Հետևողական աշխատանքով ենք պարտադրելու Ադրբեջանին խաղաղություն. Շավարշ Քոչարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

Հետևողական աշխատանքով ենք պարտադրելու Ադրբեջանին խաղաղություն. Շավարշ Քոչարյան

11:02 22.02.2018

«Միջազգային մեր գործընկերների մոտ հասունացել է այն գիտակցությունը, որ քանի դեռ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայատյացության քաղաքականությունը, Հարավային Կովկասի տարածաշրջանում վտանգված են կայունությունը, խաղղությունը և անվտանգությունը»,-  ԱԺ-ում՝  սումգայիթյան հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված հանրային լսումների ժամանակ այսօր հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: 

Փոխնախարարի  կարծիքով՝ համազգային խնդիրների շուրջ մեր համախմբմամբ, երկրի ներսում և միջազգային հարթակներում հետևողական և նպատակային աշխատանքով կարող ենք պարտադրել Ադրբեջանին խաղաղություն,  բացառել նոր սումգայիթները  և հասնել  Արցախի միջազգային ճանաչմանը:  

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ

19:16 22.11.2024

Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ

Նոյեմբերի 22-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) գործադիր տնօրեն Քեննեթ Էնջելի հետ` քննարկելու երկկողմ համագործակցության ընդլայնման և Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման հնարավորությունները։ Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը կարևորել է Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի դերակատարումը զարգացող երկրների տնտեսական աճի խթանման գործում՝ նշելով. «Այս համագործակցությունը ոչ միայն ֆինանսավորման համատեքստում է, այլ […] ...

Հրաձգության մրցաշար՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, Երևան քաղաքի ավագանու խմբակցությունների անդամների միջև

19:09 22.11.2024

Հրաձգության մրցաշար՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, Երևան քաղաքի ավագանու խմբակցությունների անդամների միջև

«Ասպար» հրաձգարանում անցկացվել է հրաձգության մրցաշար՝ Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների աշխատակազմերի և Երևան քաղաքի ավագանու «Ազգային առաջընթաց» և «Հանրային ձայն» խմբակցությունների անդամների միջև: Մրցաշարին ներգրավվել է շուրջ 100 մասնակից: Հաղթողները որոշվել են կրակոցների միավորների հանրագումարով, տղամարդկանց և կանանց համար առանձին հաշվարկով: Տղամարդկանց պայքարում 1-ից 3-րդ մրցանակային տեղեր են զբաղեցրել Երևանի Էրեբունի, Կենտրոն և Արաբկիր վարչական […] ...

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

19:04 22.11.2024

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին։ Ողջունելով հյուրին՝ Պաշտպանը բարձր է գնահատել դեսպանության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ համատեղ իրականացված ծրագրերը։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է իր աշխատանքի հիմնական ուղղությունները և մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։ Քննարկման ընթացքում […] ...

Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման

18:58 22.11.2024

Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման

Դատարանի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել լրտեսության համար և դատապարտվել 18 տարվա ազատազրկման։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են դատախազությունից՝ նշելով, որ հանրային մեղադրողը պահանջել է ցմահ ազատազրկում, սակայն դատարանը սահմանել է 18 տարվա պատիժ։ Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի  որոշման դեմ։ Սարգիս Գալստյանը մեղադրվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 424-րդ […] ...

Մշակութային կրթության տարին՝ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի նիստում

18:49 22.11.2024

Մշակութային կրթության տարին՝ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի նիստում

Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի մեկնարկից առաջ աշակերտական խորհրդի անդամներն այցելել են Հայաստանի պատմության թանգարան՝ ծանոթանալու «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրությանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է աշակերտներին և հետաքրքրվել՝ ինչպիսի տպավորություններ են նրանք ստացել ցուցադրությունից: «Այս տարի […] ...

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է

18:44 22.11.2024

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները նոյեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ կնոջ կողմից բերված հանձնուքը, որում առկա աղցանների միջից հայտնաբերվել են ընդհանուր 31,08 գրամ քաշով մարիխուանա, մեթամֆետամին և ափիոն տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ։ Հանձնուք բերած քաղաքացուհին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի […] ...

BACK_TO_TOP