17:56 20.05.2022
Մայիսի 20-ին հրավիրվել է Արցախի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:
ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած ոլորտի 2021 թվականի բյուջեի կատարողականը:
ԿԳՄՍ նախարարության ճշտված բյուջեն 17 մլրդ ՀՀ դրամ էր, որից 15 մլրդ-ը ուղղվել է կրթության ու գիտության ոլորտին:
Տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթությանն է հատկացվել 9 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 96.8 տոկոս:
Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության համար նախատեսված էր 587 մլն դրամ, փաստացի ծախսվել է 556 մլն-ը, կատարողականը՝ 94.7 տոկոս:
Գիտության համար նախատեսված էր 38 մլն ՀՀ դրամ, կատարողականը 73 տոկոս էր:
Բարձրագույն կրթության համար նախատեսված 1 մլրդ 71 մլն-ից ծախսվել է 1 մլրդ 54 մլն-ը, կատարողականը՝ 98.4 տոկոս, այդ թվում՝ «Պետական աջակցություն արտասահմանյան բուհրում ԱՀ-ից նպատակային ուսումնառություն ստացող ուսանողներին տրվող փոխհատուցում» հոդվածով 18 մլն դրամ: «Ոչ ֆորմալ կրթություն» ծրագրով նախատեսված 83 մլն դրամից ծախսվել է 31 մլն-ը, կատարողականը՝ 37.7 տոկոս:
Հրատարակչային ծախսերը պլանավորված 9 մլն-ի դիմաց իրականացվել են 7 մլն-ի չափով, կատարողականը՝ 88.8 տոկոս:
Ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը չի իրականացվել ծրագրային փոփոխությունների և համաճարակի պատճառով:
Մշակույթի և երիտասարդության հարցերի վարչության բյուջեն 75 մլն դրամ էր, կատարողականը՝ 93.2 տոկոս: Մշակութային միջոցառումների համար նախատեսված էր 30 մլն դրամ, կատարողականը՝ 93.8 տոկոս, երիտասարդական ծրագրեր՝ 10 մլն դրամ, կատարողականը 82.1 տոկոս:Հուշարձանների պահպանման համար նախատեսվել էր 30 մլն դրամ, կատարողականը՝ 97.5 տոկոս:
Սպորտի ճշտված պլանը 109 մլն դրամ էր, փաստացի ծախսվել է 108 մլն դրամ, կատարողականը՝ 99.8 տոկոս:
Պատգամավորները հարցադրումներ են ուղղել նախարարին, նաև հանդես են եկել առաջարկներով:
20:07 28.04.2025
ՆԳՆ-ն միավորում է ջանքերը՝ խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերի ամրապնդման նպատակով․ կայացել է աշխատանքային խմբի նիստՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ոլորտում պետական քաղաքականության միասնականություն ապահովելու և առավել ընդգրկուն գործիքակազմեր մշակելու նպատակով։ Ապրիլի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Մասնակցում էին ՆԳ նախարարության, Քննչական կոմիտեի, Գլխավոր դատախազության, […] ...
19:53 28.04.2025
Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է Madrid Universal-ը։ «Ռեալը» վերջին շրջանում երկու անգամ կապվել է գերմանացի մասնագետի հետ` իմանալու նրա ծրագրերը։ Իսպանական ակումբին գրավում են 57-ամյա մարզչի` բարձր մակարդակով աշխատելու փորձը, տակտիկական մակարդակը և աստղային ֆուտբոլիստների հետ աշխատելու ունակությունը։ Կլոպը 2024թ. հուլիսին է հեռացել «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից։ ...
19:41 28.04.2025
Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում […] ...
19:36 28.04.2025
Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում՝ BRICS-ի երկրների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակում։ Նախարարները ջերմորեն ողջունել են և միմյանց ձեռք են սեղմել: ...
19:30 28.04.2025
Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարել է հարյուրավոր խոստումներ և ունեցել է ամենապատմական պաշտոնավարման առաջին 100 օրը, ասել է Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լևիթը։ «Թրամփի առաջին 100 օրերը, անկասկած, եղել են ամենամոնումենտալն ու պատմականը ամերիկյան պատմության մեջ ցանկացած վարչակազմի համեմատությամբ: Նախագահ Թրամփն արդեն կատարել է իր տված հարյուրավոր խոստումները», – ասել է Լևիթը ճեպազրույցում: Նա ասել […] ...