Գյումրիի երեք պետական բուհերում հայտագրվել է 513 դիմորդ․ մի շարք մասնագիտություններում դիմորդներ չունեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+10.09 oC

Գյումրիի երեք պետական բուհերում հայտագրվել է 513 դիմորդ․ մի շարք մասնագիտություններում դիմորդներ չունեն

21:00 20.05.2022

Գյումրիի պետական բուհերում վերջին տարիներին ոչ միայն դիմորդների մրցակցություն չկա անգամ պահանջված կամ հեղինակավոր համարվող մասնագիտությունների ուղղությամբ, այլև տասնյակ բաժիններում դիմորդներ չունեն։ Հետևանքում՝ բաժիններ են փակվում կամ վերապրոֆիլավորվում են։ Շիրակի պետական համալսարան է դիմել 276 դիմորդ, նախորդ տարի հայտագրումների թիվը 380-ն էր:

«Որոշ մասնագիտությունների գծով ապրիլ ամսից սկսած ունենք կայուն զրոներ․ դրանք են հաշվապահություն և հարկում, աշխարհագրությունը և մաթեմատիկան»,- նշում է ՇՊՀ ընդունելության հանձնաժողովի պատասխանատու Գևորգ Ասատրյանը։

 

Այս ուսումնական տարվա համար բուհին հատկացված անվճար տեղերի թիվը 70-ն է, ևս 520-ը՝ վճարովի։ Հայտագրումների թիվը հիմք ընդունելով՝ ստացվում է, որ մրցակցություն չի սպասվում նույնիսկ անվճար համակարգում սովորելու համար։ Տվյալների պատկերը մայիսի 10-ից հետո հետևյալն է․ մանկավարժական բուհում նախապատվությունը տրվել է ֆիզիկական կուլտուրայի բաժնին՝ 30 հայտատու, անգլերեն-հայերեն թարգմանչական գործին՝ 24 հայտատու: Այս բաժինների համար թեև համարվում բավական քիչ , բայց համեմատ մյուս ֆակուլտետների՝ տարբերությունն էական է։

«Ստացվում է, որ մեր բուհում այս պահի դրությամբ տեղերի քանակը չի լրացվել դիմորդներով և ցանկացած դիմորդ, ով կհավաքի դրական միավոր միասնական քննություններից, միանշանակ կընդունվի բուհ»,-նշում է ՇՊՀ ընդունելության հանձնաժողովի պատասխանատու Գևորգ Ասատրյանը։

Բնագիտական հոսքում վիճակն անհուսալի վերջին տարիներին, սա մտահոգիչ են համարում մասնագետները: Մաթեմատիկա, ֆիզիկա և աշխարհագրություն մասնագիտություններում դիմորդներ չունեն, իսկ մի քանի տարի հետո հանրակրթությունում այդ կադրերի պակասն զգալի է լինելու։

 

 

 

Տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում հայտագրումների թիվը նախորդ տարվա համեմատ դրական ցուցանիշ է գրանցել։ Բոլոր բաժիններում դիմոդների թիվը լրացվել է, մրցույթ է սպասվում: Հատկացված տեղերը եղել են 135-ը , հայտագորւմները՝ 160-ն են։

«Մեզ մոտ այս տարի 160 դիմորդ է հայտ ներկայացրել, որը մոտ 37 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը»,- նշում է ՀՊՏՀ-ի Գյումրիի մասնաճյուղի ընդունելության հանձնաժողովի պատասխանատու Օֆելյա Մկրտչյանը։

Աշխատաշուկայում պահանջված մասնագիտություններն են պատճառը՝ տնտեսագետներ, ֆինանսիստներ, հաշվապահներ, մարկետոլոգներ։ Դիմորդներն այս պարագայում նախընտրել են հեռանկարային ոլորտները:

 

«Ամենաշատ պահանջված մասնագիտությունը դիմորդների շրջանում «Կառավարում» մասնագիտությունն է՝ 40 տեղի համար 48-ն են դիմել , 30 տեղի համար 31 հոգի դիմել են մարկետոլոգի համար, 25 տեղ հատկացված է եղել հաշվապահության համար դիմել են 26-ը․ բոլոր բաժիններում աճ է գրանցվել»,- նշում է ՀՊՏՀ-ի Գյումրիի մասնաճյուղի ընդունելության հանձնաժողովի պատասխանատու Օֆելյա Մկրտչյանը։

«Կառավարում» բաժինը առաջին հորիզոնականում է նաև տնտեսագիտականի մայր բուհում։ Առաջատար դիրքերում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտությունները, ըստ այդմ՝ դիմորդների թիվը պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի այս բաժնում այս տարի ևս բավարար է: Մյուս մասնագիտությունների գծով պոլիտեխնիկական ինստիտուտը ևս ունի թափուր տեղեր։

«Այս տարի մեզ մոտ թափուր են արդյունաբերական շինարարություն և տնտեսագիտություն մասնագիտությունները։ Կախված երկրորդ փուլի արդյունքներից կհասկանանք՝ մենք հաջորդ տարիներին տվյալ մասնագիտություններով կունենանք հայտագրում թե ոչ»,- նշում է ՀԱՊՀ-ի Գյումրիի մասնաճյուղի ընդունելության հանձնաժողովի պատասխանատու Սոնա Հարությունյանը։

