:23 08.04.2025
Թրամփին չի գոհացնում Ուկրաինայի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը00:00 08.04.2025
Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին01:11 08.04.2025
Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերումՍույն թվականի ապրիլի 8-ին` տեղական ժամանակով ժամը 00:35-ին (Գրինվիչի ժամանակով ապրիլի 7-ին՝ ժամը 20։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 46․56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ 3․3 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
00:51 08.04.2025
Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 20 հազար բնակչություն ունեցող Սինաբանգ գյուղից 65 կմ հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
00:45 08.04.2025
The Hill. Թրամփի վարչակազմը պլանավորում է ռազմական շքերթ անցկացնել հունիսի 14-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է հունիսի 14-ին զորահանդես անցկացնել ամերիկյան մայրաքաղաքում, այս մասին հայտնում է The Hill թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, միջոցառումը կհամընկնի ամերիկյան ցամաքային զորքերի 250-ամյակի և Թրամփի ծննդյան օրվա հետ։ Հունիսի 14-ին Սպիտակ տան առաջնորդը կդառնա 79 տարեկան։ Washington City Paper-ի տեղեկություններով՝ սպասվում է, որ շքերթի […] ...
00:33 08.04.2025
Ռոբերտ Դե Նիրոն Կաննի 78-րդ կինոփառատոնում կարժանանա պատվավոր մրցանակիԱմերիկացի դերասան Ռոբերտ Դե Նիրոն կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի» պատվավոր մրցանակին Կաննի 78-րդ կինոփառատոնում, որը կանցկացվի մայիսի 13-ից 24-ը Ֆրանսիայի հարավում։ Այս մասին հայտնել են կինոփառատոնի կազմակերպիչները։ «Ռոբերտ Դե Նիրոն կինոյի լեգենդ է դարձել իր ներքուստ կենտրոնացած ոճով, որը դրսևորվում է թե՛ նրա ժպիտի փափկությամբ, թե՛ հայացքի ամրությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։ Մրցանակը կհանձնվի մայիսի […] ...
00:23 08.04.2025
Թրամփին չի գոհացնում Ուկրաինայի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակըՌուսաստանը, ԱՄՆ-ը և Ուկրաինան կարող են մոտենալ պայմանավորվածություններին, սակայն Վաշինգտոնին չի բավարարում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք հանդիպում ենք Ռուսաստանի հետ, հանդիպում ենք Ուկրաինայի հետ: Եվ թվում է, թե մոտենում ենք (խմբ.համաձայնություններին): Բայց ինձ դուր չեն գալիս վերջին շաբաթվա բոլոր ռմբակոծությունները: Դա սարսափելի է»,- ասել է Թրամփը Իսրայելի վարչապետ […] ...
00:11 08.04.2025
Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 7 խաղափուլից հետո2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 4 խաղափուլ: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 7 խաղափուլից հետո միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը ունի 5.5 միավոր և կիսում է 3-6-րդ հորիզոնականները: Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ունի 5 միավոր և գտնվում է 9-րդ հորիզոնականում: Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը ունի 4.5 միավոր, կանանց գրոսմայստեր […] ...