Հայաստանի կոռուպցիայի ընկալումը մնացել է անփոփոխ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
21:33:42
Ամսաթիվ
09 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+14.09 oC

Հայաստանի կոռուպցիայի ընկալումը մնացել է անփոփոխ

11:19 22.02.2018

Transparency International-ն այսօր հրապարակել է 2017թ. կոռուպցիայի ընկալման վարկանիշը, որում Հայաստանը 35 միավորով 180 երկրների շարքում կիսել է 107-110-րդ տեղերը:

Նախորդ տարի Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը 33 էր, որով այն 176 երկրների շարքում կիսում էր 113-115-րդ տեղերը: 

Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի՝ նկատի ունենալով Հայաստանի ԿԸՀ-ի համար հաշվարկված ստանդարտ սխալի չափը (3.79), կարելի է պնդել, որ 2016թ. համեմատությամբ Հայաստանի հանրային ոլորտի կոռուպցիայի ընկալումը 2017թ. մնացել է մոտավորապես նույնը:

Հայաստանը նախկին խորհրդային հանրապետություններից այժմ զիջում է բալթյան հանրապետություններին,  Վրաստանին և Բելառուսին: Ինչպես և նախորդ տարիներին, Հայաստանը, շարունակում է զիջել նաև Թուրքիային (40՝ 2016-ի 41-ի փոխարեն), որը շարունակում է գրանցել էական նահանջ սկսած 2012-ից, երբ նրա ԿԸՀ արժեքը հավասար էր 49 միավորի:

Հայաստանի մյուս երկու հարևանների՝ Ադրբեջանի և Իրանի 2017թ. ԿԸՀ համաթվերը 2016թ. համեմատ բարելավվել են 1-ական միավորով՝ հավասարվելով 31-ի Ադրբեջանի դեպքում (122-ից 129-րդ տեղեր) և 30-ի Իրանի դեպքում (130-ից 134-րդ տեղեր)՝ առայժմ զիջելով Հայաստանին:

Բելառուսից բացի, ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ԿԸՀ արժեքները շարունակում են ավելի ցածր մնալ Հայաստանի ԿԸՀ արժեքից: Մասնավորապես, Ռուսաստանի ԿԸՀ արժեքը մնացել է 29 միավոր (135-ից 142-րդ տեղեր): Այս տարի նրան հավասարվել է Ղրղզստանը՝ առաջադիմելով 1 միավորով: Ղազախստանի ԿԸՀ արժեքը ավելացել է 2 միավորով՝ դառնալով 31 (122-ից 129-րդ տեղեր):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում

00:00 10.04.2025

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասին

23:55 09.04.2025

Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...

Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը

23:52 09.04.2025

Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը

«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը: ««Արսենալը» գերազանց հանդիպում անցկացրեց, բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք: Կախարդական ու անհավանական ինչ-որ բան է անհրաժեշտ իրավիճակը փոխելու համար, բայց եթե կա մի թիմ, որ կարող է հաղթահարել այս իրավիճակը, դա «Ռեալն» է»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Marca-ն: ...

Վայքում բախվել են «Mercedes Sprinter»-ը և «Opel Vectra»-ն․ կա վիրավոր

23:49 09.04.2025

Վայքում բախվել են «Mercedes Sprinter»-ը և «Opel Vectra»-ն․ կա վիրավոր

Ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 162 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Վարդան Ա․-ի վարած «Mercedes Sprinter» և Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Գ․-ի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդ Մհեր Գ․-ն տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական […] ...

Թրամփը վստահեցրել է, որը պատրաստ է կնքել արդար առևտրային համաձայնագրեր

23:44 09.04.2025

Թրամփը վստահեցրել է, որը պատրաստ է կնքել արդար առևտրային համաձայնագրեր

Վաշինգտոնի վարչակազմը պատրաստ է արդար առևտրային համաձայնագրեր կնքել ինչպես Չինաստանի, այնպես էլ այլ կողմերի, այդ թվում՝ ԵՄ պետությունների հետ։ Այս մասին լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Հնարավոր է գործարք կնքել բոլորի հետ», – վստահեցրեց նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն հնարավոր է համարում ԵՄ երկրների հետ առևտրի ոլորտում փոխշահավետ համաձայնագրերը։ «Չինաստանի […] ...

Հյուսիսային Օսիայում արտակարգ դրություն է հայտարարվել վատ եղանակի պատճառով

23:35 09.04.2025

Հյուսիսային Օսիայում արտակարգ դրություն է հայտարարվել վատ եղանակի պատճառով

Հյուսիսային Օսիայում արտակարգ դրություն է հայտարարվել վատ եղանակի պատճառով։ Այս մասին հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունից։ «Անբարենպաստ եղանակային պայմանների և Հյուսիսային Օսիայում Վրացական Ռազմավիրական ճանապարհի փակման պատճառով, 2025 թվականի ապրիլի 9-ի, ժամը 14:00-ից հայտարարվել է արտակարգ դրություն։ Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետի ուղղությամբ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների անցումը ժամանակավորապես սահմանափակվում է 2025 թվականի […] ...

BACK_TO_TOP