Պոլիտեխնիկականում տեղեկատվական տեխնոլոգիաներից բացի, առաջատար դիրքերում է «Համակարգչային գրաֆիկա» մասնագիտությունը։ Որոշ բաժիններում դարձյալ տեղերը չեն լրացվել, ընդհանուր հայտագրումները 77-ն են: Ըստ հանձնաժողովի պատասխանատուի, պոլիտեխնիկական բուհ քիչ են դիմում այն պատճառով, որ մաթեմատիկա առարկան պարտադիր քննությունների ցանկում է։

« Դիմորդների ցածր քանակը պայմանավորված է նրանով, որ արդեն ընդունելությունը կազմակերպվում է 2 քննությունով՝ մաթեմատիկան պարտադիր, հաջորդ քննությունը յուրաքանչյուր մասնագիտության համար կարող էին ընտրել կա՛մ ֆիզիկան, կա՛մ հայոց լեզուն, անգլերենը․ դրանով պայմանավորված մեր դիմորդների թիվը քիչ է»,- նշում է  ՀԱՊՀ-ի Գյումրիի մասնաճյուղի ընդունելության հանձնաժողովի պատասխանատու Սոնա Հարությունյանը։

Շիրակի մարզի այս տարվա շրջանավարտների թիվը 1700 է, Գյումրիի երեք պետական բուհեր ընդհանուր հաշվով դիմել է 513 դիմորդ, որը նախորդ բոլոր տարիների համեմատ խիստ պակաս ցուցանիշ է համարվում:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում

01:11 08.04.2025

Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում

Սույն թվականի ապրիլի 8-ին` տեղական ժամանակով ժամը 00:35-ին (Գրինվիչի ժամանակով ապրիլի 7-ին՝ ժամը 20։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 46․56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ 3․3 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Թուրքիայի հետ Սիրիայի հարցով հակամարտությունից խուսափելու հնարավորությունը

00:59 08.04.2025

Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Թուրքիայի հետ Սիրիայի հարցով հակամարտությունից խուսափելու հնարավորությունը

Իսրայելը ԱՄՆ-ին դիտարկում է որպես միջնորդ, որը կարող է օգնել նրան խուսափել Սիրիայի հարցով Թուրքիայի հետ հակամարտությունից: Այս մասին հայտարարել է Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներով։ «Մենք քննարկել ենք նաև իրավիճակը Սիրիայում: Մենք բարիդրացիական հարաբերություններ ունեինք Թուրքիայի հետ, որոնք վատթարացան, և մենք չենք ուզում տեսնել, որ […] ...

Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

00:51 08.04.2025

Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 20 հազար բնակչություն ունեցող Սինաբանգ գյուղից 65 կմ հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

The Hill. Թրամփի վարչակազմը պլանավորում է ռազմական շքերթ անցկացնել հունիսի 14-ին

00:45 08.04.2025

The Hill. Թրամփի վարչակազմը պլանավորում է ռազմական շքերթ անցկացնել հունիսի 14-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է հունիսի 14-ին զորահանդես անցկացնել ամերիկյան մայրաքաղաքում, այս մասին հայտնում է The Hill թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, միջոցառումը կհամընկնի ամերիկյան ցամաքային զորքերի 250-ամյակի և Թրամփի ծննդյան օրվա հետ։ Հունիսի 14-ին Սպիտակ տան առաջնորդը կդառնա 79 տարեկան։ Washington City Paper-ի տեղեկություններով՝ սպասվում է, որ շքերթի […] ...

Ռոբերտ Դե Նիրոն Կաննի 78-րդ կինոփառատոնում կարժանանա պատվավոր մրցանակի

00:33 08.04.2025

Ռոբերտ Դե Նիրոն Կաննի 78-րդ կինոփառատոնում կարժանանա պատվավոր մրցանակի

Ամերիկացի դերասան Ռոբերտ Դե Նիրոն կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի» պատվավոր մրցանակին Կաննի 78-րդ կինոփառատոնում, որը կանցկացվի մայիսի 13-ից 24-ը Ֆրանսիայի հարավում։ Այս մասին հայտնել են կինոփառատոնի կազմակերպիչները։ «Ռոբերտ Դե Նիրոն կինոյի լեգենդ է դարձել իր ներքուստ կենտրոնացած ոճով, որը դրսևորվում է թե՛ նրա ժպիտի փափկությամբ, թե՛ հայացքի ամրությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։ Մրցանակը կհանձնվի մայիսի […] ...

Թրամփին չի գոհացնում Ուկրաինայի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը

00:23 08.04.2025

Թրամփին չի գոհացնում Ուկրաինայի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ուկրաինան կարող են մոտենալ պայմանավորվածություններին, սակայն Վաշինգտոնին չի բավարարում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք հանդիպում ենք Ռուսաստանի հետ, հանդիպում ենք Ուկրաինայի հետ: Եվ թվում է, թե մոտենում ենք (խմբ.համաձայնություններին): Բայց ինձ դուր չեն գալիս վերջին շաբաթվա բոլոր ռմբակոծությունները: Դա սարսափելի է»,- ասել է Թրամփը Իսրայելի վարչապետ […] ...

BACK_TO_TOP