Գյումրեցի վարպետները կառուցում են «Բարեկամության» այգու վերնիսաժային տաղավարները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+10.09 oC

Գյումրեցի վարպետները կառուցում են «Բարեկամության» այգու վերնիսաժային տաղավարները

21:00 19.05.2022

«Բարեկամության» այգու տարածքում երկու ամիս է  ամբողջ ծավալով շինարարություն է ընթանում։ Այժմ արտաքին ինժեներական ենթակառուցվածքների, լուսավորության և հիմնական ճեմուղիների կառուցման աշխատանքներն են։

Այգու հանգստի գոտիներից մեկը նախատեսված է վերնիսաժային տաղավարների համար, որոնք կտրամադրվեն արվեստագետներին, այգու տարածքում կներկայացնեն արվեստն ու արհեստը, կանցկացվեն նաև վարպետության դասեր։

 «Ամեն տաղավարը մոտ 4,5 քմ է և այնպես է լինելու, որ հնարավոր լինի   ամբողջ տարին օգտագործել, կկազմակերպվեն տոնավաճառներ, որտեղ կցուցադրվեն գյումրեցի վարպետների աշխատանքները, պարբերաբար կկազմակերպվեն նաև վարպետաց դասեր երեխաների համար»,- նշում է  «Զբոսաշրջության և քաղաքաշինության» բարեգործական հիմնադրամի Գյումրիի զարգացման ծրագրի ղեկավար Ելենա Մուրադյանը։

Վերնիսաժային տաղավարների կառուցման դիզայնը մշակելիս օգտագործվել են հայկական ճարտարապետության տարրերն ու նախշազարդերը, որոնք նման կլինեն ազգային կարպետի մոտիվներին։

Տաղավարները կառուցում են գյումրեցի վարպետները, դրանք պատրաստում են այնպես, որ ունենան ձևափոխելու և տեղափոխելու հնարավորություն, կարող են ստանալ ալիքաձև կամ շրջանաձև դասավորվածություն։

Յուրահատկություններից մեկն էլ տաղավարների պատրաստման տեխնոլոգիան է։ Տեղումներից պաշտպանելու համար գյումրեցի վարպետները փայտից կոնստրուկցիաները հատուկ մշակման են ենթարկել։

«Մենք  փայտը մշակել ենք հատուկ պենոտեքս անվանումով նյութով, որն իր մեջ պարունակում է մեղրամոմ, ուլտրամանուշակագույն ճառագայթների և անձրևների դեպքում շատ դիմացկուն է, բայց ամեն դեպքում 2-3 տարի հետո փայտը պետք է անպայման վերամշակել»,-ասում է «Տեխնոսիթի» ընկերության հիմնադիր Արտյոմ Միքայելյանը։

Փորձնական ծրագրով պատրաստվող վերնիսաժային 25 տաղավարների կառուցման  աշխատանքներին արհեստանոցում մեծ հետաքրքրությամբ էին հետևում դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները։ Գյումրեցի վարպետների ձեռքի աշխատանքները կկազմեն «Բարեկամության» զբոսայգու կարևոր մասը, որը գրավիչ վայր կդառնա քաղաք այցելող զբոսաշրջիկների համար։

«Անհրաժեշտ է տուրիստական արտադրանքը դիֆերսիֆիկացնել։ Այգու կառուցումը հիանալի հնարավորություն է  ոչ միայն Գյումրիի, այլև  Հայաստանի համար ցուցադրելու բոլորին ունեցած  տուրիստական պրոդուկտը։ Այս պարագայում մարդիկ հնարավորություն կունենան և՛ ձմռանը, և՛ ամռանը՝ տարվա բոլոր եղանակներին այցելել Գյումրի և հիանալ քաղաքի գեղեցկությամբ»,- նշում է ITTD ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն։

Քաղաքի ինքնատիպ ճարտարապետությունը արհեստավորների քաղաքի անձնագիրն է, իսկ մի վայրում գյումրեցի վարպետներին առանձնահատուկ միջավայրում ներկայացնելը ինքնին կարող է  մարդակենտրոն տուրիզմի զարգացման հեռանկար ստեղծել։

