17:32 01.08.2018
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Արմինֆո» լրատվական գործակալության հարցին:
Հարց. Պարոն Բալայան, Հայաստանում բուռն արձագանքի արժանացան Մոսկվայից հնչող գնահատականները վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Ինչպե՞ս մեր հասարակությանը կբացատրեք այդ արձագանքները։
Պատասխան. Մենք հետևում ենք միջազգային արձագանքներին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացների շուրջ, որոնք պայմանավորված են կառավարության ներքին առաջնահերթություններ հանդիսացող իրավական պետության և արդարադատության անկախ համակարգի կայացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով։
Այս գործընթացները փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան։
Այս առնչությամբ վերահաստատում ենք, որ մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, որոնք հստակորեն ամրագրված են խորհրդարանի կողմից հաստատված կառավարության ծրագրում, ուղղված են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը, ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը։
Մենք անշեղորեն հետևում ենք հռչակված ուղեգծին։
16:40 08.04.2025
Քննարկվել են հուշարձանների և մշակութային ժառանգության ոլորտների միջնաժամկետ ծախսային ծրագրի գերակա ուղղություններըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել մշակութային ժառանգության և հուշարձանների ոլորտների 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագծի հանրային քննարկումը: Հանդիպմանը ներկա են եղել ոլորտային ստորաբաժանումների, պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ: Կվերականգնվեն մի շարք որմնանկարներ և խճանկարներ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը ներկայացրել է 2026-2028 թվականների […] ...
16:34 08.04.2025
Արման Եղոյանն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի գրասենյակի ղեկավարինԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ապրիլի 8-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի գրասենյակի ղեկավար Լարս Հենզելին: Ողջունելով հյուրին` Արման Եղոյանն արժեւորել է հիմնադրամի գործունեությունը Հայաստանում: Հանձնաժողովի նախագահը Լարս Հենզելին ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավիճակը, մարտահրավերները: Նա անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին, […] ...
16:28 08.04.2025
Այրվել է ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը. կա տուժածԱպրիլի 8-ին՝ ժամը 11։38-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կայք գյուղում այրվում է ավտոմեքենա․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։55-ին, մարվել՝ 12։08-ին։ Այրվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը՝ մասամբ․ վարորդը հոսպիտալացվել […] ...
16:23 08.04.2025
Կոտայքի մարզի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելԿոտայքի մարզի պարեկները ապրիլի 6-ին Քանաքեռավան գյուղում ստուգում իրականացնելու նպատակող կանգնեցրել են «Լադա» մակնիշի ավտոմեքենան և թմրանյութ պահելու, օգտագործելու կասկածանքով Երևանի բնակիչ 42-ամյա ուղևորին տեղափոխել են Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացված հետքերով կաթուցիչ: 42-ամյա տղամարդը հայտնել է, որ կաթուցիչի մեջ եղել է մարիխուանա, որն ինքն արդեն օգտագործել է: Կազմված փաստաթղթերը […] ...
16:16 08.04.2025
Հոբելյանական հանձնաժողովը հաստատել է Իսահակյանի 150-ամյակի միջոցառումների ծրագիրը, տարբերանշանն ու պաստառըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել և հաստատվել են հոբելյանական միջոցառումների ցանկն ու տարբերանշանը: Նիստին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև Ավետիք Իսահակյանի թոռը՝ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավետիք Իսահակյանը, որը […] ...
16:11 08.04.2025
Արսեն Հարությունյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում էՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգում Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը երկու վստահ հաղթանակից հետո դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ: Այն կկայանա ապրիլի 8-ին: Նախօրեին Հայաստանի հավաքականի անդամ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը դուրս էր եկել ԵԱ-ի եզրափակիչ: 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը կպայքարի ԵԱ-ի բրոնզե մեդալի համար, 65 կգ […] ...