Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+15.09 oC

Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը

16:53 19.05.2022

«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» և ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվող լրացումներով կնախատեսվի քրեական պատասխանատվություն նաև թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ածանցյալների ապօրինի շրջանառության, իրացման, հափշտակության, շորթման, մաքսանենգության, դրանց գործածմանը մղելու, ներգրավելու, գործածմանը նպաստելու և դրանց ապօրինի կիրառության այլ դեպքերում: Օրենսդրական փաթեթն ԱԺ մայիսի 19-ի արտահերթ նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշել է, որ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախագծերի փաթեթին տվել է դրական եզրակացություն:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է նաև Կառավարության հեղինակած «Ավիացիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:

Ըստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի՝ օրինագծի ընդունումը պայմանավորված է օրենքի մի շարք դրույթներ միջազգային համաձայնագրերին և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության չափորոշիչներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Հստակեցվում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ավիացիոն գործունեության նորմատիվ կանոնակարգման գործընթացում օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման լիազորությունները: Կկարգավորվեն ցածր դասի օդանավ շահագործողների կողմից թռիչքային հարթակների կառուցման և դրանց հետագա շահագործման հետ կապված հարաբերությունները:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը տեղեկացրել է, որ օրինագիծը քննարկվել և դրական եզրակացություն է ստացել գլխադասային հանձնաժողովում:

«Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններով էլ գործադիրն առաջարկում է սահմանել քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողների վերապատրաստման կարգը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է, որ այժմ ծառայողների վերապատրաստումն ու կատարողականի գնահատումն իրականացվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի համաձայն, սակայն հաստիքակազմի ստվար հատվածը ոչ թե քրեակատարողական համակարգում քաղաքացիական ծառայողներ են, այլ քրեակատարողական ծառայողներ: Այս ծառայությունն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք պետք է հաշվի առնվեն կատարողականի գնահատման դեպքում: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ նախատեսվում է փոխել վերապատրաստումների կարգը՝ հիմքում ունենալով առանձնահատկությունների հաշվառմամբ իրականացված անհատական կարիքների գնահատումը և քրեակատարողական ծառայողների մասնագիտական գիտելիքների ու հմտությունների զարգացման անհրաժեշտության դեպքում ոչ ուշ, քան երեք տարին մեկ անգամ պարբերական վերապատրաստման կառուցակարգը: Անցումային ժամանակահատվածի համար սահմանված անցումային դրույթով վերապատրաստման կարգը սահմանվելու է ոլորտը համակարգող արդարադատության նախարարի հրամանով:

Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է Ալխաս Ղազարյանը:

Քննարկված հարցերն ընդունվել են առաջին ընթերցմամբ: Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ-ն միավորում է ջանքերը՝ խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերի ամրապնդման նպատակով․ կայացել է աշխատանքային խմբի նիստ

20:07 28.04.2025

ՆԳՆ-ն միավորում է ջանքերը՝ խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերի ամրապնդման նպատակով․ կայացել է աշխատանքային խմբի նիստ

ՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ոլորտում պետական քաղաքականության միասնականություն ապահովելու և առավել ընդգրկուն գործիքակազմեր մշակելու նպատակով։ Ապրիլի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Մասնակցում էին ՆԳ նախարարության, Քննչական կոմիտեի, Գլխավոր դատախազության, […] ...

SHANTNEWS

20:00 28.04.2025

SHANTNEWS

Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»

19:53 28.04.2025

Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»

Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է Madrid Universal-ը։ «Ռեալը» վերջին շրջանում երկու անգամ կապվել է գերմանացի մասնագետի հետ` իմանալու նրա ծրագրերը։ Իսպանական ակումբին գրավում են 57-ամյա մարզչի` բարձր մակարդակով աշխատելու փորձը, տակտիկական մակարդակը և աստղային ֆուտբոլիստների հետ աշխատելու ունակությունը։ Կլոպը 2024թ. հուլիսին է հեռացել «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից։ ...

Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծ

19:41 28.04.2025

Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում […] ...

Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետ

19:36 28.04.2025

Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում՝ BRICS-ի երկրների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակում։ Նախարարները ջերմորեն ողջունել են և միմյանց ձեռք են սեղմել: ...

Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանել

19:30 28.04.2025

Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարել է հարյուրավոր խոստումներ և ունեցել է ամենապատմական պաշտոնավարման առաջին 100 օրը, ասել է Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լևիթը։ «Թրամփի առաջին 100 օրերը, անկասկած, եղել են ամենամոնումենտալն ու պատմականը ամերիկյան պատմության մեջ ցանկացած վարչակազմի համեմատությամբ: Նախագահ Թրամփն արդեն կատարել է իր տված հարյուրավոր խոստումները», – ասել է Լևիթը ճեպազրույցում: Նա ասել […] ...

BACK_TO_TOP