Սննդաբանը զգուշացրել է նիհարողներին «վտանգավոր» մրգերի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+19.09 oC

Սննդաբանը զգուշացրել է նիհարողներին «վտանգավոր» մրգերի մասին

20:44 21.05.2022

Սննդաբան Ելենա Սոլոմատինան պապայան անվանել է նիհարողների համար լավագույն միրգը։ Ըստ նրա՝ «ամենանենգ» մրգի կոչումը բանանն է։

«Պապայան լավագույնն է նիհարելու համար: Ընդհանուր առմամբ, գրեթե բոլոր թթվային մրգերն ու հատապտուղները կարող են հարմար լինել նիհարելու համար, քանի որ դրանք բոլորն էլ ցածր կալորիականություն ունեն։ Բայց պապայան լավագույնն է», – ասել է Սոլոմատինան:

Իսկ խաղողից ու բանանից սննդակարգ պահող մարդկանց մասնագետը խորհուրդ տվեց հրաժարվել։ «Դրանք շատ գլյուկոզա են պարունակում»,- բացատրել է նա: Մասնագետը նաև խորհուրդ է տվել ավելի քիչ ուտել խուրմա, սեխ և ձմերուկ։

Սննդաբանի կարծիքով՝ նիհարողները պետք է իրենց սննդակարգը 70 տոկոսով կազմեն բանջարեղենով։ Դրանք հարուստ են մանրաթելերով, ընդգծել է նա: «Մեզ դա անհրաժեշտ է աղիքային միկրոֆլորան պահպանելու համար, առավել ևս նրանց համար, ովքեր նիհարում են», – ասաց Սոլոմատինան:

Սննդաբանը նաև խորհուրդ է տվել նիհարել ցանկացողներին սննդակարգում  հաճախ ներառել կաղամբ։ «Գոյություն ունի թարթրոնաթթու, որն արգելափակում է ածխաջրերի անցումը ճարպերի: Բացի այդ, թթու կաղամբում շատ սուկցինաթթու կա, որն արագացնում է նյութափոխանակությունը։ Ուստի ամեն ինչ ավելի արագ է ներծծվում ու մարսվում ու մարդն իրեն ավելի եռանդուն է զգում։ Այսինքն՝ դա  բնական էներգիայի խթանիչ է»,- կիսվել է սննդաբանը։

Հատապտուղներով նիհարող մարդիկ պետք է ուշադրություն դարձնեն հապալասին, մոշին, լոռամրգին, խորհուրդ է տվել Սոլոմատինան։ «Դրանք բարելավում են արյան շրջանառությունը։ Որքան լավ է մեր արյան շրջանառությունը, այնքան ավելի արագ են տեղի ունենում նյութափոխանակության գործընթացները։ Կան ցիանիդներ և պոլիֆենոլներ,որոնք  ուղղակի լավ է ներառել»,- նշել է նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հութիները հերթական հրթիռային հարձակումն են իրականացրել իսրայելական ավիաբազայի վրա

12:52 27.04.2025

Հութիները հերթական հրթիռային հարձակումն են իրականացրել իսրայելական ավիաբազայի վրա

Եմենի հութիները հերթական հրթիռային հարձակումն են իրականացրել Իսրայելի Նևաթիմ ավիաբազայի վրա, ասել է ապստամբների զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիան։ «Եմենի հրթիռային ուժերը գերձայնային բալիստիկ հրթիռով հարձակվել են Նևաթիմ ավիաբազայի վրա, որը գտնվում է օկուպացված Պաղեստինի հարավում գտնվող Նեգև անապատում: Գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին», – ասել է շարժման ներկայացուցիչը: Ավելի վաղ իսրայելական բանակը հայտնել […] ...

Արմավիրի մարզում 21-ամյա վարորդը «Chevrolet Volt»-ով վրաերթի է ենթարկել մայրուղին ոչ թույլատրելի հատվածով անցնող հետիոտնի

12:34 27.04.2025

Արմավիրի մարզում 21-ամյա վարորդը «Chevrolet Volt»-ով վրաերթի է ենթարկել մայրուղին ոչ թույլատրելի հատվածով անցնող հետիոտնի

Երեկ՝ ապրիլի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Ռուբեն Գ․-ն իր վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Առատաշեն գյուղի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 53-ամյա Կարեն Ս․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել […] ...

Ապրիլի 27-ից ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգը

12:12 27.04.2025

Ապրիլի 27-ից ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ 2025 թվականի ապրիլի 27-ից ուժի մեջ է մտել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որը սահմանում է կաթնամթերքի վաճառքի նոր կարգ։ Այսուհետ՝ Կանաչ դարակաշարերում տեղադրվելու է կաթնամթերք՝ առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի Նարնջագույն դարակաշարերում՝ կաթնամթերք, որը պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ Դարակաշարերի վրա նշումները պարտադիր […] ...

Երևանում 21-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բախվել է երկաթե հենասյանը

11:52 27.04.2025

Երևանում 21-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բախվել է երկաթե հենասյանը

Այսօր՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10 սահմաններում Նորագավիթում Երևանի բնակիչ 21-ամյա Մինաս Յ․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե հենասյանը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ ...

Իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 25-ի. կա 1139 տուժած

11:32 27.04.2025

Իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 25-ի. կա 1139 տուժած

Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, հայտնել է նահանգի դատական ​​համակարգի ղեկավարը: Նախկինում հաղորդվում էր 18 զոհի և 1139 վիրավորի մասին։ Շաբաթ կեսօրին Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել։ Իրանի կառավարության խոսնակը Fars գործակալությանը հայտնել է, որ այն տեղի է […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 27-ին

11:12 27.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 27-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․77 դրամ:   ...

BACK_TO_TOP