Վերնիսաժային տաղավարները «Բարեկամության» զբոսայգում կտեղադրվեն ամռանը, որոնք կհամարվեն բաց ու ազատ միջավայր գյումրեցի արվեստագետներին ստեղծագործելու համար։ Տաղավարներից ու ատրակցիոններից բացի, մինչև տարեվերջ զբոսայգին կբացի նաև սահադաշտը, որի կառուցման համար Հայաստան կներկրվեն հատուկ տեխնոլոգիայով մշակված, սառույցի շերտ ապահովող բազմաֆունկցիոնալ ներքնակներ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում

01:11 08.04.2025

Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում

Սույն թվականի ապրիլի 8-ին` տեղական ժամանակով ժամը 00:35-ին (Գրինվիչի ժամանակով ապրիլի 7-ին՝ ժամը 20։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 46․56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ 3․3 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Թուրքիայի հետ Սիրիայի հարցով հակամարտությունից խուսափելու հնարավորությունը

00:59 08.04.2025

Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Թուրքիայի հետ Սիրիայի հարցով հակամարտությունից խուսափելու հնարավորությունը

Իսրայելը ԱՄՆ-ին դիտարկում է որպես միջնորդ, որը կարող է օգնել նրան խուսափել Սիրիայի հարցով Թուրքիայի հետ հակամարտությունից: Այս մասին հայտարարել է Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներով։ «Մենք քննարկել ենք նաև իրավիճակը Սիրիայում: Մենք բարիդրացիական հարաբերություններ ունեինք Թուրքիայի հետ, որոնք վատթարացան, և մենք չենք ուզում տեսնել, որ […] ...

Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

00:51 08.04.2025

Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 20 հազար բնակչություն ունեցող Սինաբանգ գյուղից 65 կմ հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

The Hill. Թրամփի վարչակազմը պլանավորում է ռազմական շքերթ անցկացնել հունիսի 14-ին

00:45 08.04.2025

The Hill. Թրամփի վարչակազմը պլանավորում է ռազմական շքերթ անցկացնել հունիսի 14-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է հունիսի 14-ին զորահանդես անցկացնել ամերիկյան մայրաքաղաքում, այս մասին հայտնում է The Hill թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, միջոցառումը կհամընկնի ամերիկյան ցամաքային զորքերի 250-ամյակի և Թրամփի ծննդյան օրվա հետ։ Հունիսի 14-ին Սպիտակ տան առաջնորդը կդառնա 79 տարեկան։ Washington City Paper-ի տեղեկություններով՝ սպասվում է, որ շքերթի […] ...

Ռոբերտ Դե Նիրոն Կաննի 78-րդ կինոփառատոնում կարժանանա պատվավոր մրցանակի

00:33 08.04.2025

Ռոբերտ Դե Նիրոն Կաննի 78-րդ կինոփառատոնում կարժանանա պատվավոր մրցանակի

Ամերիկացի դերասան Ռոբերտ Դե Նիրոն կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի» պատվավոր մրցանակին Կաննի 78-րդ կինոփառատոնում, որը կանցկացվի մայիսի 13-ից 24-ը Ֆրանսիայի հարավում։ Այս մասին հայտնել են կինոփառատոնի կազմակերպիչները։ «Ռոբերտ Դե Նիրոն կինոյի լեգենդ է դարձել իր ներքուստ կենտրոնացած ոճով, որը դրսևորվում է թե՛ նրա ժպիտի փափկությամբ, թե՛ հայացքի ամրությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։ Մրցանակը կհանձնվի մայիսի […] ...

Թրամփին չի գոհացնում Ուկրաինայի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը

00:23 08.04.2025

Թրամփին չի գոհացնում Ուկրաինայի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ուկրաինան կարող են մոտենալ պայմանավորվածություններին, սակայն Վաշինգտոնին չի բավարարում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք հանդիպում ենք Ռուսաստանի հետ, հանդիպում ենք Ուկրաինայի հետ: Եվ թվում է, թե մոտենում ենք (խմբ.համաձայնություններին): Բայց ինձ դուր չեն գալիս վերջին շաբաթվա բոլոր ռմբակոծությունները: Դա սարսափելի է»,- ասել է Թրամփը Իսրայելի վարչապետ […] ...

BACK_TO_TOP